«Նիկոլայ Պրժևալսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: մ , → մ, (2) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (35) oգտվելով ԱՎԲ
Տող 31.
'''Նիկոլայ Միխալյովիչ Պրժևալսկի''' ({{հուլյան տոմար|[[ապրիլի 1]]}} ([[ապրիլի 13]]), [[1839]], Կիմբորովո, [[Սմոլենսկ]] - {{հուլյան տոմար|[[հոկտեմբերի 20]]}} ([[նոյեմբերի 1]]), [[1888]], Կարակոլ), ռուս ճանապարհորդ, բնագետ։
== Պրժևալսկու կյանքն ու ուսումը ==
Նիկոլայ Միխայլովիչ Պրժևալսկին ծնվել է 1839 թվականի ապրիլի 13-ին Սմոլենսկի նահանգի Կիմբորովո գյուղում, զինվորականի ընտանիքում։ Արմատներով զապորոժյան կազակի հետնորդ է։ Վեց տարեկան հասակում զրկվել է հորից, և երեխայի դաստիարակությամբ զբաղվել է հորեղբայրը, ով սեր է սերմանել որսի և ճամփորդությունների նկատմամբ։ 1855 թվականին Պրժևալսկին ավարտել է Սմոլենսկի գիմնազիան և անդամագրվել է զինվորական ծառայության։ Մի տարի անց նա ընդունվել է Գիտությունների ակադեմիա, որտեղ աչքի էր ընկնում ոչ միայն իր արտակարգ ունակություններով, այլև բարձր հասակով, յուրահատուկ արտաքինով և անկախ մտածելակերպով։ 1860 թվականանի ներկայացրել է զեկուցագիր «Երկրի վրա կյանքի էության մասին» վերնագրով, որը հրատարակվել է 1967 թվականին։ Այստեղ նա ամբողջությամբ հանդես է եկել որպես էվոլյուցային տեսության կողմնակից։ Հիանալի ավարտելով Ակադեմիան`նաԱկադեմիան՝նա աշխարհագրություն է դասավանդում Վարշավայի յունկերական ուսումնարանում։ Այս տարիներին իր ազատ ժամանակը լրացրել է որսով և թղթախաղով։ Ընդ որում, հիանալի հիշողության շնորհիվ հաճախակի է հաղթող դուրս եկել։ Նա «մեծացել է բնության մեջ»։ Փոքր տարիքից ունեցել է բնության նկատմամբ մեծ սեր, օժված է եղել արտակարգ հիշողությամբ և մեծ ունակություններով։ Ռազմական ակադեմիայում կատարել է իր առաջին աշխարհագրական աշխատությունը`աշխատությունը՝ «Մերձամուրյան երկրի ռազմական նկարագրությունը»։ Եվ հենց այդ ժամանակ էլ նրան ընտրում են ռուսական աշխարհագրական ընկերության անդամ։ Նա բուռն ձգտումներ ուներ հետախուզությամբ և ճանապարհորդությամբ զբաղվելու։ Եվ իր նպատակը կատարելու համար 1867 թվականին վերադառնում է [[Պետերբուրգ]] և այստեղ աշխարհագրական ընկերությանը ներկայացնում է [[Կենտրոնական Ասիա]]ն հետազոտելու իր պլանը։
== Պրժևալսկու ճամփորդությունները ==
=== Պրժևալսկու առաջին և երկրորդ ճամփորդությունը ===
Պլանը ընդունվում է, և 1867-1869 թթ. նա կազմակերպում է իր առաջին ճամփորդությունը`ճամփորդությունը՝ Ուսսուրական արշավախումբը, որի կամզակերպմանը նպաստում է նաև Պ.Պ. Ս. Տյան- Շանսկին։
Այն ուղղված էր Ուսսուրիի վրա ընկած տերիտորիաները ուսումնասիրելուն։
Ձմեռը նա անցկացնում է Ամուրի Նիկոլաևսկում։ Հենց այստեղ էլ նա մեծ գումար է շահում թղթախաղի ժամանակ և ընդմիշտ թողնում է այդ զբաղմունքը։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ճամփորդության ընթացքում նա դեռևս շատ երիտասարդ էր`էր՝ ընդամենը 28 տարեկան, բայց շնորհիվ իր գիտելիքների, բնությանը քաջատեղյակ լինելուն, ոչ միայն կարողանում է արդարացնել գիտական հետազոտությունը, այլև հաղթահարում է ճանապարհորդության հետ կապված դժվարությունները։ Այս հետազոտական արշավախմբի մասին նա թողել է «Ճանապարհորդություն Ուսսուրյան երկրում» աշխատությունը։ Այդ աշխատության ուսումնասիրությունները արմատապես տարբերվում էին մինչ այդ եղած աշխատություններից. նա ի տարբերություն մինչ այդ հանդիպող հետազոտողների, ոչ միայն տալիս էր երկրի և տարածքի նկարագիրը, այլ առաջին հերթին գիտական բնութագիրը։
 
