«Երվանդ Մարգարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
Երվանդ Հրանտի Մարգարյան, Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:
 
 
== Կենսագրություն ==
 
Ծնվել է 1961թ. նոյեմբերի 19-ին Տաշքենդում: 1966թ. ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: 1983թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի պատմաանգլիական բաժինը: 1987թ. ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրա: Նույն թվականին աշխատանքի է անցել պատմության ինստիտուտում: 1994 թվականից ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող է: 1992թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ՙԿոմմագենե երկրի հելլենիստական սրբավայրերը և Հայաստանը՚ թեմայով: 1996 թվականից դասախոսում է ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնում: 2004 թվականից հիմնական աշխատանքի է անցել ԵՊՀ-ում, 2005 թ. ստացել է դոցենտի կոչում:
 
 
== Հրապարակումներ ==
 
Հինգ մենագրությունների և 18 գիտական հոդվածների հեղինակ է: Հեղինակային կոլեկտիվի կազմում աշխատում է ՙՀայոց պատմություն՚ նոր ակադեմիական հրատարակության բազմահատորյակի վրա: Բազմիցս մասնակցել է միջազգային և հանրապետական գիտաժողովների: Գլխավորում է ՙՔաղաքն իբրև կյանքի ձև՚ գիտահետազոտական նախագիծը: Գիտական հետաքրքրությունների շրջանակներն ընդգրկում են հին և միջին դարերի պատմության խնդիրները: