«Լեզվաընտանիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 8թ → 8 թ oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 5.
'''Լեզվաընտանիքը''' [[լեզու]]ների խումբ է, որոնք կապակցված են [[Գենետիկա (լեզվաբանություն)|ծագումով]], այսինքն սերում են ընդհանուր նախնի լեզվից, որին անվանում են այդ լեզվաընտանիքի [[նախալեզու]]։ Այդ եզրը ծագել է լեզուների դասակարգման մեջ ''լեզուների ծառի'' օգտագործման մոտեցումից և վերաբերում է [[Պատմական լեզվաբանություն|պատմական լեզվաբանության]] ոլորտին։ Ըստ էության դա լեզուները մարդկանց հետ համեմատելու փոխաբերական մոտեցում է [[տոհմաբանական ծառ]]ի կամ լեզուների դեպքում որոշակի էվոլյուցիոն [[տաքսոնոմիա]]յից բխող [[ֆիլոգենետիկ ծառ]]ի տեսքով։ Լեզուների դասակարգման մեջ բոլոր կենսաբանական եզրերն օգտագործվում են փոխաբերական առումով և լեզվական դասակարգման մոտեցումներում ոչ մի կենսաբանական հիմքեր չկան։
 
2007-ին «SIL Ethnologue» կատալոգում գրանցված էին 6,912 կենդանի լեզուներ <ref>[http://www.ethnologue.com/ "Ethnologue: Languages of the World, Fifteenth edition"], վերցված է 28 հունիսի 2007, ISBN 1-55671-159-X</ref> Կենդանի լեզու են համարվում այն լեզուները, որոնք մարդկանց որոշակի խմբերի կողմից լայնորեն օգտագործվում են որպես հաղորդակցման միջոց։ Հայտնի կենդանի լեզուների ճշգրիտ թիվը կարող է տատանվել 5,000-ից մինչև 10,000, հիմնականում կախված ''լեզու'' հասկացության սահմանման ճշգրտության աստիճանից և [[բարբառ]]ների դասակարգման մոտեցումից։ Կան նաև բազմաթիվ [[մեռած լեզուներ]]։ Որոշ լեզվաբաններ որոշակիորեն տարբեր բնորոշում են տալիս ''մեռած'' և ''վերացած'' լեզուներին։
 
Լեզուների պատկանելությունը նույն լեզվաընտանիքին որոշվում է [[համեմատական լեզվաբանություն|համեմատական լեզվաբանության]] միջոցով։ Ընդունված է համարել, որ «դուստր լեզուները» ունեն «գենետիկ» կամ «տոհմաբանական կապ»։ <ref>Max Müller, Lectures on the science of language: delivered at the Royal institution of Great Britain in April, May and June, 1861, Լondon, Longman, Green, Longman and Roberts, 1862, 3րդ հրատարակություն, էջ 216, Մեջբերում. The genealogical classification of the Aryan languages was founded, as we saw, on a close comparison of the grammatical characteristics of each;.... (....ինչպես տեսանք արիական լեզուների տոհմաբանական դասակարգումը հաստատվել է դրանցից յուրաքանչյուրի քերականական առանձնահատկությունների մանրամասն համեմատության միջոցով...)</ref>
Տող 16.
Լեզվաընտանիքները կարող են բաժանվել ավելի փոքր ֆիլոգենետիկ միավորների, որոնց ընդունված է անվանել լեզվի ''ճյուղեր'', որովհետև յուրաքանչյուր լեզվաընտանիքի կառուցվածքը կամ պատմությունը հաճախ ներկայացվում է որպես [[Ֆիլոգենետիկ ծառ]]։ Սակայն ''ընտանիք'' եզրը կարող է օգտագործվել նաև այդ ''ծառի'' բոլոր մակարդակների համար։ Օրինակ Գերմանական ընտանիքը [[Հնդեվրոպական լեզուներ|Հնդեվրոպական ընտանիքի]] ճյուղն է (այս առումով ''ընտանիք'' եզրը նման է կենսաբանական ''[[կլադ]]'' եզրին։) Որոշ [[տաքսոնոմիա|տաքսոնոմիստներ]] ''ընտանիք'' եզրի օգտագործումը սահմանափակում են միայն որոշակի մակարդակների համար, սակայն ընդհանուր հանաձայնություն այդ ուղղությամբ չկա։ Այն լեզվաբանները, ովքեր գտնում են, որ պետք է դասակարգման յուրաքանչյուր մակարդակին առանձին անվանում տալ, ''ճյուղերը'' բաղդատում են ''խմբերի'', և խմբերը նույնպես բաժանում են ''ենթախմբերի''։ Լեզուների ենթադրվող միավորումների դասակարգման համար, այսինքն լեզվաընտանիքների այնպիսի խմբավորումների համար, որոնց ֆիլոգենետիկ կապերը պատմական լեզվաբանական մեթոդներով հիմնավոր չեն համարվում, երբեմն օգտագործվում են ''գերընտանիք'', ''ֆիլոգենետիկ միավոր'' կամ ''լեզվական խմբավորում'' եզրերը։
 
===[[Բարբառ]]ներԲարբառներ ===
Որոշ սերտորեն փոխկապակցված լեզուներ, և հիմնականում առավել խոշոր լեզվաընտանիքների բազմաթիվ ճյուղեր կազմում են ''բարբառային համակցություններ'', որոնցում չկան հստակ տարանջատող սահմաններ, որպեսզի հնարավոր դարձնեին այդ լեզուների միանշանակ առանձնացումը և բնութագրումը, կամ դրանց ճանաչումը որպես տվյալ լեզվաընտանիքի առանձին ինքնուրույն լեզուներ։ Սակայն երբ բարբառային համակցության ծայրերում գտնվող լեզուների բանավոր խոսքի տարբերությունը այնքան մեծ է, որ լեզուների միջև չկա փոխադարձ ըմբռնման պարագա, ապա բարբառային համակցությունը չի կարող հիմնավոր դիտվել որպես մեկ լեզու։ Բանավոր խոսքի տարբերակը նույնպես կարող է դիտվել որպես կամ լեզու կամ բարբառ կախված սոցիալական կամ քաղաքական նպատակահարմարությունից, ինչպես օրինակ [[հինդի]] և [[ուրդու]] լեզուների դեպքում [[հինդուստանի]] լեզվի շրջանակներում։ Ուստի հենց դա է պատճառը, որ երբերմն տարբեր աղբյուրներ նույն լեզվաընտանիքի մեջ հիշատակում են լեզուների շատ տարբեր թվաքանակներ։ Օրինակ [[Ճապոնական լեզուներ|ճապոնական լեզվաընտանիքի]] լեզուների դասակարգումը տարբեր աղբյուրներում տատանվում է մեկից մինչև քսան լեզվի։