Այս ճանապարհորդության արդյունքները բերեցին Պրժևալսկուն հռչակ, պարգևատրվել է Աշխարհագրական ընկերության կողմից Մեծ Կոնստանտինյան մեդալով, բավարարվեցին Աշխարհագրական ընկերության պահանջները, և դրան հաջորդեցին մյուս պատվիրները։
Տող 42.
Նրան ուղարկեցին դեպի [[Մոնղոլիա]], [[Տիբեթ]] և [[Չինաստան]]։ Պրժևալսկու երկրորդ ճամփորդությունը կատարվեց 1870- 1873 թթ., և աշխարհագրության պատմության մեջ այն հայտնի է որպես Մոնղոլական արշավախումբ։ Այն պատմության և պրժևալսկու կյանքի պատմության մեջ փաստացի առաջին ճանապարհորդությունն էր դեպի Կենտրոնական Ասիա, որը սկիզբ դրեց ապագա մեծ հետազոտողի Կենտրոնական Ասիայի ճամփորդություններին։
 
Պրժևալսկու ճամփորդությունը սկսվեց [[Մոնղոլիա]]յի և Արևելյան [[Սիբիր]]ի սահմանագլխին գտնվող Կյախտա քաղաքից։ Այս քաղաքը ընդունելով որպես ելման կետ`կետ՝ Պրժևալսկի ուղղություն է վերցնում դեպի ներկայիս Մոնղոլական Ժողովրդադեմոկրատական հանրապետության տարածքով դեպի Ուրգա քաղաքը, որը ներկայումս կրում է Ուլան- Բատոր անվանումը։ Ապա ուղղություն է վերցնում դեպի հարավ- արևելք և հասնում է Բեյջին կամ Պեկին։ Մի քանի ամիս հանգրվանելով [[Պեկին]]ում` Պրժևալսկու արշավախումբն ուղղություն է վերցնում դեպի հարավ- արևմուտք։ Այս երթուղու ընթացքում մանրամասն ուսումնասիրվում է Ալմա- Շանը, Գոբի անապատը, Նան- Շանի լեռները։ Ապա ճանապարհը շարունակվում է մինչև Ցայդամ, Յանցզի և Խուանխե գետերի վերնագավառներն ու Հյուսիսային Տիբեթ։ Որոշ ժամանակ այդ տերիտորիայում մնալուց հետո` Պրժևալսին կտրում- անցնում է Գոբին, Կենտրոնական Մոնղոլիան և հաջողությամբ վերադառնում է ելման կետ`կետ՝ Կյախտա։ Այս ճամփորդությունը իրավամբ կարելի է համարել հերոսական, քանի որ Պրժևալսկուն տրված էին խիստ սուղ միջոցներ և ընդամենը չորս հոգուց կազմված արշավախումբ։ Այս ամբողջ տարածքը ուսումնասիրելիս Պրժևալսկին և նրա արշավախմբի անդամները ենթարկվել են բազմաթիվ զրկանքների`զրկանքների՝ սովի, ցրտի, անտանելի ծարավի, տոթի, բազմաթիվ հիվանդությունների։ Այս ամբողջ ճանապարհի երկարությունը կազմել է 12 հազար կմ։
 
Այս արշավախմբի պատմությունը Պրժևալսկին ամփոփել է երկհատոր «Մոնղոլիա և տանղուտների երկիր» աշխատության մեջ։ Այս աշխատություններից առաջինում նա տվել է տարածքի աշխարհագրական բնութագիրը, իսկ երկրորդում`երկրորդում՝ կենդանաբանության գծով նյութերի շարադրանքը։ Այս աշխատանքի լույս ընծայումը ունեցավ գիտական մեծ նշանակություն, որը Պրժևալսու անունը ամբողջ աշխարհում թնդացրեց։
 
