«Բազենից վանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բազենից վանք''', միջնադարյան ճարտարապետական հուշարձան, գտնվում էր Վանա լճի արևելյան ա...»:
(Տարբերություն չկա)

09:20, 23 Հուլիսի 2016-ի տարբերակ

Բազենից վանք, միջնադարյան ճարտարապետական հուշարձան, գտնվում էր Վանա լճի արևելյան ափին, Երերին և Ամյուկ գյուղերի մոտ, Սուրբ Սահակ Պարթև վանքի դիմաց, բլրի վրա։

Ընդհանուր նկարագրություն

15-րդ դարում հիշվում է որպես «նորաշէն Սուրբ էջմիածին, որ անուամբ Բազենից վանք յորջորջի»։ Նշանակում է՝ այդ ժամանակ կամ նոր էր կառուցվել, կամ վերանորոգվել էր։ Ունեցել է մի մատուռ՝ Վերին էջմիածին, և երկու եկեղեցի՝ Ներքին էջմիածին ու Ս․ Աստվածածին անուններով։

Մեզ հասած ձեռագրեր

Բազենի վանքից մեզ են հասել մի քանի ձեռագրեր․ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի 4213-րդ Ավետարանը (1441 թվական), 6121-րդ ժամագիրքը (1443 թվական, երկու ձեռագրերի գրիչն է Ղազարը), 6653-րդ Ավետարանը (1454 թվական, գրիչ՝ Հովհաննես, ծաղկող՝ Մինաս), 5860-րդ Մաշտոցը (1487–1489, գրիչ՝ Թումա աբեղա)։ 1445 թվականին Բազենից վանքում գրված մի Ավետարան գտնվում է Կալիֆոռնիայում, 1553 թվականին գրված Շարակնոցը՝ Երուսաղեմում (ձեռ․ 1594-րդ), 1475 թվականին Ռստակեսի և 1566 թվականին Աստվածատուրի գրած Ավետարանները մինչև 1915 թվականի Եղեռնը Վասպուրականում էին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։