«Շուկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 6թ → 6 թ (3) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (39) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Շուկա''', փոխանակության ոլորտ, սոցիալ-տնտեսական հարաբերությունների ամբողջություն, որոնց միջոցով իրականացվում է [[ապրանք]]ների իրացումն ու դրսևորվում դրանցում մարմնավորված [[աշխատանք]]ի հասարակական բնույթը։ Շուկան տնտեսական ազատության վրա հիմնված համակարգ է, որը դրսևորվում է ազատ ձեռներեցությամբ, գնագոյացմամբ, մրցակցությամբ, տեղեկատվությամբ և այլնով։
== Տեսություններ ==
[[Ադամ Սմիթ]]ը շուկան դիտում էր որպես «ինքնակարգավորվող համակարգ», որը պայմանավորված է ազատ մրցակցությամբ։ Նա իր «Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների մասին» (1776 թ.) աշխատության մեջ նշել է «[[անտեսանելի ձեռք]]ի» սկզբունքի մասին, ըստ որի`որի՝ ազատ մրցակցության պայմաններում շուկայում գործող ձեռներեցը հաշվի է առնում բացառապես իր շահը, սակայն արդյունքում ավելի մեծ օգուտ է տալիս հասարակությանը, քան, եթե նախապես գործեր հանուն հասարակության շահերի։
 
Նորդասական դպրոցի հիմնադիր [[Ալֆրեդ Մարշալ]]ը իր «Տնտեսագիտության սկզբունքները» (1890 թ.) աշխատության մեջ շուկան բնորոշում է որպես «մարդկանց ցանկացած խումբ, որը մտնում է գործարար կապերի մեջ և կնքում ապրանքի հետ կապված գործարքներ»։ Մեկ այլ առումով Ալֆրեդ Մարշալը շուկան բնութագրում է որպես «[[առաջարկ]]ի և [[պահանջարկ]]ի փոխհարաբերության համակարգ», որը կարգավորվում է պահանջարկի և առաջարկի օրենքով։
 
Ամերիկացի տնտեսագետ, շուկայագետ [[Ֆիլիպ Կոտլեր]]ը շուկայի բնորոշումը կատարում է`է՝ ելնելով նրա սուբյեկտներից։ Նրա «Մարքեթինգի հիմունքներ» աշխատության մեջ շուկան սահմանված է որպես «ապրանքների առկա և հնարավոր գնորդների ամբողջություն»։
 
Ինստիտուցիոնալիզմի ներկայացուցիչ [[Ռոնալդ Քոուզ]]ը շուկան բնորոշում է որպես «բնական կարգ»։ Ըստ նրա`նրա՝ շուկան օբյեկտիվորեն սահմանված կարգ է, որը գործում է որոշակի «խաղի կանոններով»։ Այնտեղ, որտեղ խախտվում է այդ կարգը, թուլանում է «սեփականության իրավունքը», որն էլ իր հերթին մեծացնում է «տրանսակցիոն ծախսերը», այսինքն`այսինքն՝ անարդյունավետությունը։ Սեփականության իրավունքի ամրագրումը, ըստ Քոուզի, այն հիմքն է, որը ձևավորում է շուկայական մեխանիզմը`մեխանիզմը՝ իր բոլոր առավելություններով հանդերձ։
 
