«Հայկական գորգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
(edited with ProveIt)
No edit summary
Տող 331.
Կենտրոնում լինում է աստղազարդ: Լինում է մեկ և ավելին: Պատկերվում են մեկ կամ մի քանի շարքով: Անվանումը կապված է 15-րդ դարի գերմանացի նկարիչ [[Հանս Մեմլինգ]]ի հետ, որի կտավներում պատկերված են այս հորինվածքով գեղազարդված գորգեր: Ունի համահայաստանյան տարածում:
 
«'''[[Կոգովիտ]]'''» - Բնորոշվում է գորգադաշտի մի ծայրից մյուսը ձգվող, երկայնաձիգ բազմանիստ հորինվածքով: Դրա երկու հակադիր ծայրերը լինում են կոնաձև, եզրերը՝ ուղիղ ու կեռիկազարդ: Դրանք գեղազարդվում են երկրաչափականացված վարդակներով, աստղազարդերով, կենդանակերպ ոճավորումներով: Լինում է մեկ կամ ավելին: Հիմնականում բնորոշ է Մասիսներին մերձակա գորգագործական կենտրոններին, [[Գեղարքունիք]]ին ու [[Սոդք]]ին: Հայտնի է, որ գորգերի այս տիպը [[ՍևանՍևանի ավազան]]ի ավազանումում արմատավորվեց 1870-80-ական թթ, [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգի պատմական Կոգովիտ գավառի հայ բնակչության մի մասը վերաբնակվեց Գեղարքունիքում: Այս պարագան ի նկատի ունենալով էլ, կիրարկման է առաջադրվում «Կոգովիտ» տեղանունը:
 
«'''[[Տավուշ]]'''» - Բնորոշվում մի հորինվածքով, որի կենտրոնում լինում է քառակուսաձև զարդ: Ուղղաձիգ առանցքի ուղղությամբ, երկու կողմից այն լրացվում է երկրաչափականացված երկու «կենաց ծառ» նախշով: Հորիզոնական կողմերը գեղազարդվում են «խոյեղջյուր» պատկերներով: Այս ամբողջությունը ունենում մի հիմնագույն, ընդգծվում է հորինվածքի ուրվագծին համապատասխանող բազմակող շրջանակով, ու «կենաց ծառերի» հատվածում ունենում է եռանկյունաձև ելուստ: Շրջանակի լայն կողմերը երիզված են լինում կեռիկներով, իսկ նեղերը՝ «օձագալար» և «խոյեղջյուր» պատկերներով: Լինում է մեկ և ավելին:
Տող 497.
* [[Զանգեզուր]]
* [[Ապարան]]
* [[Սևան (քաղաք)|Սևան]]
* Ախտա ([[Հրազդան]])
* Կալինինո ([[Մեծավան]])