«Հայկական մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 18 բայտ ,  3 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (փոխարինվեց: ի , → ի, oգտվելով ԱՎԲ)
Լազարյանի նախագծի փոխարեն [[Նիկոլայ I]] Ռոմանով կայսեր [[1828]] թվականի [[մարտի 21]]-ի հրամանագրով, ստեղծվում է Հայկական մարզը <ref name="ReferenceA"/>: Դրա մեջ մտել են [[Արևելյան Հայաստան]]ի այն տարածքները, որոնք Թուրքմենչայի պայմանագրով անցել էին Ռուսական կայսրությանը՝ [[Երևանի խանություն|Երևան]]ի և [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի]] նախկին խանությունները և Օրդուբադի գավառը: Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ [[Գյանջայի խանություն|Գյանջայի]] ([[Գանձակ]]) և [[Ղարաբաղի խանություն]]ները ([[Արցախ (նահանգ)|Արցախ]]), Շորագյալի ([[Շիրակ (գավառ)|Շիրակ]]) Բորչալուի ([[Լոռի]]) ու Ախալքալաքի ([[Ջավախք]]) գավառները դուրս են մնում Հայկական մարզի տարածքից: Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ [[Վասպուրական]]ի արևելքը և [[Պարսկահայք]]ը մնացին շահական Պարսկաստանի կազմում:
[[Պատկեր:Bebutov.jpg|մինի|ձախից|Գեներալ Վասիլ Բեհբութով<br />(Բարսեղ Հովսեփի Բեհբության)]]
Հայկական մարզի կենտրոն ընտրվեց [[Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում|Արևելյան Հայաստանի]] խոշորագույն քաղաքը՝ [[Երևան]]ը՝ շուրջ 13 հազար բնակչությամբ, որի կեսից ավելին հայեր էին: Հայկական մարզի մյուս քաղաքներն էին [[Գավառ|Նոր Բայազետ]]ը՝ արևելքում՝ [[Սևան]]աՍևանա լիճ|Սևանա լճի]] ափին, և [[Նախիջևան]]ը՝ հարավում: Նոր Բայազետը, այժմ՝ Գավառ, հիմնեցին Արևմտյան Հայաստանի [[Բայազետ]] և [[Ալաշկերտ]] գավառներից Սևանի ավազան տեղափոխված հայերը: Որպես պատմամշակութային-հոգևոր կենտրոն՝ իր դերը չէր կորցնում [[Վաղարշապատ]]ը: Նոր շունչ ստացան հայկական բնակավայրերը, հիմնվեցին նորերը:
 
Հայկական մարզի կառավարել է մարզային վարչության կողմից: Դրա կազմում էին երկու ռուս զինվորական, [[հայ]] և մուսուլման բնակչությունից մեկական ներկայացուցիչ, երեք խորհրդական, որոնք վարում էին գործադիր, ֆինանսական, տնտեսական ու դատական գործերը: Ընդ որում, մուսուլմանական բնակչությունը ներկայացվում էր ընդհանուր, սակայն իրականում կազմված էր [[թուրքեր]]ից, [[ադրբեջանցիներ|թաթար]]ներից, [[պարսիկ]]ներից ու [[քրդեր]]ից: Հարկերի ու տուրքերի գանձումն իրականացնում էր հատուկ կոմիսարը:
81 744

edits