Ժամանակակից տնտեսագիտական գրականության մեջ կան շուկայի այլ բնորոշումներ.
*Շուկան ապրանքների արտադրության և փողի միջոցով իրացման հարաբերությունների ամբողջություն է։
*Շուկան ապրանքների արտադրության և շրջանառության օրենքներով կազմակերպվող փոխանակություն է։
*Շուկան գնորդների և վաճառողների փոխհարաբերության մեխանիզմ է, այլ խոսքով`խոսքով՝ պահանջարկի և առաջարկի փոխհարաբերություն։
*Շուկան ազատ`ազատ՝ կամավոր և համարժեք փոխանակության համակարգ է։
== Հիմնական տարրերը ==
Շուկայական մեխանիզմը գործում է որոշակի օբյեկտիվ օրինաչափությունների հիման վրա, որոնք դրսևորվում են որոշակի տարրերի փոխազդեցությամբ։ Շուկան ունի իրեն բնորոշ հիմնական տարրերը, որոնք շուկայական հարաբերությունները դարձնում են ավելի ընդգրկուն և խորը, քան պարզ փոխանակության հարաբերություններն են։ Շուկայի հիմնական տարրերն են`են՝ պահանջարկը, առաջարկը, մրցակցությունը, գինը և գովազդը։ Շուկայական հարաբերությունները գործողության մեջ են մտնում և դառնում իրական հարաբերություններ`հարաբերություններ՝ նշված տարրերի միջոցով։ Որպես միասնական շուկայական համակարգի տարբեր կողմերի արտահայտություններ`արտահայտություններ՝ նշված տարրերը գտնվում են փոխադարձ կապերի ու պայմանավորվածությունների մեջ։
=== Պահանջարկ և առաջարկ ===
Պահանջարկը ապրանքների և ծառայությունների այն քանակն է, որը տվյալ պայմաններում սպառողները կարող են և ցանկանում են իրենց դրամական եկամուտներով գնել շուկայում ձևավորվող գնով, այսինքն`այսինքն՝ պահանջարկը գնողականությունն է, որ կախված է եկամուտներից և գներից։ Պահանջարկի մեծությունը պայմանավորված է նաև մի շարք այլ գործոններով`գործոններով՝ սպառողական նախասիրություն, մոդա, սպասումներ և այլն։ Առաջարկը՝ որպես շուկայի հիմնական տարրերից մեկը, ապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը շուկայում ներկայացվում է վաճառքի տվյալ գնով։ Եթե պահանջարկը ներկայացնում են գնորդները կամ սպառողները, ապա առաջարկը`առաջարկը՝ վաճառողները կամ արտադրողները։ Առաջարկը պայմանավորված է արտադրական ծախսերով, հումքի և նյութի գներով, տեխնոլոգիական առաջընթացով, արտադրողականությամբ և ապրանքի շուկայական գնով։ Պահանջարկը և առաջարկը փոխկապակցված են և կազմում են շուկայական համակարգի երկու հիմնական կողմերը։
Առաջարկը`Առաջարկը՝ որպես շուկայի տարր, գոյություն ունի որոշակի պահանջարկի առկայության պայմաններում, և ընդհակառակը։ Մեկի փոփոխությունը անդրադառնում է մյուսի վրա։
 
=== Գին ===
Գինը`Գինը՝ որպես շուկայի տարր, կարգավորիչի դեր է կատարում առաջարկի և պահանջարկի միջև։ Գինը դիտարկվում է ինչպես պահանջարկի, այնպես էլ առաջարկի տեսանկյունից։ Պահանջարկի գինը գնորդի կողմից ներկայացվող գինն է, իսկ առաջարկի գինը`գինը՝ վաճառողի։ Դրա բարձրացումը նվազեցնում է պահանջարկը և մեծացնում առաջարկը։ Իր հերթին պահանջարկի և առաջարկի փոփոխությունն ազդում է գնի մակարդակի վրա։ Եթե պահանջարկը մեծանում է, գինը բարձրանում է, և հակառակը։ Եթե առաջարկը մեծանում է, գինը նվազում է, և հակառակը։ Այդ է պատճառը, որ շուկայի սահմանումը ներակայացնելիս կարևորվում է գնային ազդակների (իմպուլսների) կամ ազդանշանների դերը։ Գինը յուրահատուկ տեղեկատվության աղբյուր է տնտեսավարող սուբյեկտների համար։ Շուկայական գինը սահմանվում է առաջարկի և պահանջարկի հարաբերակցությամբ, որը պայմանավորված է մրցակցությամբ։
 
