«Կարլ Շպիտելեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
 
'''Կառլ Ֆրիդրիխ Գեորգ Շպիտելեր''' (24, ապրիլ, 1845 – 29, դեկտեմբեր, 1924թթ.) շվեյցարացի բանաստեղծ էր, ում շնորհվել է [[Գրականության Նոբելյան մրցանակ]]ը 1919 թվականին: Այս մրցանակին նա հատկապես արժանացել է իր էպիկական «Օլիմպյան գարուն» պոեմի շնորհիվ: Նրա բանաստեղծությունները և հառետեսական են և հերոսական:
 
==Կյանքը==
Շպիտելերը ծնվել է 1845 թվականի ապրիլի 24-ին [[Շվեյցարիա]]յի Լիեստալ քաղաքում։ Նրա հայրը եղել է քաղաքապետարանի աշխատող՝ ֆեդերալ գանձատան քարտուղար 1849-ից 56 թվականներին։ Երիտասարդ Շպիտելերը հաճախել է [[Բազել]]ի գիմնազիումը, որտեղ նրա դասախոսներից են եղել բանասեր Վիլհելմ Վաքերնագերը եւ պատմաբան Յակոբ Բուրքհարդտը։ Սկսած 1863 թվականից Շպիտելերը [[Ցյուրիխի համալսարան]]ում ուսումնասիրել է օրենք եւ իրավունք։ 1865-ից 1870 թվականները նա ուսումնասիրել է աստվածաբանություն նույն հաստատությունում, [[Հայդելբերգ]] ում եւ Բազելում, չնայած երբ նրան առաջարկեցին քահանայի կոչում եւ աշխատանք նա հրաժարվեց դրանից։ Կյանքի այդ շրջանում նա հասկացավ որ նրան ավելի հոգեհարազատ է բանաստեղծությունը, հատկապես էպիկական պոեզիան այդ իսկ պատճառով էլ նա հետ կանգնեց այն ուղղուց որի համար նա պատրաստվել էր։<ref name=ea>{{Americana|wstitle=Spitteler, Carl|author=William F. Hauhart|inline=1}}</ref>
 
Հետագայում 1871 թվականից սկսած նա աշխատել է [[Ռուսաստան]]ում որպես ուսուցիչ եւ մնացել է այնտեղ (այդ ընթացքում որոշ ժամանակ անց է կացրել նաեւ [[Ֆինլանդիա]]յում) մինչեւ 1879 թվականը։ Հետո նա աշխատել է որպես ուսուցիչ [[Բեռն]] եւ Լա Նոյվեվիլ քաղաքներում, այդ ժամանակահատվածում նա նաեւ աշխատում է որպես ժուռանալիստ ''Der Kunstwart'' եւ որպես խմբագիր ''Neue Zürcher Zeitung'' թերթերի համար։ 1883 թվականին Շպիտելերը ամուսնանում է Մարի օփ դեր Հոֆի հետ, որը Լա Նոյվեվիլում եղել է իր աշակերտուհիներից։
 
== Ծանոթագրություններ ==