«Գագիկ Հարությունյան (պատմաբան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Գագիկ Սուրենի Հարությունյան''', Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ :
 
 
== Կենսագրություն ==
 
Ծնվել է 1959թ. օգոստոսի 22-ին ՀԽՍՀ Մարտունի քաղաքում: 1976 թ. ավարտել է Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1976-1978 թթ. աշխատել է Մարտունու սովխոզում` որպես բանվոր: 1978 թ. ընդունվել և 1983 թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետը: 1986 թ. ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան` միջին դարերի պատմություն մասնագիտացմամբ: 1987-1989 թթ. եղել է Վ. Ռշտունու անվան կաբինետի լաբորանտ: 1991 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ՙՊապականությունը և Կիլիկյան Հայաստանը 13-րդ դարի երկրորդ կեսին – 14-րդ դ.՚ թեմայով: 1989 թվականից աշխատում է Համաշխարհային պատմության ամբիոնում, նախ` որպես ասիստենտ, ապա` դոցենտ:2010 թվականից` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ:
 
== Հրապարակումներ ==
 
ՙՀայոց եկեղեցու պատմություն՚, ՙՀայոց պատմություն՚, ՙՄիջին դարերի պատմություն՚ դպրոցական դասագրքերի համահեղինակ է: Երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: ՙՀայոց պատմություն՚ ակադեմիական բազմահատորյակի նոր հրատարակության հեղինակային խմբի անդամ է: