«Արծրունիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (23) oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 30.
[[Արտաշեսյաններ|Արտաշեսյան]] և [[Արշակունիներ|Արշակունի]] Հայոց թագավորների օրոք Արծրունիները խաղում էին ռազմաքաղաքական կարևոր դեր: Արծրունիների մրցակիցն էր [[Մարդպետունիներ|Մարդպետունի]] նախարարական տոհմը: Արշակունիների և Մարդպետների համագործակցությունը և վերջիններիս մրցապայքարը Արծրունիների դեմ, ինչպես և [[Պարսկաստան]]ի տիրույթների սահմանակցությունը, պատճառ դարձան [[IV դար]]ում Արծրունիների կենտրոնախույս և պարսկամետ քաղաքականության: Արծրունիները ձգտել են [[Սասանյաններ]]ի օգնությամբ բարձր դիրքի հասնել [[Մեծ Հայք]]ում: Բայց նմանօրինակ ակնկալությունները հող չեն գտել երկրում և Արծրունիները հուսախաբվելով, երես են թեքել Սասանյաններից:
 
==[[Մարզպանական Հայաստան]]==
 
Հայ Արշակունյաց թագավորության վերացումից հետո Պարսից արքունիքը հավասարապես սպառնացել է թե՛ Արծրունիներին և թե՛ նրանց մրցակից Մարդպետունիներին: Այս տոհմերը գերադասել են միավորվել՝ պարսից տիրապետությանը համատեղ դիմակայելու բնական մղումով: Միավորումն ընթացել է Արծրունիների գերակայության ներքո և ավելի զորեղացրել նրանց: [[449]]-ի [[Արտաշատի ժողով]]ին մասնակցող նախարարների և հոգևորականների մեջ էին նաև Արծրունիների ներկայացուցիչները: