«Մեքենական թարգմանություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: ` → ՝ (11) oգտվելով ԱՎԲ
Content deleted Content added
չ փոխարինվեց: 3թ → 3 թ (4) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (11) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
==Մեքենական թարգմանության համակարգը==
Մեքենական թարգմանությունը պետք է տարբերել համակարգչային ավտոմատ բառարանների ծրագրերի օգնությամբ թարգմանչի կատարած թարգմանությունից։ Վերջին դեպքում էլեկտրոնային բառարանը միայն օգնում է թարգմանչին բառային մակարդակում`մակարդակում՝ արագ գտնելով մեկ այլ լեզվի համապատասխան բառային միավորը, իսկ թարգմանկան աշխատանքն ամբողջությամբ կատարում է մարդը։ Ի տարբերություն դրան`դրան՝ մեքենական թարգմանությունը կատարում է աշխատանքի մեծ մասը`մասը՝ ամբողջական տեքստի, նրա բոլոր մակարդակների թարգմանությունը`թարգմանությունը՝ մարդուն թողնելով միայն ստուգումն ու սխալների ուղղումը։
Մեքենական թարգմանության 2 մոտեցումներն են
*1. Ընդհանուր առմամբ վերարտադրել տեքստի բովանդակությունը,
Տող 8.
Առաջինի իրագործումն ավելի հեշտ է, և տեխնիկայի զարգացման ներկա պայմաններում կարելի է ապահովել տարեկան հարյուր հազար էջի թարգմանություն։ Այս միջոցով կարելի է թարգմանել տեխնիկական և գիտական բնույթի տեքստեր, բայց, բնականաբար, դժվար է իրականացնել գեղարվեստական տեքստի թարգմանությունը։
Երկրորդ խնդիրն ավելի դժվար իրագործելի է, և հաճախ պահանջում է մարդու միջամտությունը։
Մեքենական թարգմանության իրականացման համար կազմվում է հատուկ ծրագիր, որն իրականացնում է թարգմանության ալգորիթմը։ Թարգմանության ալգորիթմը տեքստի նկատմամբ միանշանակ և հստակ սահմանված գործողությունների հաջորդականությունն է։ Գործող մեքենական թարգմանության համակարգերի մեծ մասը նախատեսված է կոնկրետ զույգ լեզուների համար, թեպետ ներկայումս փորձեր են արվում ստեղծել 2ից ավելի լեզուների համար համակարգեր։ Համակարգը ներառում է մուտքային և ելքային լեզուների քերականությունների նկարագրությունը`նկարագրությունը՝ երկլեզու բառարաններ, իմաստային, ձևաբանական և շարահյուսական համակարգեր։ Թարգմանության որակը կախված է բառարանի ծավալից, որակից, վերլուծության և համադրման ալգորիթմների ճշգրտությունից։
Ընդհանուր առմամբ մեքենական թարգմանությունը իրականացվում է 3 փուլով.
*ա. վերլուծություն`վերլուծություն՝ մուտքային տեքստի ձևային նկարագրություն,
*բ. փոխակերպում`փոխակերպում՝ մուտքային տեքստի լեզվական կառույցների ձևափոխում ելքային լեզվի կառույցների
*գ. համադրություն`համադրություն՝ ելքային տեքստի կառուցում։
Ամեն դեպքում մարդու միջամտությունը այս գործընթացին անխուսափելի է։ Ներկայումս մեքենական թարգմանությունը իրականացվում է մարդու միջամտությամբ կամ նախնական խմբագրության /որևէ եղանակով նախապես մշակումէ թարգմանվող տեքստը/ կամ վերջնական խմբագրության /կատարված մեքենական տեքստի վերջնական խմբագրում/ձևով։
 
Տող 23.
Նախկին Խորհրդային Միությունում մեքենական թարգմանության դարբնոցն էր ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտը (ներկայումս Ռուսաստանի ԳԱ Մ. Վ. Կելդիշի անվան կիրառական մաթեմատիկայի ինստիտուտը)։
 