=== Մրցակցություն ===
Մրցակցությունը տարբեր արտադրողների միջև պայքարն է միավոր արդյունքի ծախսերը կրճատելու, [[բարիք]]ի քանակական և որակական պարամետրերը բարելավելու, գիտատեխնիկական առաջադիմության նվաճումները արտադրության մեջ ներդնելու ճանապարհով ավելի շատ սպառողներ ներգրավելու և եկամուտներ ապահովելու համար։ Մրցակցությունը արտադրության շարժիչ ուժն է։ Բոլոր արտադրողները ցանկանում են շուկայից դուրս մղել մյուսներին։ Իրենց այդ նպատակին հասնելու համար նրանք ավելի խնայողաբար և արդյունավետ են օգտագործում առկա ռեսուրսները, մեծ շահագրգռվածություն են ցուցաբերում նոր [[տեխնիկա]]յի և [[տեխնոլոգիա]]յի ներդրման գործում, ինչը բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, կրճատում է միավոր բարիքի ծախսերը և ապահովում ավելի որակյալ արտադրանք։ Այսպիսով`Այսպիսով՝ շուկայական տնտեսությունը հիմնված է երեք առանցքների կամ տարրերի վրա, որոնք տնտեսության ինքնակարգավորման ճանապարհով ապահովում են սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործում և հասարակության աճող [[պահանջմունք (տնտեսագիտություն)|պահանջմունք]]ների բավարարում։
== Օբյեկտներ և սուբյեկտներ ==
=== Օբյեկտներ ===
[[Աշխատանք և ճամփորդություն ԱՄՆ-ում|Աշխատանքի]] հասարակական բաժանման խորացմանը զուգընթաց, յուրաքանչյուր ոք իր տնօրինության տակ գտնվող ռեսուրսին համապատասխան առաջարկում է որոշակի ծառայություն`ծառայություն՝ ակնկալելով ստանալ անհրաժեշտ փոխհատուցում։ Ըստ այդ ռեսուրսների օգտագործման առանձնահատկության և ստեղծված բարիքների բնույթի`բնույթի՝ շուկան բաժանվում է համապատասխան մասերի։ Որպես այդպիսի ռեսուրսներ առաջարկվում են`են՝ [[աշխատանք]]ը, [[կապիտալ]]ը և [[բնական ռեսուրսներ]]ը։ Շուկան տարանջատվում է ըստ`ըստ՝
 
*սպառողական նշանակության բարիքների (պարենային և ոչ պարենային արդյունքների),
Տող 35.
*բնակարանի շուկաների։
 
Ըստ արտադրության գործոնների`գործոնների՝ գոյություն ունեն կապիտալի (ֆիզիկական, փոխատվական, արժեթղթերի, վալյուտայի, գիտատեխնիկական մտքի արդյունքների կամ մշակումների, որոնք հանդես են գալիս արտոնագրերի և լիցենզիաների վաճառքի ձևով, տեղեկատվության), աշխատանքի, բնական ռեսուրսների (հող, բնական պաշարներ, ընդերքի հարստություն, ջրային ռեսուրսներ և այլն) շուկաներ։ Բարիքները և արտադրության գործոնները համարվում են շուկայի օբյեկտներ։
 