Այսպիսով, այս ճամփորդության ընթացքում հետազոտում է Մոնղոլիան, Չինաստանը, Տիբեթը, ընդ որում նա հայտնագործեց, որ Գոբին բարձրացած տեղամաս չէ, այլ ցածրավայր է`է՝ բլրոտ ռելիեֆով, Նան-Շանը բլուր չէ, այլ լեռնային համակարգ, նա բացահայտեց Բեյշան բարձրավանդակը, երեք բլուրներ Կունլունում, և ևս յոթ մեծ լճեր ավելացրեց քարտեզի վրա։
 
=== Պրժևալսկու երրորդ` «Լոբնորյան» գիտարշավը ===
1876-1877 թթ. կազմակերպվեց Պրժևալսկու երրորդ ճամփորդությունը, որը կոչվեց «Լոբնորյան» գիտարշավ։ Այս անգամ ելման կետ ընտրվեց Կուլջա քաղաքը`քաղաքը՝ Իլի գետի աջ ափին։ Կուլջայից այն արշավախումբը ուղևորվեց դեպի հարավ- արևելք, կտրում անցնում է Տյան- Շանը և հասնում Լոբնոր լճի ավազանը և Ալթինդաղի լեռներ։ Ըստ Պրժևալսկու հաղորդած տվյալների`տվյալների՝ [[Լոբնոր]] լիճը մինչ այդ գիտության համար եղել է անհայտ։ Եվ այս գիտարշավը ունեցել է մեծ նշանակություն Լոբնոր լճի ուսումնասիրության գործում։ Պրժևալսկին առաջին եվրոպացին է, ով եղել է Լոբնոր լճի ափին։
 
Լոբնորյան արշավախմբի ընթացքում տեղական երթուղային հանույթներ կատարվեցին Թարիմ գետի ստորին հոսանքում`հոսանքում՝ Լոբնոր լճի շրջակայքում և Ալթինդաղի լեռներում։ Արշավախումբը ջանասիրաբար հավաքեց կենդանատեսակների և բուսատեսակների հավաքածուներ, կատարեց օդերևութաբանական արժեքավոր դիտումներ, մոտիկից ծանոթացան և նկարագրեցին լոբնորցիներին և Թարիմի ստորին հոսանքում բնակվողներին։
Այս ճամփորդությունից հետո Պրժևալսկին վերադառնում է դեպի ելման կետ և ձեռնարկում իր մյուս արշավը։ Լոբնորյան արշավախմբի կատարած հետազոտությունների հետևանքով Պրժևալսկին ընտրվում է գիտությունների ակադեմիայի և բուսաբանական այգու պատվավոր անդամ։ Առաջինը նա է ստացել Ալեքսանդր Հումբոլդտի անունը կրող ոսկե մեդալը, որը սահմանվել է Բեռլինի աշխարհագրական ընկերության կողմից իր գոյության 50-ամյակի առթիվ։
=== Պրժևալսկու կենտրոնասիական այցելությունները ===
Հերթական չորրորդ, կենտրոնասիական երկրորդ գիտարշավը տեղի է ունեցել 1879- 1880 թթ.։ Պրժևալսկին այն կոչում է առաջին տիբեթական արշավ։
 
Վերադառնալով դեպի Կուլջա քաղաք`քաղաք՝ Պրժևալսկին մեկնում է Զայսան։ Եվ այստեղից դուրս է գալիս 1879 թ. մարտի 21-ին։ Նա իր տրամադրության տակ ուներ 35 ուղտ և 5 հեծնելու ձի։ Զայսանից դուրս գալով ուղղություն են վերցնում դեպի Ջունգարիա, ապա հասնում մինչև Տյան- Շանի արևելյան հատվածում գտնվող Խամի քաղաքը։ Այստեղից կտրում անցնում են Նան- Շանի լեռները և Ցայդամ իջվածքը, թափանցում են Տիբեթի խորքերը և վերադառնում Կյախտա։
 
