«Ներզատական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (169) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (31) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Ներզատական համակարգ,''' օրգանիզմում ներզատական բջիջների և [[գեղձ]]երի համակարգ, որոնք արտադրում են կենսաբանական ակտիվ նյութեր՝ [[հորմոն]]ներ: Հիմնական նպատակը օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի գործունեության կարգավորումն է, որն իրականացվում է նրանց կողմից արտադրվող հորմոններով, այլ կենսաբանական ակտիվ նյութերով, [[կենտրոնական նյարդային համակարգ]]ի և [[իմունային համակարգ]]ի անմիջական մասնակցությամբ և համագործակցությամբ:<ref>herwood, L. (1997). "Human Physiology: From Cells to Systems". Wadsworth Pub Co. ISBN 0495391840.</ref>
 
Հորմոններն արտադրվում են ոչ միայն ներզատական [[գեղձ]]երում, այլև ներզատական բջիջներ ունեցող, բայց ներզատական գեղձ չհանդիսացող այնպիսի օրգաններում, ինչպիսիք են`են՝ [[ստամոքս]]ը, աղիները, [[լյարդ]]ը, [[սիրտ]]ը, [[արյունատար անոթ]]ները, [[ուղեղ]]ը և այլն: Օրգանիզմի ներզատական համակարգն իր մեջ ներառում է ներզատական գեղձերն ու ողջ օրգանիզմով ցրված ներզատական բջիջները: Վերջինս կոչվում է [[սփռուն ներզատական համակարգ]]:<ref>Widmaier, Eric P.; Hershel Raff, Kevin T. Strang. Vander's Human Physiology, 11th Ed.. McGraw-Hill, 2008, p. 291, 509–10. ISBN 978-0-07-304962-5.</ref>
 
20-րդ դարի 60-ական թվականներին անգլիացի հյուսվածաքիմիկոս Է. Պիրսը մի շարք օրգաններում հայտնաբերեց բջիջներ, որոնք ընդունակ էին ամինաթթուների նախորդներ կլանել, ապա կարբօքսիլացնել և դրանց մնացորդներից սինթեզել պեպտիդային հորմոններ: Այս բառերի ({{Lang-en|Amine Precursor Uptake and Dekarboxy}}) սկզբնատառերով Պիրսը նշված բջիջների համակարգն անվանեց APUD-համակարգ, իսկ բջիջները`բջիջները՝ ապուդոցիտներ: Ապուդոցիտների մի մասը միաժամանակ սինթեզվում է նաև ներզատական գեղձերում:
 
Որոշ նեյրոններ արտադրում են հորմոններին նմանվող նյութեր, այդ իսկ պատճառով դրանք կոչվում են [[նեյրոհյութազատիչ բջիջ|նեյրոներզատիչ բջիջ]]ներ, իսկ արտադրվող նյութերը`նյութերը՝ [[նեյրոհորմոն]]ներ: Շատ [[միջնորդանյութ]]եր ([[մեդիատոր]]ներ) կարող են հանդես գալ նաև որպես հորմոններ (օրինակ`օրինակ՝ [[դոֆամին]]ը):
 
== Հորմոնների բնորոշումը ==
Տող 13.
 
