«Նամակագրական վեպ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
Այս ժանրը մեծ տարածում գտավ 18-րդ դարի գրականության մեջ՝ հատկապես [[Սենտիմենտալիզմ (ոճ)|սենտիմենտալիզմի գրական դպրրոցին]] պատկանող գրողների ստեղծագործություններում։ Ժանրի զարգացմանը և տարածմանը նպաստել է [[Սեմյուել Ռիչարդսոն]]ի վեպերի («Պամելա կամ պարգևատրված բարություն», «Կլարիսա կամ երիտասարդ կնոջ պատմություն», «Պարոն Չարլզ Գրանդիսոնի պատմությունը») հաջողությունը։
 
18-րդ դարում [[Ֆրանսիա]]յում նամակագրական վեպեր էին գրում [[Շառլ Լուի Մոնտեսքյո]]ն («Պարսկական նամակներ»), [[Ֆիլիպպ Բրիդար դը լա Գարդ]]ը («Թերեզայի նամակները»), [[Ժան -Ժակ Ռուսսո]]ն («Յուլիյա կամ նոր Էլիոզ»), [[Շոդերլո դը Լակլո]]ն («[[Վտանգավոր կապեր (վեպ)|Վտանգավոր կապեր]]»), իսկ [[Գերմանիա]]յում՝ [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե]]ն («[[Երիտասարդ Վերթերի տառապանքները]]»)։
 
[[Ռոմանտիզմ]]ի գրականության տիրապետության շրջանում շարունակեց նամակագրական վեպի զարգացումը. այս ժանրում ստեղծագործել են [[Վարվարա Յուլիա ֆոն Կրիդեներ]]ը («Վալերի»), [[Էտիեն Պիվեր դը Սենանկուր]]ը («Օբերման»), [[Ֆրիդրիխ Հյոլդերլին]]ը («Հիպերիոն»), [[Ջեյն Օսթին]] («Լեդի Սյուզան»), իսկ [[նեոռոմանտիզմ]]ի գրականության մեջ այս ժանրին է անդրադարձել [[Բրեմ Սթոքեր]]ն իր հանրահայտ «[[Դրակուլա (վեպ)|Դրակուլա]]» վեպով։