Սա Պրժևալսկու կատարած ամենաբեղմնավոր և ամենացայտուն ճանապարհորդություններից մեկն էր։ Այս ճամփորդությունունը ունի աշխարհագրական- գիտական մեծ նշանակություն։
Այն տալիս է.
*Մոտ 8000կմ երկարությամբ ճանապարհի հանույթը, քարտեզի վրա այդ անհայտ տարածքի արտահայտումը,
*Տարածքի օդերևութաբանական մշտական դիտումները`դիտումները՝ օրական երեք անգամ։ Այդ դիտումները հիմք հանդիսացան Պրժևալսկու կողմից այս տարածքի բնակլիմայական պայմանների բնութագրման համար։
*Հյուսիսային Տիբեթում հայտնագործվում են մի քանի լեռնաշղթաներ և հայտնագործում Լհասա տանող ամենակարճ ուղիները։
*[[Բուսաբանություն|Բուսաբանության]] և [[Կենդանաբանություն|կենդանաբանության]] համար շատ մեծ նշանակություն ունեցող բույսերի և կենդանիների տեսակների հավաքումն ու նկարագրությունը, որոնց մեծ մասը մինչ այդ գիտությանը անհայտ էր։ Այդպիսիններից է նաև Կենտրոնական Ասիայի կենդանիներից վայրի ձին, որին տրվեց Պրժևալսկու ձի անվանումը։
 
Այս արշավախումբը շատ ծանր նստեց Պրժևալսկու և նրա արշավախմբի վրա։ Բնական անհրապույր պայմանները, տեղական իշխանությունների անհյուրընկալ ընդունելությունը, սննդի և կերի պակասը, ուժասպառությունը չխանգարեցին, որպեսզի Պրժևալսկին թափանցի Կենտրոնական Տիբեթ։ տիբեթ ներթափանցելուց հետո Պրժևալսկու մասին երկար ժամանակ տեղեկություններ չկար, քանի որ Պրժևալսկին խուսափում էր ռազմատենչ տուգուտական ցեղերին հանդիպելուց և ճամփորդությունը իրականացնում էր անմարդաբնակ, ամայի վայրերով։ Բնականաբար, մշտապես լրագրերի և ամսագրերի, մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող Պրժևալսկու այս «տարօրինակ» վարմունքը տեղի տվեց Եվրոպայում, Ռուսաստանում, նաև Չինաստանում նրա մասին զանազան լուրերի տարածմանը։ Ոմանք համարում էին նրան անհայտ կորած, ոմանք գտնում էին, որ արշավախումբը ունեցել է ողբերգական վախճան, չեն կարողացել հաղթահարել բնական պայմանների դժվարությունները և այլն և այլն։ Ռուսական և արտասահմանյան շատ թերթեր, ամսագրեր, ձեռնարկություններ, նաև անհատներ կոչ էին անում նոր արշավախմբեր կազմակերպելու։ Մինչդեռ այդ ժամանակ, երբ իր անվան շուրջ պտտվում էին լեգենդներ, Պրժևալսկին անխոնջ աշխատում էր ձմռան բքի և սառնամանիքի մեջ, անծայրածիր անապատներում։
Դեպի Կենտրոնական Ասիա կատարած երրորդ գիտարշավի արդյունքների ամփոփւմը լույս է տեսնում Պրժևալսկու «Զայսանից Խամի վրայով դեպի Տիբեթ և Դեղին գետի վերնագավառը» աշխատությունը`աշխատությունը՝ 1883 թվականին։ Այն շատ արագորեն տարածվում և իր ընդունելությունն է գտնում և Ռուսաստանում, և արտասահմանյան երկրներում։ Այս աշխատության մեջ մանրամասն նկարագրված է արշավախմբի ամբողջ ընթացքը`ընթացքը՝ սկսած նրա նախապատրաստական աշխատանքներից մինչև աշխարհագրական և գիտական մեծ նշանակություն ունեցող հայտնագոործությունների մանրամասնությունները և իր`իր՝ հեղինակի տեսական կռահումները։ Աշխատությունը գրված է պարզ, անկաշկանդ և պատկերավոր կերպով։ Այս տեսակետից կարելի է այն դիտարկել նաև որպես հետաքրքրիր գեղարվեստական և արկածային գրականություն։
 