Օրգանիզմում կան նաև խառը գեղձեր ([[ենթաստամոքսային գեղձ]], [[սերմնարան]]ներ, [[ձվարան]]ներ), որոնք միաժամանակ համարվում են արտազատիչ և ներզատիչ գեղձեր:
Ներզատական գեղձերն են`են՝ [[մակուղեղ]]ը ([[հիպոֆիզ]]ը), [[վահանագեղձ]]ը, [[հարվահանագեղձ]]երը, [[մակերիկամ]]ներն ու [[էպիֆիզ]]ը: Իսկ ենթատեսաթումբը ([[հիպոթալամուս]]ը) համարվում է թե նյարդային, թե ներզատական օրգան:
Հորմոններ արտադրող ներզատական բջիջներ կան նաև [[ուրցագեղձ]]ում, [[դեղին մարմին|դեղին մարմնում]], [[ընկերք]]ում, <nowiki>[[ստամոքս]]</nowiki>ում, աղիներում, [[արյունատար անոթ]]ներում, [[սիրտ|սրտում]], [[երիկամ]]ներում և [[ուղեղ]]ում:
Ներզատական գեղձերի գործունեության կարգավորումն իրականացվում է [[կենտրոնական նյարդային համակարգ]]ի կողմից, որում իր կարևոր դերն ունի [[հիպոթալամուս]]ը: Վերջինիս նեյրոներզատական բջիջներն ուղեղի տարբեր մասերից եկող ազդակները վերափոխում են հյութազատիչ գործընթացի և ազդում այլ ներզատական գեղձերի վրա:
Տող 34.
== Հորմոնների հատկությունները ==
Հորմոն համարվելու համար կենսաբանորեն ակտիվ նյութերը պետք է օժտված լինեն հետևյալ հատկություններով.
* յուրահատկություն`յուրահատկություն՝ հորմոնի քիմիական կառուցվածքի, ֆունկցիայի և գոյացման տեղի առանձնահատկությունն է,
* կենսաբանորեն բարձր ակտիվություն`ակտիվություն՝ արտադրվում են քիչ քանակով, սակայն օժտված են բարձր ակտիվությամբ,
* հեռահար ազդեցություն`ազդեցություն՝ ազդում են իրենց հյութազատման տեղից հեռու գտնվող օրգանների և հյուսվածքների վրա,
* հյութազատելիություն`հյութազատելիություն՝ հյութազատվում են էկզոցիտոզի միջոցով, չվնասելով բջիջների ամբողջականությունը:
 
Հորմոնների բնորոշ հատկություններից են նաև մոլեկուլների փոքր չափերըն ու համեմատաբար արագ քայքայումն արյան մեջ: Արտադրվելուց հետո հորմոններն անցնում են օրգանիզմի հեղուկ միջավայր`միջավայր՝ արյուն (մեծամասամբ), ավիշ և միջհյուսվածքային հեղուկ ու տարածվում:
 
== Հորմոնների սինթեզը ==
Ըստ քիմիական կառուցվածքի հորմոնները լինում են`են՝ [[սպիտակուց]]ներ ու [[պեպտիդ]]ներ, [[ստերոիդ]]ներ և [[ամինաթթու|ամինաթթվային]] ածանցյալներ:
Բոլոր ստերոիդային հորմոններն առաջանում են [[խոլեստերին]]ից: Ստերոիդային հորմոններ սինթեզող ներզատական գեղձերն անկարող են կուտակել սինթեզված հորմոնը, այդ պատճառով սինթեզին զուգահեռ հորմոններն արտազատվում են արյուն:
 
Սպիտակուցապեպտիդային որոշ հորմոններ ունեն պարզ ամինաթթվային շղթաներ, իսկ մյուսները կարող են ունենալ համեմատաբար բարդ չորրորդային կառուցվածք: Նրանց սինթեզը կատարվում է սպիտակուցների սինթեզի նման`նման՝ [[ռիբոսոմ]]ներում, ՌՆԹ-ների մասնակցությամբ: Սկզբում առաջանում են խոշոր մոլեկուլներ՝ պրեպրոհորմոններ, հետո դրանցից առաջանում են պրոհորմոններ, որոնք անցնելով [[Գոլջիի համալիր]] և ենթարկվում են ձևափոխումների: Այնուհետև Գոլջիի համալիրից անջատվում է թաղանթի մի հատվածը և առաջացնում բշտիկ, որում գտնվում է սինթեզված հորմոնը:
 
Ամինաթթվային ածանցյալների համար հիմնական նախանյութն է [[թիրոզին]]ը: Սինթեզից հետո [[կատեխոլամի]]նները կարող են կուտակվել ներզատական բջիջներում քրոմաֆինային հատիկների ձևով: Սիմպաթիկ նյարդային ազդակները էկզոցիտոզի եղանակով առաջ են բերում կուտակված հորմոնների արտազատում:
Տող 60.
* կանխում են հորմոնների քամումը (ֆիլտրումը) [[երիկամ]]ներում:
 
Բջիջների վրա համապատասխան ազդեցություն թողնելուց հետո հորմոնները հիմնականում տրոհվում են համապատասխան [[ֆերմենտ]]ներով, արտահանվում [[մեզ]]ով ու կղանքով: Հորմոնների կատաբոլիզմի արդյունքում երբեմն առաջանում են նոր հորմոններ, որոնք նախկինի համեմատությամբ օժտված են առավել բարձր ակտիվությամբ: Օրինակ`Օրինակ՝ [[թիրոքսին]]ի փոխարկման արդյունքում հյուսվածքներում առաջանում են առավել ակտիվ տրիյոդթիրոնին և թիրեոքացախաթթու:
 
Հորմոնների մեծամասնությունը բավականին կարճակյաց է և դրանց 80–90 %ը քայքայվում ու հեռացվում է օրգանիզմից 48-72 ժամվա ընթացքում: Հորմոնների կիսաքայքայման շրջանն այն ժամանակն է, որի ընթացքում հորմոնի քանակն արյան մեջ նվազում է երկու անգամ: Հորմոնների մեծամասնության կիսաքայքայման շրջանը կազմում է մի քանի րոպեից մինչև երկու ժամ: Հորմոնների նյութափոխանակային մաքրման (կլիրենսի) արագությունն արյան այն ծավալն է, որն ամբողջությամբ հորմոնից մաքրվում է որոշակի ժամանակահատվածում:
Տող 80.
== Հորմոնների ֆունկցիոնալ նշանակությունը ==
Կա հորմոնների ազդեցության երկու տեսակ`տեսակ՝ մորֆոգենետիկական և ֆունկցիոնալ: Հորմոնի մորֆոգենետիկական ազդեցությունն արտահայտվում է օրգանիզմի աճի, օրգանների ձևի և կառուցվածքի փոփոխությամբ:
Տարբերում են ֆունկցիոնալ ազդեցության հետևյալ ձևերը.
* նյութափոխանակային`նյութափոխանակային՝ նյութափոխանակության գործընթացների փոփոխություն,
* կինետիկական`կինետիկական՝ որևէ ազդեցության գործարկում, թողարկում,
* շտկող`շտկող՝ ֆունկցիաների ուժգնության փոփոխություն, խանգարված գործընթացի կանոնավորում,
* զգայածին (ռեակտոգեն)`՝ փոխվում է հյուսվածքի զգայությունը կենսաբանորեն այլ ակտիվ նյութերի նկատմամբ և հեշտացնում մեկ այլ հորմոնի ազդեցությունը:
 
== Հիպոթալամուս-հիպոֆիզային համակարգ ==
Տող 102.
[[Ադոնոկորտիկոտրոպ հորմոն]]ը (ադենակեղևահակ հորմոն, ԱԿՏՀ, կորտիկոտրոպին) խթանում է [[մակերիկամ]]ների կեղևի զարգացումն ու նրանց կողմից հորմոնների արտադրությունը: Այն հատկապես ազդում է խրձային և ցանցային գոտիների վրա ու խթանում դրանց հորմոնների արտադրությունը:
[[Թիրեոտրոպ հորմոն]]ը (ԹՏՀ, թիրեոտրոպին) մեծացնում է յոդի յուրացումը [[վահանագեղձ]]ի բջիջների կողմից, խթանում է այս գեղձի աճն ու զարգացումը, վերջինիս կողմից արտադրվող հորմոնների սինթեզն ու հյութազատումը:<ref>Pohorecky LA, Wurtman RJ (March 1971). "Adrenocortical control of epinephrine synthesis" . Pharmacological Reviews 23 (1): 1–35. PMID 4941407</ref>
[[Լյուտեինացնող հորմոն]]ը (ԼՀ, լյուտրոպին) մյուս գոնադոտրոպ հորմոնի`հորմոնի՝ [[ֆոլիկուլախթանիչ հորմոն]]ի (ՖԽՀ) հետ հարկավոր է վերարտադրողական ֆունկցիաների բնականոն ընթացքի համար, [[սեռական օրգան]]ների զարգացման և [[սեռական հորմոն]]ների նորմալ արտադրման համար:
 
=== Հիպոֆիզի էֆեկտոր հորմոններ ===
[[Աճի հորմոն]]ը (ՍՏՀ, սոմատոտրոպ հորմոն, սոմատոտրոպին) խթանում է օրգանիզմի, առանձին օրգանների աճն ու զարգացումը, նպաստում է ոսկրերի աճին, օրգանիզմում [[սպիտակուց]]ների սինթեզին ու կուտակմանը, [[գլյուկոզ]]ի ավելացմանը արյան մեջ, ինչպես նաև [[ճարպ]]երի տրոհմանը:
 
[[Մելանոխթանիչ հորմոն]]ները (մելանոտրոպիններ, ՄԽՀ, մելանոցիտ խթանիչ հորմոններ, ինտերմեդին) մեծ դեր են խաղում կենդանիների գունակային փոխանակության գործում: Տարբերում են մելանոխթանիչ հորմոնների α, β և γ տարատեսակներ: Մելանոխթանիչ հորմոններն ակտիվացնում են [[մելանին]] գունանյութի սինթեզը մաշկի ու մազերի գունակային բջիջներում ([[մելանոցիտ]]ներ կամ մելանոֆորներ), իսկ վառ լուսավորության դեպքում նաև`նաև՝ աչքի [[ցանցաթաղանթ]]ի գունակային շերտի բջիջներում ընդարձակում է և ավելացնում գունակային բջիջների քանակը, ինչպես նաև նպաստում գունանյութի տարածմանը այդ բջիջների ցիտոպլազմայում: Արդյունքում մաշկի գույնը մգանում է, իսկ աչքում սահմանափակվում է լույսի ճառագայթների հոսքը դեպի ցանցաթաղանթ: Մելանոխթանիչ հորմոնները մեծ դեր են խաղում կենդանիների սեզոնային գունափոխման, շրջապատի միջավայրի գույնին հարմարվելու գործում:
 
{{հիմնական|Պրոլակտին}}
Տող 113.
 
=== [[Հիպոթալամուս-նեյրոհիպոֆիզային համակարգ]] ===
Նեյրոհիպոֆիզից արյան մեջ են հյութազատվում երկու հորմոններ`հորմոններ՝ [[հակամիզամուղային հորմոն]]ը և [[օքսիտոցին]]ը: Դրանք սինթեզվում են հիպոթալամուսի վերտեսողական և հարփորոքային կորիզներում, սակայն կուտակվում են նեյրոհիպոֆիզում:
[[Հակամիզամուղային հորմոն]]ի (ՀՄՀ) ազդեցությամբ նվազում է արտադրվող մեզի քանակը, մեծանում է դրա խտությունը, բարձրանում արյան ճնշումը: Այն մեծացնում է ջրի հետներծծումը [[նեֆրոն]]ի հեռադիր ոլորուն և հավաքող խողովակներում: ՀՄՀ-ն մեծ չափաբաժիններով նեղացնում է նախամազանոթային զարկերակիկները, որի հետևանքով բարձրանում է ծայրամասային անոթային դիմադրությունն ու [[արյան ճնշում]]ը: Այստեղից էլ առաջացել է դրա երկրորդ անունը`անունը՝ [[վազոպրեսին]]:
[[Օքսիտոցին]]ը հիմնականում ազդում է [[արգանդ]]ի հարթ մկանների վրա և ակտիվացնում նրա կծկումները, իսկ մեծ չափաքանակների դեպքում`դեպքում՝ բարձրացնում է նաև լարվածությունը: Այս հատկությամբ օքսիտոցինը նպաստում է [[ծննդաբերություն|ծննդաբերական]] գործողությանը: Կաթնատվության շրջանում օքսիտոցինն ազդում է կաթնագեղձի արտատար ծորանների և ալվեոլների մկանաէպիթելային բջիջների կծկողականության վրա ու նպաստում [[կաթ]]ի արտազատմանը:
 
=== Հիպոթալամուսի նեյրոկարգավորիչ պեպտիդներ ===
[[Հիպոթալամուս]]ը ([[ենթատեսաթումբ]]) ներզատական համակարգի հիմանական կարգավորիչ կենտրոնն է: Այն [[ուղեղ]]ի մաս է, տեղեկություն է ստանում ներքին ու արտաքին միջավայրերից, ապա արձագանքում՝ նյարդային ու հորմոնային [[ազդակ]]ների միջոցով: Ենթատեսաթումբը ղեկավարում է իրենից ներքև գտնվող [[մակուղեղ]]ի գործունեությունը, հատկապես`հատկապես՝ ադենոհիպոֆիզի գործունեությունը: Ադենոհիոֆիզին վերահսկելու համար, ենթատեսաթումբը արյունատար հարակից անթոների մեջ արտազատում է երկու հորմոններ՝ [[ռելիզինգ]]ներ կամ [[լիբերին]]ներ և ճնշող հորմոններ`հորմոններ՝ [[սատատիններ]]: Ռելիզինգ հորմոնները խթանում են ադենոհիպոֆիզի կողմից հորմոնների արտազատումը, իսկ ստատինները`ստատինները՝ հակառակը:
 
Հիպոթալամուսն արտադրում է նեյրոպեպտիդներ`նեյրոպեպտիդներ՝ [[էնդորֆին]]ներ, [[էնկեֆալին]]ներ, [[դինորֆին]]ներ, [[կիոտորֆին]], [[P-նյութ]], [[նեյրոթենզին]], [[անոթաակտիվ աղիքային պեպտիդ]], [[սոմատոստատին]]:
[[Ներսածին մորֆինանման նյութեր]]ը (ներսածին օպիատները) թուլացնում են [[ցավի ֆիզիոլոգիա|ցավը]], կարգավորում են օրգանիզմի ջերմաստիճանը, [[արյան ճնշում]]ը, առաջացնում են [[էյֆորիա]] (հիվանդագին բարձր տրամադրություն), իջեցնում տագնապի զգացողությունն ու առաջացնում բավարարվածության զգացում: Դրանց քանակը կտրուկ ավելանում է [[ցավի ֆիզիոլոգիա|ցավի]] և [[սթրես]]ների ժամանակ: Դրան հակառակ, [[հիպոթալամուս]]ում սինթեզվող [[P-նյութ]]ը համարվում է [[ցավի ֆիզիոլոգիա|ցավի]] [[միջնորդանյութ]], նպաստում է ցավի առաջացմանը:
 
== Վահանագեղձ ==
[[Վահանագեղձ]]ում տարբերում են հորմոն արտադրող երկու տեսակի բջիջներ. A բջիջներ (թիրեոցիտներ), որոնք արտադրում են յոդ պարունակող երկու հորմոն`հորմոն՝ [[եռյոդթիրոնին]] (T3) և [[քառյոդթիրոնին]] ([[թիրոքսին]], T4), և C բջիջներ, որոնք արտադրում են [[կալցիտոնին]] (թիրեոկալցիտոնին) հորմոն:
Վահանագեղձի յոդ պարունակող հորմոնները մեծացնում են էներգիայի փոխանակությունն ու ջերմագոյացումը, ուժեղացնում են օքսիդացման գործընթացները, նպաստում են սպիտակուցների սինթեզին (սակայն բարձր քանակներն ուժեղացնում են սպիտակուցների տրոհումը), նպաստում են հյուսվածքներում ածխաջրերի ծախսին, արյան մեջ ավելացնում են գլյուկոզի քանակը, նպաստում են սաղմի նյարդային բջիջների զարգացմանը, օրգանիզմի աճին ու զարգացմանը:<ref>Galton, Valerie Anne (1 January 1988). "The Role of Thyroid Hormone in Amphibian Development". Integrative and Comparative Biology 28 (2): 309–18. doi:10.1093/icb/28.2.309 . JSTOR 3883279</ref>
 
