«Նյարդային համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 1 langlinks, now provided by Wikidata on d:q9404
չNo edit summary
Տող 20.
[[Ծայրամասային նյարդային համակարգ]]ը կազմված է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կորիզներից և նրանցից դուրս եկող նյարդաթելերից ու ծայրամասային հանգույցներից։ Այն իր հերթին բաժանվում է մարմնական և վեգետատիվ (ինքնավար) համակարգերի։ Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժողական ռեակցիաները, այդ թվում կամային շարժումները։ Վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին [[օրգան]]ները,[[մաշկ]]ն ու [[արյուն]]ատար անոթները։ Այն բաժանվում է սիմպաթիկ, պարասիմպաթիկ ու մետասիմպաթիկ բաժինների։
 
== Ուղեկից բջիջներ ([[նեյրոգլիա]]) ==
Նյարդային [[հյուսվածք]]ը նեյրոններից բացի պարունակում է նաև ուղեկից բջիջներ, որոնք գտնվում են նեյրոնների և մազանոթների միջև ընկած տարածությունում ու զբաղեցնում են կենտրոնական նյարդային համակարգի զանգվածի մոտավորապես 40 տոկոսը։