1883 թվականի հոկտեմբերի 21-ին Պրժևալսկին արշավախմբով դուրս է գալիս Կյախտայից`Կյախտայից՝ կատարելով իր հինգերորդ, հերթական կենտրոնասիական հետազոտությունները։ Այս ճամփորդությունը տևում է շուրջ երկու տարի`տարի՝ մինչև 1885 թվականի հոկտեմբերի վերջերը։ Այս ամբողջ ժամանակահատվածում Պրժևալսկին անցնում է շուրջ 7815 կմ երկարությամբ ճանապարհ։ Արշավախումբը ունեցել է հետևյալ երթուղին. Կյախտայից դուրս գալով`գալով՝ Պրժևալսկին իրեն քաջ հայտնի ճանապարհով անցնում է Մոնղոլիայով դեպի Կուկունոր լիճը, որտեղից մի շրջանաձր ուղևորություն է կատարում`կատարում՝ ընդգրկելով Ցայդամ իջվածքը և Ալթինդաղի լեռներ, ապա Լոբնոր լիճ։ Ապա վերջինիցս ուղղություն է վերցնում դեպի արևմուտք և միջօրեականի ուղղությամբ կտրում- անցնում Տակլա- Մական մեծ անապատը և Տյան- Շանի վրայով դուրս գալիս Կարակոլ։ Այդ բնակավայրը գտնվում է Իսսիկ- Կուլ լճի արևելյան կողմում և հետագայում ստացավ Պրժևալսկ անվանումը։
 
Այսպիսով, այս արշավախմբի ընթացքում հետազոտվել են Ալթինդաղը, Խուանխե գետի ակունքների շրջանը և Կաշգարիան։ Ահա այս պատճառով էլ Պրժևալսկին այս արշավախմբի վերաբերյալ իր հաշվատվությունների մեջ գրում է.» Կյախտայից դեպի Դեղին գետի ակունքները , Տիբեթի հյուսիսային ծայրամասի հետազոտումը և ճանապարհ Լոբնորի վրայով Թարիմ գետի ավազանում», որը դառնում է նրա վերջին աշխատությունը։
 
Այս արշավախմբի ընթացքում Պրժևալսկին Խուանխե գետի ակունքների շրջանում հայտնագործեց Ջարին- նուր և Օրին- նուր լճերը, որոնց նա տվեց համապատասխանաբար «Ռուսական» և «Էքսպեդիցիա» անվանումները։
Մի շարք աշխարհագրական հայտնագործություններ կատարեց հատկապես Տիբեթի հյուսիսային ծայրամասում։ Այստեղ Պրժևալսկին նկատեց լեռնային մի բարդ համակարգ, հայտնագործեց այդ համակարգի մեջ թափանցող մի շարք լեռնաշղթաներ և լեռնագագաթներ, որոնց տրվեցին ռուսական անվանումներ։ Այդպսիսններից են Ռուսական լեռնաշղթան, Մոսկովյան լեռնաշղթան, Չսառչող լիճը և այլն։ Իսկ Պրժևալսկու կողմից Զագադոչնի անունը կրող լեռնաշղթան հետգայում աշխարհագրական ընկերության կողմից ստացավ իր հայտնագործողի անունը`անունը՝ Պրժևալսկու լեռնաշղթա։
 
1885 թվականի հոկտեմբերի 29-ին Պրժևալսկու արշավախումբը վերադարձավ Ռուսաստան։ Այստեղ նրան դիմավորում են որպես իսկական հերոսի։
=== Պրժևալսկու վերջին այցելությունը Կենտրոնական Ասիա ===
1888 թվականին, երբ Պրժևալսկին արդեն հիսունին մոտ էր և ուներ գեներալ- մայորի աստիճան, ձեռնարկում է իր վերջին`վերջին՝ վեցերորդ ճամփորդությունը դեպի Կենտրոնական Ասիա։ Նա այս անգամ նպատակադրվել էր ամեն գնով հասնել Տիբեթի մայրաքաղաք Լհասա։
 