=== Սուբյեկտներ ===
 
==== Տնային տնտեսություն ====
Տնային տնտեսության ներկայացուցիչները մի կողմից`կողմից՝ ռեսուրսների սեփականատերերն են, իսկ մյուս կողմից`կողմից՝ [[բարիք]]ների (նյութական և հոգևոր, պարենային և ոչ պարենային, տարբեր տեսակի ծառայություններ և այլն) վերջնական սպառողները։ Տնային տնտեսությունը շուկայում առաջարկում է արտադրության գործոններ։ Այդ գործոնների մատուցած ծառայության համաձայն`համաձայն՝ տնային տնտեսության ներկայացուցիչները ստանում են իրենց փոխհատուցումը [[աշխատավարձ]]ի, [[տոկոս]]ի և [[ռենտա]]յի ձևով։ Տնային տնտեսության ներկայացուցիչները ստացված աշխատավարձով, տոկոսով և ռենտայով ձեռք են բերում իրենց անհրաժեշտ բարիքներ։ Տեղի է ունենում գործունեության փոխանակություն, որն իրականացվում է փողի`փողի՝ որպես միասնական չափման միավորի (էտալոնի) միջոցով։
==== Ֆիրմա կամ ձեռնարկություն ====
Ֆիրմայի կամ ձեռնարկության միջոցով տեղի է ունենում արտադրության գործոնների (կապիտալ, աշխատանք, բնական ռեսուրս, ձեռնարկատիրություն) միացման գործընթացը, որի շնորհիվ ստեղծվում է այս կամ այն բարիքը։ Տնտեսության զարգացմանը զուգընթաց տեղի է ունեցել արտադրության գործոնների սեփականատիրոջ և ձեռնարկատիրության տարանջատում, ինչը նույն աշխատանքի բաժանման գործընթացի շարունակությունն է։ Շուկայի սուբյեկտներին դիտարկելիս կարևոր է տարանջատել ռեսուրսի սեփականատիրոջը այն օգտագործողից կամ արտադրությունը կազմակերպողից։ [[Ձեռնարկատիրություն]]ը (արտադրության կազմակերպումը) պահանջում է համապատասխան իմացություն, գիտելիքներ, ունակություն և այլն։ Այդ է պատճառը, որ ձեռնարկատիրությունը համարվում է արտադրության գործոն։ Շուկայում ձեռներեցը առաջարկում է ռեսուրսի սեփականատիրոջը իր ծառայությունը։ Ռեսուրսի սեփականատերը իր միջոցները տրամադրում է ձեռներեցին, որը, կազմակերպելով արտադրությունը, կատարած գործունեության դիմաց ստանում է փոխհատուցում կամ վճար, որն արտադրության այդ գործոնի (ձեռնարկատիրության) եկամուտն է։ Այդ փոխհատուցումը կամ եկամուտը կոչվում է [[շահույթ]]։ Հենց ռեսուրսների սեփականատերը (տնային տնտեսության ներկայացուցիչը) հանդես է գալիս որպես ձեռներեց։ Միևնույն անձը մի կողմից`կողմից՝ տնային տնտեսության ներկայացուցիչ է, իսկ մյուս կողմից`կողմից՝ ձեռներեց։ Այդ դեպքում իր ռեսուրսների (կապիտալի, աշխատանքի, հողի) օգտագործման դիմաց ստանում է աշխատավարձ, տոկոս և ռենտա, իսկ որպես ձեռներեց`ձեռներեց՝ շահույթ։ Տնտեսական գործընթացները ավելի հստակ պատկերացնելու նպատակով ուսումնասիրությունների ժամանակ տնային տնտեսության ներկայացուցիչը պայմանականորեն տարանջատվում է ձեռներեցից։ Միևնույն անձը մի կողմից՝ դիտարկվում է որպես տնային տնտեսության ներկայացուցիչ, իսկ մյուս կողմից`կողմից՝ որպես ձեռներեց։
==== Պետություն ====
Շուկայական տնտեսությունն ունի մի շարք թերություններ, որոնք բացասաբար են անդրադառնում ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա։ Գոյություն ունեն բազմաթիվ հիմնախնդիրներ (ազգային անվտանգություն, հասարակական կարգուկանոնի պահպանություն և այլն), որոնք հնարավոր չէ լուծել շուկայական տնտեսության սկզբունքներով։ Պետությունը ստանձնում է մի շարք կարևոր տնտեսական, քաղաքական, սոցիալական գործառույթներ, որոնց միջոցով ապահովում է հասարակության նորմալ կենսագործունեությունը։ Այնպես էլ պետական գործառնություններն ունեն իրենց օգտակարությունը, որոնց համար պետք է վճարել։ Այսինքն`Այսինքն՝ դրանք նույնպես ունեն իրենց արժեքը (գինը)։ Պետությունը մատուցում է իր ծառայությունները, որի դիմաց հասարակության անդամները վճարում են տարբեր ձևերով, որոնցից հիմնականը հարկերն են։
== Գործառույթներ ==
Շուկայական տնտեսության բնույթը բացահայտվում է որոշակի գործառույթների միջոցով։
Տող 51.
 
=== Խթանման գործառույթ ===
Շուկայական մրցակցությունը ստիպում է արտադրողներին ռեսուրսներն օգտագործել առավել խնայողաբար և արդյունավետ, ինչն իր հերթին խթանում է գիտատեխնիկական առաջադիմության ներդրումները արտադրության մեջ։ Առավել մեծ եկամուտ ստանալու ակնկալիքով արտադրողները ձգտում են բարելավել արտադրվող բարիքների տեսականին և որակը։ Շուկայի մասնակիցներն անընդհատ կատարելագործում են իրենց մասնագիտական ունակությունները, որովհետև մրցակցության պայմաններում կարող են դուրս մղվել արտադրությունից և հայտնվել գործազուրկի կարգավիճակում։ Հատկապես էական է ձեռներեցների դերը, որոնք մրցակցության ճնշման տակ անընդհատ փորձում են կիրառել նորույթներ, հայտնաբերել բարիքների իրացման նոր շուկաներ, արտադրության կազմակերպման նոր ձևեր և այլն։ Այս ճանապարհով ապահովվում են արտադրության զարգացման բարձր տեմպեր`տեմպեր՝ տեխնոլոգիական նորամուծությունների կիրառման հիմքի վրա։
=== Միջնորդական գործառույթ ===
Շուկայական տնտեսությունը`տնտեսությունը՝ իբրև հորիզոնական կոորդինացիա, յուրատեսակ համակարգ (կառույց) է`է՝ տարբեր արտադրողների և սպառողների միջև փոխհարաբերություններ հաստատելու համար։ Շուկայական համակարգի միջոցով կարգավորվում է բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտների միջև ինքնաբերական (սպոնտան) համագործակցությունը պահանջարկի և առաջարկի հարաբերակցության, ինչպես նաև գնի փոփոխության հիմքի վրա։ Դրա միջոցով ապահովվում է ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և բաշխումը արտադրության տարբեր ոլորտների միջև։
=== Տեղեկատվական (ինֆորմացիոն) գործառույթ ===
Շուկայում գների, պահանջարկի ու առաջարկի, գործազրկության մակարդակի, աշխատավարձի, տոկոսադրույքի փոփոխությունները այն հիմնական տեղեկություններն են, որոնք հնարավորություն են տալիս բոլոր սուբյեկտներին (տնային տնտեսության ներկայաուցիչներ, գործարարներ, պետական կառույցներ և այլն) ճիշտ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու գործում։ Այդ որոշումները վերաբերում են սպառողներին`սպառողներին՝ թե ինչ խմբաքանակի բարիք պետք է գնեն, արտադրողներին`արտադրողներին՝ ինչ պետք է արտադրեն և, դրան համապատասխան, ինչ ռեսուրսներ պետք է ձեռք բերեն, պետական կառույցներին`կառույցներին՝ թե ինչ տնտեսական քաղաքականություն պետք է իրականացնեն։ Այս տեսանկյունից շուկան կարևոր տեղեկատվական գործառույթ է իրականացնում։
=== Կարգավորման գործառույթ ===
Վերը նշված գործառույթների միջոցով շուկայական տնտեսությունը ապահովում է ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, խթանում է գիտատեխնիկական առաջադիմությունը, նպաստում է պահանջմունքների բավարարման շրջանակների մեծացմանը ինչպես քանակապես, այնպես էլ որակապես։ Այդ ամենով հանդերձ՝ շուկան կարգավորում է տնտեսավարող սուբյեկտների փոխհարաբերությունները, որի հիմքը գործունեության փոխանակությունն է`է՝ կառուցված արժեքային ազդակների վրա։
 
== Գրականություն ==
*Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.։ Տնտեսագետ, 2008.- 172 էջ
*Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.`՝ տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ։
*Թամարա Տոնոյան, Տնտեսագիտության հիմունքներ․ - Երևան, 2003 թ, 142 էջ
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շուկա» էջից