«Ահմեդ-Ջևդեթ փաշա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 21.
{{քաղվածք|Օսմանյան պետության քրիստոնյա հպատակներից հայ ազգը, հույն և կաթոլիկ դավանանքներից տարբեր, հատուկ ծիսակատարություն է ունեցել և մինչև 1040 թվականը (1630 թ.) նրանց միջև այլ դավանանք հայտնի չի եղել: Սակայն ֆրանսիացի (ֆրանկ) վարդապետները շրջելով հայերի մեջ, կարողացան նրանց մի մասին ընդունել տալ Հռոմում՝ Պապի հոգևոր իշխանության տակ գտնվող կաթոլիկական դավանանքը։
...Օսմանյան պետության ռայաներից ամենաբազմամարդը հայ ժողովուրդն է։ Նրանց հայ անունը (Ermeni) նախապես իրենց ապրած Իրանյան երկրներից Ադրբեջանի Արմեն երկրամասից է առաջացել։ Իսկ Արմենիա անունը այդ երկրի իշխողի՝ Արմենյարի (?) մայրաքաղաքից է առաջացել (այս նախադասությունը հավանաբար աղճատված է)։ Մինչև 600-ական թվականները (XII-րդ դար) Արմենիան կազմված էր Փոքր Արմենիայից՝ Անթաքիայի, Վանի, Էրզրումի և Սվազի էյալեթները, և Մեծ Արմենիայից՝ Ադրբեջանի կողմերը, որոնք ունեին իրենց անկախ իշխողները. նրանց մայրաքաղաքը Կոնիան էր։ Սելջուկյան սուլթաններից Ղայաս Էդդինի ժամանակ սրանց երկիրն ու հայրենիքը նվաճվում է, նրանց իշխողները բնաջինջ են լինում և իրենք (ժողովուրդը) ռայա են դառնում։ Ավելի ուշ, Արմենիան Օսմանյան երկրի տիրապետության մեջ է մտնում, այդ ժամանակից մինչև վսեմաշուք սուլթան Մուրադ IV-ի իշխանության շրջանը, հայերի դավանանքը բոլոր քրիստոնյա ազգությունների դավանանքից տարբեր լինելով, միասնական մեկ դավանանքով և իրենց վիճակով հանգիստ ապրում են։ Սրանք պարզամիտ մի ժողովուրդ էին: Էֆրենջ (ֆրանկ - կաթոլիկ) ցեղը Օսմանյան պետության նկատմամբ չարանպատակ խռովություններ իրականացնելու առիթներ ստեղծելու հետամուտ լինելով, ինչպես որ ռուսները պատերազմի ժամանակ հույներից օգտվեցին խռովարարական նպատակներով, նրանք էլ (ֆրանկները), ինչպես վերևում ասացինք, հայերի մեջ կաթոլիկական դավանանքը տարածելով, հետամուտ էին իրենց դավանակիցների թիվն ավելացնելուն։}}
Իսկ խոսելով 1786 թվականի դեպքերից, Ջևդեթ փաշան շատ տխուր գույներով է նկարագրում երկրի ներքին քաղաքական-վարչական վիճակը, հայտնում է, որ որոշ ժամանակից ի վեր բռնությունների ու անիրավությունների ամեն սահմանն անցել էր Օսմանյան կայսրությունում, ռայաները մեծ թշվառության էին ենթարկվել, իրենց երկիրն ու հայրենիքը թողնելով՝ ցիր ու ցան եղել:Իսկ դրա պատճառն էյն էր, ինչպես հաղորդում է պատմագիրը, որ երկրի մանր ու խոշոր բոլոր պաշտոնյաները իրենց անձնական շահի համար աղքատներից շատ ավելի գումար էին գանձում իբրև հարկ, քան սահմանել էր պետությունը: Այդ հարկերի գանձումը հաճախ ուղեկցվում էր բռնություններով ու դաժանությամբ: Ջևդեթը շեշտում է, որ նվիրական [[շարիաթ]]ին հակառակ, ռայաներից մինչև անգամ օրորոցի երեխաներից ջիզիե (հարկատեսակ) էին առնում:
 
== Կյանքի վերջին տարիներ ==