Պրժևալսկու արշավախմբի կազմի մեջ էին նաև այնպիսի հետազոտողներ, որոնք հետագայում մեծ ճանաչում ձեռք բերեցին`բերեցին՝ Վ. Ի. Ռոբորովսկին և Պ. Կ. Կոզլովը։ Արշավախումբը 1888 թվականի օգոստոսի 5-ին դուրս է գալիս Պետերբուրգից և գնացքով հասնում Մոսկվա։ Այստեղից ուղևորվում է դեպի Նիժնի, ապա «Ֆելդմարշալ Սուվորով» նավով Վոլգայով նավարկում մինչև Աստրախան։ Այնտեղից Բաքու, իսկ Բաքվից Թուրքեստան։ Միջին Ասիայում առաջին հանգրվանը լինում է Սամարղանդը, ապա Տաշքենդը, այնուհետև Պիշպեկը։ Սակայն մեծ ճանապարհորդին, ում աշխարհը պարտական է Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությամբ, մի շարք նոր լեռնային համակարգերի բացահայտմամբ, վիճակված չէր իր նպատակը իրականացնել։ Պիշպեկի շրջանում որս կատարելիս Կարակոլի`Կարակոլի՝ ներկայիս Պրժևալսկի մոտ, Պրժևալսկին, որն ընդհանրապես իր ուղեկիցներին չստուգված ջրավազաններից առանց եռացնելու ջուր խմել, ինքը տոթից նեղված ջուր է խմում մի գետից, որի հովտի բնակչության շրջանում տարածված էր որովայնային տիֆը։ Չնայած Պրժևալսկին աչքի էր ընկնում ամուր օրգանիզմով`օրգանիզմով՝ սակայն այս անգամ վարակվում է տիֆով, մի քանի օր հիվանդ պառկում և իր մահկանացուն կնքում Կարակոլում, որն հետագայում ստացավ իր անունը։
 
Պրժևալսկու կտակի համաձայն`համաձայն՝ նրան թաղում են Իսսիկ- Կուլ լճի ափին։ Հաջորդ տարում`տարում՝ 1889 թվականին, նրա գերեզմանին կառուցում են մի հրաշալի հուշարձան, որը նայում է Իսսիլ- Կուլի կապուտալ ջրերին։
== Լրացուցիչ ==
Նա իր ճանապարհորդությունների ընթացքում ընդգրկել է հսկայական մի տարածք, որի արևելյան սահմանը պետք է համարել Պեկինը, արևմտյանը`արևմտյանը՝ Իսսիկ- Կուլ – Խոտան գիծը, հարավայինը`հարավայինը՝ Տիբեթի կենտրոնական շրջանները, իսկ հյուսիային`հյուսիային՝ Կյախտան և Զայսան։ Նրա հետաքրքրությունների շրջանակները լայն են և բազմազան։ Պրժևալսկուն հետաքրքրել են իր այցելած երկրների և բնական պայմանները, և կենդանական, և բուսական, և հողային պայմանները, նաև տվել է տեղաբնիկների համալիր նկարագիրը, ցույց տվել նրանց սովորույթներն ու բարքերը։ Նա իր հետ փոքրիկ օրագրեր է ունեցել, որտեղ կատարել է հիմնական նշումները, որոնցից օգտվել է հետագայում`հետագայում՝ աշխատությունները կազմելիս։ Օրագրի մասին գրելիս, նա նշել է, որ «Ճանապարհորդը չունի հիշողություն», ուստի պետք է ամեն ինչ վերարտադրի օրագրում։
 
Նույնիսկ հասուն տարիքում նա անտարբեր է եղել պարգևների, մեդալների նկատմամբ և ավելի ուշադիր`ուշադիր՝ հետազոտությունների նկատմամբ։ Նա հանդես է եկել նաև որպես յուրահատուկ գրող, ով շատ պատկերավոր կերպով է նկարագրել իր անցած ճանապարհը։ Նրա պատվին գերեզմանի վրա կանգնեցվել է հսկայական արձան`արձան՝ Պրժևալսկ քաղաքում, այդտեղ գործում է նաև Պրժևալսկու անվան թանգարան, իսկ Սանկտ- Պետերբուրգում Աշխարհագրական ընկերության կողմից կանգնեցված է Ալեքսանդրյան այգում Պրժևալսկու հուշարձանը։ 1891 թվականին նրա անվամբ մեդալներ և պատվո նշաններ, մասնավորապես Պրժևալսկու անվան ոսկե մեդալ ձուլվեցին։ Աշխարհագրական տեղանուններից կան Պրժևալսկու անվան լեռներ, ձիու տեսակ, կենդանատեսակ, քաղաք Կիրգիզիայում, փողոց Մոսկվայում, գիմնազիա Սմոլենսկում։ Նա դեռևս կենդանության օրոք ստացել է հետևյալ պարգևները`պարգևները՝
*Սմոլենսկի արժանի քաղաքացի,