«Միջազգային առևտուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (13) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
==Ընդհանուր նկարագիրը==
Համաշխարհային մասշտաբով միջազգային առևտուրը սպառողներին և երկրներին հնարավորություն է տալիս օգտվել այն ապրանքներից և ծառայություններից, որոնք հասանելի չեն սեփական երկրում։ Գրեթե ցանկացած ապրանք կարելի է գտնել միջազգային շուկայում։ Օրինակ նավթ, հագուստ, մթերք, արժեթղթեր և այլն։ Եվ ծառայությունները, որոնք ևս գնվում և վաճառվում են միջազգային շուկաներում, օրինակ`օրինակ՝ տուրիզմը, խորհրդատվությունը, տրանսպորտային ծառայությունները և այլն։ Այսպիսով, այն գործընթացը, երբ ապրանքները վաճառվում են համաշխարհային շուկայում համարվում է արտահանում, իսկ այն ապրանքները, որոնք գնվում են`են՝ ներմուծում։
 
Եվ արտահանումը, և ներմուծումը հաշվարկվում է յուրաքանչյուր երկրի վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշիվների բաժնում։
Կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են ազդել միջազգային առևտրի վրա։ Այդպիսի գործոնների օրինակներ են`են՝ համաշխարհային տնտեսության գլոբալացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացը, նորագույն տրանսպորտային միջոցները և այլն։ Միջազգային առևտուրը հատկապես հատկանշական է շարունակական գլոբալացման պայմաններում։ Առանց միջազգային առևտրի, ազգերը`ազգերը՝ իրենց սահմաններին համապատասխան, կունենային ապրանքների և ծառայությունների սահմանափակ քանակություն։
 
==Միջազգային և ներքին առևտուր տարբերությունը==
Ընդհանուր առմամբ միջազգային առևտուրը չի տարբերում երկրների ներքին/տեղական առևտրից, քանի որ, ըստ էության, երկու դեպքում էլ առևտուր անելու մոտիվացիան նույնն է։ Պարզապես միջազգային առևտրում ներգրավված մասնակիցներն են տարբեր, ինչպես նաև ինքնին առևտուր կատարելու ձևը, այսինքն առևտուրը կատարվում է սահմաններից դուրս կամ երկրի սահմաններում։
Ներքին և միջազգային աևտրի ամենամեծ տարբերությունն այն է, որ վերջինս ավելի ծախսատար է։ Պատճառն այն է, որ միջազգային առևտուրը ենթադրում է սահմաններից դուրս առևտուր, իսկ սահմանային ծախսերը ենթադրում են բարձր տարիֆներ, ծախսեր`ծախսեր՝ կապված ապրանքների ուշացման հետ, կամ ծախսեր կապված երկրների որոշ գործոնների հետ, օրինակ`օրինակ՝ մշակույթ, լեզվի տարբերություններ, իրավական դաշտ։
 
Մեկ այլ կարևոր տարբերություն ներքին և միջազգային առևտուրների միջև, այն է. արտադրության գործոնները, ինչպիսիք կապիտալն ու աշխատուժն են առավել շարժունակ են երկրի ներսում քան երկրի սահմաններից դուրս։ Այդ պատճառով միջազգային առևտուրը առավել սահմանափակված է ապրանքների և ծառայությունների առևտրի մասով, և քիչ`քիչ՝ կապիտալի, աշխատուժի և այլ արտադրական գործոնների մասով։ Այսինքն, սա նշանակում է, որ տարբեր երկրներ ունեն տարբեր հնարավորություններ և տարբեր արտադրական գործոններ։ Առավել նպատակահարմար կլինի երկրի համար ներմուծել այնպիսի ապրանքներ և ծառայություններ, որոնք նա չի կարող արտադրել կամ կարող է արտադրել, բայց շատ ժամանակատար և ծախսատար ռեսուրսների հաշվին։ Եվ հակառակը, ճիշտ է այն պնդումը, որ երկիրը պետք է արտահանի այնպիսի արտադրական գործոններով արտադրված ապրանքներ և ծառայություններ, որոնք քիչ ժամանակ և ծախս են պահանջում։
 
Միջազգային առևտուրը թույլ է տալիս հարուստ երկրներին առավել արդյունավետ օգտագործել իրենց ռեսուրսները, ինչպիսիք են աշխատուժը, տեխնոլոգիաները և կապիտալը։ Քանի որ տարբեր երկրներ առանձնահատուկ են`են՝ ունենալով տարբեր առավելությունները, օրինակ`օրինակ՝ հող, կապիտալ, աշխատուժ, տեխնոլոգիա և այլն։ Հետևաբար նման երկրները կարող են իրենց ունեցած ռեսուրսներով ավելի արդյունավետ և քիչ ծախսերով արտադրել ապրանքներ և վաճառեն ավելի էժան։ Միջազգային առևտրում սա նշանակում է`է՝ երկիրը մասնագիտանում է տվյալ ապրանքի արտադրության մեջ։
 
==Միջազգային առևտրի մոդելներ==
Տող 20.
 
===Ադամ Սմիթ===
Որպես միջազգային առևտրի առաջին մոդել հանդես է գալիս Ադամ Սմիթի բացարձակ առավելությունների տեսությունը, այն է`է՝ երկրները պետք է արտահանեն այն ապրանքը, որի արտադրության մեջ նրանք ունեն բացարձակ առավելություն։ Այսինքն երկրները ունենում են կոնկրետ արտադրանք մեծ քանակով և համեմատաբար էժան թողարկելու և արտահանելու առավելություն։
 
===Դավիթ Ռիկարդո===
Տող 26.
 
===Հեքշեր-Օհլին===
Միջազգային առևտրի մեկ այլ տեսություն մշակել են երկու շվեդ տնտեսագետներ`տնտեսագետներ՝ Հեքշերը և Օհլինը։ Մոդելը կրում է հենց տնտեսագետների անունը`անունը՝ Հեքշեր-Օհլին մոդել։ Ըստ այս մոդելի երկիրը պետք է արտահանի այնպիսի արտադրանք, որի արտադրության մեջ կիրառվել է տվյալ երկրի ամենաառատ ռեսուրսը և համապատասխան ներմուծի այնպիսի ապրանքներ, որի արտադության մեջ կիրառվել է իր համար պակասորդ հանդիսացող ռեսուրսը։
 
Հեքշեր-Օհլին մոդելը կատարում է հետևյալ հիմնական ենթադրությունները.