1955 թ. Ա. Ա. Լյապունովի նախաձեռնությամբ տարվեցին աշխատանքներ անգլերենից և ֆրանսերենից ռուսերեն թարգմանության ուղղությամբ և առաջին ծրագրերը իրականացվեցին ՙՍտրելա՚ հաշվողական մեքենայի օգնությամբ։ 50-ական թվականների սկզբին արդեն ԱՄՆ-ում և Եվրոպայում մի շարք հետազոտական խմբեր աշխատում էին մեքենական թարգմանության բնագավառում։ Մեքենական թարգմանության աշխատանքները հովանավորվում էին ռազմական կազմակերպությունների կողմից`կողմից՝ ԱՄՆ-ում ռուսերեն-անգլերեն, ԽՍՀՄ-ում`ում՝ անգլերեն-ռուսերեն թարգմանությունների ուղղությամբ։ Այդ հետազոտությունների մեջ ներդրվել էին զգալի միջոցներ, սակայն արդյունքները շատ շուտ հիասթափեցրին։ Այդ տարիներին թարգմանության ցածր որակի պատճառներից էին սարքավորումների հնարավորությունների, հիշողության, արագագործության և ծրագրային միջոցների սահմանափակությունները։ Մյուս պատճառը՝ լեզվաբանական խնդիրների լուծման համար տեսական հիմունքների բացակայությունն էր, որի արդյունքում մեքենական թարգմանության առաջին համակարգերը թարգմանում էին տեքստերը բառ առ բառ, առանց որևէ շարահյուսական, առավել ևս՝ իմաստային ամբողջության։
 
Հետագայում՝ արդեն 60-ական թվականներին մեքենական թարգմանության համակարգերի մշակման համար սկսեցին լայնորեն օգտագործել ժամանակակից կառուցվածքային և մաթեմատիկական լեզվաբանության արդյունքերը։ Հիմնական ուշադրությունը դարձվեց մեքենական թարգմանության ընդհանուր կաղապարների մշակման և կատարելագործման վրա, որոնք կարող են կիրառվել ամենատարբեր լեզուների համար։ Այդ տարիներին մեքենական թարգմանության համակարգեր էին մշակվում ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԽՍՀՄ-ում, ճապոնիայում։
 
70-80-ականներին հաշվողական տեխնիկայի զարգացմանը զուգընթաց խթանվեց մեքենական թարգմանության համակարգերի ստեղծումը։ Այստեղ արդեն նպատակ էր դրվում ստեղծել մեքենական թարգմանության այնպիսի գործնական համակարգեր, որոնք ենթադրում էին մարդու մասնակցությունը թարգմանության գործընթացի տարբեր փուլերում։ Փաստորեն, մեքենական թարգմանության համակարգերը դառնում են թարգմանչի՝ ժամանակը և մարդկային ռեսուրսները խնայող օգնականը։ Այս տարիներին տարածում գտավ SYSTRAN ավտոմատ թարգմանության համակարգը, որը մշակվել էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի պատվերով։ Մեր ժամանակներում այն մեկ տարվա ընթացքում մոտավորապես 100 000 էջ թարգմանություններ է կատարում։ Եվրոպական համայնքների հանձնաժողովը գնում է SYSTRAN համակարգի անգլերեն-ֆրանսերեն տարբերակը, ինչպես նաև ռուսերեն-անգլերեն համակարգը, որը մշակվել էր ԱՄՆ-ում և օգտագործում էր ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի և Հյուսիս ատլանտյան դաշինքի (NATO`NATO՝ North Atlantic Treaty Organization) կողմից։ Այս ամենից զատ Եվրոպական համայնքների խորհուրդը պատվիրում Է ֆրանսերեն-անգլերեն և իտալերեն-անգլերեն տարբերակների մշակումը, որի արդյունքում Էլ հիմք Է դրվում EUROTRA ծրագրի, որը հիմնված Է ֆրանսիական և գերմանական հետազոտական խմբերի մշակումների վրա։ Այդ նույն ժամանակահատվածում ճապոնիայում գործունեություն Է ծավալվում մեքենական թարգմանության համակարգերի ստեղծման ուղղությամբ։ Եվ այսպիսով, 70-80-ական թվականներին սկսված մի շարք ծրագրեր հետագայում զարգացան և դարձան լիարժեք առևտրային համակարգեր։
 
Նոր մշակումների թվին Է պատկանում TM (translation memory) տեխնոլոգիան, որն աշխատում է տվյալների կուտակման սկզբունքով, թարգմանության ընթացքում պահպանվում է ելակետային հատվածը և նրա թարգմանությունը, որի արդյունքում ստեղծվում է լեզվաբանական տվյալների շտեմարան։ Այնուհետև թարգմանիչը որոշում է ընդունում խմբագրել, մերժել կամ ընդունել թարգմանությունը, որի արդյունքը պահպանվում է համակարգի կողմից։ Ներկայումս TRADՕՏ համակարգը հանդիսանում է TM տեխնոլոգիայի հիման վրա մեքենական թարգմանության հայտնի առևտրային ծրագրերի մշակողը։