Տող 135.
== [[Մակերիկամներ]] ==
[[Մակերիկամ]]ները կազմված են կեղևային և միջուկային շերտերից:
Մակերիկամների կեղևում արտադրվում են ստերոիդային ծագման հորմոններ՝ [[կորտիկոստերոիդ]]ներ կամ կորտիկոիդներ: Մակերիկամների կեղևը կազմված է երեք գոտիներից`գոտիներից՝ կծիկային, խրձային և ցանցային, որտեղ համապատասխանաբար սինթեզվում են [[հանքային կորիտիկոիդ|հանքակորտիկոիդ]]ներ, [[գլյուկոկորտիկոիդ]]ներ և [[սեռական հորմոն]]ներ:
 
Հանքակորտիկոիդների հիմնական ներկայացուցիչն [[ալդոստերոն]]ն է: Հանքակորտիկոիդների հիմնական թիրախը [[նեֆրոն]]ի [[Հենլեի կանթ]]ի վերընթաց ծունկն է և հեռադիր խողովակիկները, որտեղ հորմոնն ուժեղացնում է [[նատրիում]]ի հետներծծումն առաջնային մեզից և նպաստում [[կալիում]]ի, ջրածնի իոնների և [[ամոնիակ]]ի արտահանմանն օրգանիզմից:<ref>Colombo L, Dalla Valle L, Fiore C, Armanini D, Belvedere P (April 2006). "Aldosterone and the conquest of land". Journal of Endocrinological Investigation 29 (4): 373–9. doi:10.1007/bf03344112 . PMID 16699307</ref>
Տող 148.
[[Ենթաստամոքսային գեղձ]]ում սինթեզվում են տարբեր հորմոններ, որոնցից են [[ինսուլին]]ը, [[գլյուկագոն]]ը և [[սոմատոստատին]]ը:<ref>Colorado State University - Biomedical Hypertextbooks - Somatostatin</ref>
 
[[Ինսուլին]]ն ազդում է գրեթե բոլոր հյուսվածքների նյութափոխանակային գործընթացների, հատկապես`հատկապես՝ ածխաջրային փոխանակության վրա: Ինսուլինը մեծացնում է մկանային և ճարպային բջիջների թաղանթների թափանցելիությունը [[գլյուկոզ]]ի նկատմամբ, ուժեղացնում է բջիջների կողմից գլյուկոզի յուրացումն ու օգտագործումը, [[լյարդ]]ում և [[մկան]]ներում խթանում է [[գլյուկոզ]]ից [[գլիկոգեն]]ի առաջացումը, ընկճում է [[գլյուկոնեոգենեզ]]ն ու գլիկոգենի քայքայումը, արդյունքում՝ արյան մեջ նվազում է գլյուկոզի քանակը:
 
[[Գլյուկագոն]]ն ունի հակաինսուլինային ազդեցություն, նպաստում է արյան մեջ գլյուկոզի ավելացմանը, խթանում է [[գլյուկոնեոգենեզ]]ը, [[ճարպ]]երի ու [[սպիտակուց]]ների տրոհումը:
Տող 168.
== Սփռուն ներզատական համակարգ ==
{{հիմնական|Սփռուն ներզատական համակարգ}}
Տարբեր օրգաններում ցրված ներզատական բջիջները միասին կազմում են սփռուն ներզատական համակարգը: Այս համակարգի մեջ են մտնում [[ուրցագեղձ]]ը, [[երիկամ]]ները, [[սիրտ]]ը, [[ընկերք]]ը, [[մարսողական համակարգ|մարսողական]] ուղին, [[ուղեղ]]ը, ճարպային հյուսվածքը, մկանները:<ref>Pedersen BK, Febbraio MA (October 2008). "Muscle as an endocrine organ: focus on muscle-derived interleukin-6". Physiological Reviews 88 (4): 1379–406. doi:10.1152/physrev.90100.2007 . PMID 18923185</ref> Վերջին տարիներին բացահայտվել են տվյալներ`տվյալներ՝ նաև այլ օրգանների ներզատական ֆունկցիաների մասին:<ref>Frühbeck G (July 2004). "The adipose tissue as a source of vasoactive factors" . Curr Med Chem Cardiovasc Hematol Agents 2 (3): 197–208. doi:10.2174/1568016043356255 . PMID 15320786</ref>
 
== Արտաքին հղումներ ==