«Կարլ Շպիտելեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
 
Հետագայում 1871 թվականից սկսած նա աշխատել է [[Ռուսաստան]]ում որպես ուսուցիչ եւ մնացել է այնտեղ (այդ ընթացքում որոշ ժամանակ անց է կացրել նաեւ [[Ֆինլանդիա]]յում) մինչեւ 1879 թվականը։ Հետո նա աշխատել է որպես ուսուցիչ [[Բեռն]] եւ Լա Նոյվեվիլ քաղաքներում, այդ ժամանակահատվածում նա նաեւ աշխատում է որպես ժուռանալիստ ''Der Kunstwart'' եւ որպես խմբագիր ''Neue Zürcher Zeitung'' թերթերի համար։ 1883 թվականին Շպիտելերը ամուսնանում է Մարի օփ դեր Հոֆի հետ, որը Լա Նոյվեվիլում եղել է իր աշակերտուհիներից։
 
1881 թվական Շպիտելերը տպագրեց արձակ ալլեգորիական պոեմ «Պրոմեթեւս եւ Էպիմեթեւս», որը նա մակագրեց '''Կարլ Ֆելիքս Թանդեմ''' մականունով։ Պոեմի մեջ նա ներկայացրեց իդեալների եւ դոգմաների հակասությունները, որոնք արտահայտված էին պոեմի երկու առասպելական հերոսների միջոցով։ Պոեմի հենց այս տպագրությունը հետագայում մարազննին ուսումասիրվել եւ բացատրվել է [[Կարլ Գուստավ Յունգ]]ի կողմից իր «Հոգեբանակն տեսակ» (տպագրված՝ 1921թ.) աշխատությունում։ Հետագայում Շպիտելերը վերամշակեց եւ փոփոխությունների ենթարկեց պոեմը ու վերահրատարակեց այն ''Prometheus der Dulder'' («Պրոմեթեւսի տառապանքները») անունով 1924 թվականին։
 
1882 թվականին նա հրատարակեց ''Extramundana'' (բառացի թարգմանած նշանակում է հասարակից կամ սովորականից անդին) բանաստեղծությունների ժողովածուն։ Շպիտելերը 1885 թվականին վերջնականապես հրաժարվեց ուսուցչի պաշտոնից, եւ իրեն նվիրեց ժուռնալիստական կարիերային Բազելում։ Սրանից հետո իրար սկսեցին հաջորդել նրա բոլոր մնացյալ աշխատանքները։ 1891 թվականին հրատարակվեց ''Friedli, der Kalderi'' պատմվածքների ժողովածուն։ Որտեղ իր իսկ խոսքերով Շպիտելերը ներկայացրել է ռուսական իրականությունը։ «Գրական առակներ» ժողովածուն տպագրվեց 1892 թվականին իսկ «Բալադներ» ժողովածուն 1896 թվականին։ Նույն թվականին նաեւ լույս տեսավ «Լեյտենանտ Կոնրադ» արձակ ստեղծագործությունը, որը պատմում էր հեղինակաի սեփական կյանքի պատմույթունը։
 
1900 - 1905 թվականները գրեց իր «Օլիմպյան գարուն» էպիկական պոեմը, [[Ալեքսանդրյան ոտանավոր|ալեքսանդրյան ոտանավորի]] տեսքով։ Այս պոեամը իր մեջ ներառելով ֆանտաստիկ, իրական, կրոնական եւ առասեպալական թեմաներ շարադրում է մարդու եւ տիեզերքի կապը ու մարդու վերաբերմունքը տիեզերքի հանդեպ։ 1906 թվականին նա հրատարակեց «Պատկեր» կենսագրական վիպակը, որտեղ նա քննարկում էր անգիտակցականի եւ ինքն իր հետ զրուցելու կարեւորությունը։ Մեկ այլ արձակ գործ հրատարկվեց 1907 թվականին «Երկու փոքրիկ միսոջինիսթները» վեռնագրով։
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ նա դեմ էր բոլոր այն գերմանախոս շվեյցարացիներին որոնք օժանդակում էին [[Գերմանիա]]յին, այս առիթով նա գրեց «Շվեյցարիայի դիրքորոշումը» էսսեյը։ 1919 թվականին նա պարգեւատրեցին գրականության նոբելյան մրցանակով։ Շպիտելերը մահացավ 5 տարի անց 1924 թվականին։
 
==Աշխատանքներ==
 
*''Prometheus und Epimetheus'' (1881)
*''Extramundana'' (1883, 7 տիեզերական առասպելներ)
*''Schmetterlinge'' («Թիթեռնիկներ», 1889)
*''Der Parlamentär'' (1889)
*''Literarische Gleichnisse ''(«Գրական առակներ», 1892)
*''Gustav'' (1892)
*''Balladen ''(1896)
*''Conrad der Leutnant ''(1898)
*''Lachende Wahrheiten ''(1898, էսսեներ)
*''Der olympische Frühling'' (1900–1905, վերահրատարակվել է 1910թ.)
*''Glockenlieder ''(«Խոտի եւ զանգակի երգերը», 1906)
*''Imago'' (1906, novel)
*''Die Mädchenfeinde ''(«Երկու փոքրիկ միսոջինիսթները», 1907)
*''Meine frühesten Erlebnisse ''(«Իմ ամենավաղ փորձառությունները», 1914, biographical)
*''Prometheus der Dulder'' («Պրոմեթեւսի տառապանքները», 1924)
 
== Ծանոթագրություններ ==