«Ներըմբռնում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
չ փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
== Ներըմբռնման նկարագիրը ==
Դա խնդրի լուծման վայրկենական հայտնագործումն է։ Ներըմբռնման մեխանիզմը ըմբռնողականության մեխանիզմն է`է՝ մի տարբերությամբ. եթե ըմբռնողականությունը պահանջում է մտային պատկերների հետ աշխատել, ներըմբռնումը ակնթարթորեն ընկալում է իրադրությունը լուծման հետ միասին և ամբողջապես՝ որպես մի պատկեր։
 
Ներըմբռնումը տրամաբանական [[մտածողություն]]ից տարբերվում է նրանով, որ խնդրի լուծման այսպիսի [[գործընթաց]]ը զուգահեռ է, իսկ տրամաբանականը՝ հաջորդական։ Դրա համար էլ ներըմբռնումը անհամեմատ ավելի արագ է աշխատում։
Տող 9.
 
== Տեսակներ ==
Առանձնացնում են ներըմբռնման երկու հիմնական տեսակ`տեսակ՝
* զգայական ներըմբռնում, իմացության օբյեկտները [[զգայարաններ]]ի միջոցով անմիջականորեն ընկալելիս, ստացված հստակ ըմբռնումն է, իմաստավորված [[ընկալում]]ը, որն ապահովող մտածական [[գործընթաց]]ները ու [[ապերցեպցիա]]ն չեն գիտակցվում,
* ինտելեկտուալ (բանական), որն արդեն զուտ ներհոգեկան [[գործընթաց]] է և ընթանում է առանց իմացության օբյեկտների անմիջական արտաքին [[ընկալում|ընկալման]]։
Տող 15.
Ներըմբռնման այս տեսակի բնորոշ տարբերակներից է [[գիտակցություն|գիտակցության]] «փայլատակումը» կամ «մտաճառագայթումը», որը երբեմն դիտվում է ստեղծագործական գործընթացում։ Ինտուիտիվ իմացության գործընթացում չեն գիտակցվում արտացոլող երևույթների շատ առանձնահատկություններ և այն մտավոր գործողությունները, որոնց շնորհիվ ստացվում է գիտակցվող արդյունքը։
 
Որպես [[հոգեկան գործընթաց]]`՝ ներըմբռնումը հոգեկանի [[ենթագիտակցական մակարդակ]]ում կազմավորված իմացական արդյունքների ([[մտքեր]]ի, [[մտապատկերներ]]ի զուգորդությունների) անցումն է [[գիտակցություն|գիտակցության]] ոլորտը։ Այն դեպքերում, երբ ներըմբռնումը հանդես է գալիս որպես խնդրահարույց իրադրությունները հաղթահարելու, կռահումներ ու կանխատեսումներ կատարելու երևույթ, սերտորեն կապված է լինում [[երևակայություն|երևակայության]] հետ<ref name="ՀԲ" />։
 
== Ծանոթագրություններ ==