«Չմշկածագ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 5թ → 5 թ (2) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 73.
Բնակչության թվի համեմատությամբ Չմշկածագը բավական փռված գյուղաքաղաք է։ XX դարի սկզբներին նրա արտաքին շրջագիծը 8 կմ-ից ավելի էր։ Քաղաքը բաժանված էր բազմաթիվ մանր թաղերի։ Հայերը բնակվում էին հիմնականում կենտրոնի 10 թաղերում և դրանց կից գտնվող սարավանդում, որը կոչվում էր Յուչ-բեկ։ Կենտրոնում էր գտնվում նաև հայոց առաջնորդարանը։ Քաղաքի դիմաց բարձրանում են խիստ զառիթափ կողերով ժայռաբլուրներ, որոնց մեջ կան բազմաթիվ «քարտուններ»՝ մասամբ փորված մարդկանց ձեռքով, մասամբ էլ՝ բնական քարայրներ, որոնք ծառայել են պաշտպանական նպատակների համար. թուրքական ջարդարարներից պաշտպանվող հերոսները ծանր պահերին դրանք օգտագործել են իբրև ապաստարաններ։
 
Հայերն ունեին երկու եկեղեցի, որոնցից մեկը, ավելի հինը, որ գյուղաքաղաքի մայր եկեղեցին էր, կրում էր Սուրբ Աստվածածին անունը, իսկ նորը կոչվում էր Սուրբ Թորոս և կառուցվել էր 1825 թ. նախկին սրբավայրի տեղում։ Գյուղաքաղաքի շատ թե քիչ նշանակալի շենքերից էին նաև վարչական շենքը`շենքը՝ կառուցված 1881 թվականին և փոստհեռագրատան (1895 թ.) ու բանկի (1914 թ.) շենքերը։
 
Չմշկածագում պահպանված էին զանազան հնություններ ու պատմական հուշարձաններ`հուշարձաններ՝ քաղաքը երբեմնի շրջափակող պաշտպանական պարսպի մնացորդները, բերդի հետքերը, հայկական ամրոցների, եկեղեցիների ու մատուռների և այլ շենքերի ավերակներ։ Բավական լավ էին պահպանվել քաղաքի արևմտյան մասում գտնվող XIII դարին վերագրվող մի քանի տների ավերակներ, որոնց տեղի բնակիչները կոչում են «ճին-վիզ»՝ դրանց ավերումը ավանդաբար կապելով Չինգիզխանի անվան հետ։ Հետաքրքիր է նկատել, որ Չմշկածագում ընդհանրապես հռոմեական-բյուզանդական որևէ հուշարձանի հետքեր չեն նկատվել։ Տարբեր վիճակում մինչև մեր ապրած դարը հասած հնություններն ու հուշարձանները գրեթե բացառապես հայկական են, եթե նկատի չունենանք մզկիթները և տարբեր նպատակներով կառուցված պետական վարչական շենքերը։
 
Չմշկածագում, համանուն գետակի վրա, կային երկու քարակերտ կամուրջներ, որոնք XX դարի սկզբներին կանգուն էին և գտնվում էին միանգամայն բարվոք վիճակում։
Տող 82.
 
==Բնակչություն==
1800—1830-ական թվականներին գյուղաքաղաքն ուներ մոտ 6000 բնակիչ, որից 4000-ը հայ, իսկ մնացածը`մնացածը՝ քրդեր, թուրքեր և այլք։ 1830—1850 թթ. նրա բնակչության քանակն արդեն հասնում էր 8000 մարդու, որից մոտ 6500-ը հայ։ Քաղաքը գրեթե նույնքան բնակիչ ուներ նաև մեծ եղեռնի նախօրեին՝ 1915 թ. սկզբներին։ Այստեղի հայությունը նույնպես ենթարկվեց 1915 թ. արհավիրքներին։ Նրա մի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին, իսկ փրկվածները տարագրվեցին զանազան կողմեր։ [[1915]] թվականի [[Մեծ Եղեռն]]ի ժամանակ տեղի հայ բնակչության մեծ մասը սպանվել է։ 1930-ական թվականներին նրա բնակչության թիվը հազիվ էր հասնում 5-6 հազար մարդու, որոնց մեջ կային նաև չնչին թվով հայեր։ 2011 թ. տվյալներով քաղաքում բնակվում են մոտ 3000 մարդ<ref>[http://www.webcitation.org/6BuHETVCD İlçelere göre il/ilçe merkezi ve belde/köy nüfusu - 2011]{{ref-tr}}</ref>, մեծամասամբ [[քրդեր]] և [[ծպտյալ հայեր]]։
 
==Ծանոթագրություններ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Չմշկածագ» էջից