«Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
չ (հ․ 8, էջ 210 oգտվելով ԱՎԲ)
չ (փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ)
Արտահայտում էր գերմանական մոնոպոլիստական բուրժուազիայի առավել հետադեմ և ռազմատենչ շրջանների շահերը։ Հիմնվել է [[Մյունխեն]]ում (կուսակցության անվան առաջին բառի կարճ՝ «նացի» ձևից են առաջացել «[[նացիզմ]]» և «նացիստներ» տերմինները)։ [[1921]] թ.-ից կուսակցության ֆյուրեր (առաջնորդ) է դարձել [[Ադոլֆ Հիտլեր]]ը (ղեկավարության մեջ էին նաև Հ․ Գյորինգը, Ցո․ Գեբելսը, Ռ․ Հեսսը և ուրիշներ)։
 
Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությանը բնորոշ էին հակադեմոկրատիզմը, ծայրահեղ հակակոմունիզմը, շովինիզմը և նացիոնալիզմը, անզուսպ ամբոխավարությունը։ Քողարկվելով «նացիոնալիզմ» և «սոցիալիզմ» լոզունգներով, տարածելով մյուս ազգերի նկատմամբ գերմանացիների ունեցած գերազանցության մասին առասպելը՝ նացիստները կարողացան մոլորեցնել և իրենց կողմը գրավել բնակչության զգալի մասը։ Բանվոր դասակարգի պառակտման պայմաններում, տիրող խավերին հաջողվեց իշխանության գլուխ դնել ֆաշիստներին, և [[1933]] թ.-ին հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա, որի համակարգում Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը դարձավ գլխավոր օղակը, [[Հիտլեր]]ը նշանակվեց ռայխսկանցլեր (տես`տես՝ [[Ֆաշիզմ]])։ [[1939]]—[[1945]] թթ.-ի երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական ֆաշիզմի ջախջախումից հետո նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը վերացվեց։
 
{{Արտաքին հղումներ}}