«Մետամորֆոզ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4 բայտ ,  5 տարի առաջ
չ
փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:)
չ (փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ)
=== Թերի կերպարանափոխություն ===
[[Պատկեր:Metamorphosis frog Meyers.png|մինի|Գորտի անուղղակի զարգացումը]]
Թերի կերպարանափոխությամբ զարգացման գործընթացում առկա են հետևյալ փուլերը. ձու-թրթուր-հասուն կենդանի։ Բացի միջատներից այսպես են զարգանում [[երկկենցաղներ]]ը, որոշ այլ քորդավորներ և այլն։ Միջատները ձվադրում են տարբեր միջավայրերում`միջավայրերում՝ հողում, օրգանական մնացորդներում, [[բույսեր]]ի և կենդանիների հյուսվածքներում և այլն։ Թերի կերպարանափոխությամբ զարգացման դեպքում ձվից դուրս եկած թրթուրն արտաքին կառուցվածքի հիմնական գծերով նման է հասուն միջատին, սակայն նրանից տարբերվում է թերզարգացած թևերով։ Բացի այդ, [[սեռական դիմորֆիզմ]]ը լավ չի արտահայտված։ Թրթուրի և հասուն ձևի միջև եղած տարբերություններն աստիճանաբար վերանում են։ Յուրաքանչյուր մաշկափոխությունից հետո թրթուրն ավելի ու ավելի է նմանվում հասուն ձևին։ Թերի կերպարանափոխությամբ զարգացող միջատներից են [[ծղրիդներ]]ը, [[մորեխներ]]ը, [[աղոթարարներ]]ը։
 
=== Լրիվ կերպարանափոխություն ===
Լրիվ կերպարանափոխությունն ունի չորս փուլ. ձու-թրթուր-հարսնյակ-հասուն կենդանի։ Լրիվ կերպարանափոխությամբ զարգացումը կապված է օրգանիզմի արտաքին և ներքին կառուցվածքի շատ խոր փոփոխությունների հետ։ Այս դեպքում ձվից դուրս եկած թրթուրն իր արտաքին կառուցվածքով բոլորովին նման չէ հասուն ձևին։ Նրա մարմնի բաժինները`բաժինները՝ գլուխը, կուրծքը, փորիկը, տարբերակված չեն, թևեր չունի, զգայարանները թույլ են զարգացած։ Թրթուրը և հասուն ձևը միմյանցից շատ են տարբերվում նաև վերջույթների կառուցվածքով, բերանային ապարատի առանձնահատկություններով։ Օրինակ`Օրինակ՝ թիթեռների թրթուրն ունի կրծող, իսկ հասուն ձևը ծծող տիպի բերանային ապարատ։ Թրթուրային շրջանում զարգացած են լինում միայն կրծքի 3 զույգ քայլող ոտքերը, սակայն որոշ միջատների թրթուրներն ունեն նաև մի քանի զույգ ոտքեր փորային հատվածների վրա։ Կան նաև բոլորովին անոտ թրթուրներ, օրինակ`օրինակ՝ [[սենյակային ճանճ]]ի թրթուրը։ Թրթուրի զարգացումը տևում է մի քանի օրից (սենյակային ճանճ) մինչև մի քանի տարի ([[մայիսյան բզեզ]])։
 
Քանի որ թրթուրի և հասուն ձևի տեղաշարժման ու սննդառության առանձնահատկությունները շատ տարբեր են, հարսնյակային շրջանում վերակառուցվում են համապատասխան օրգանները, որոնց մեծ մասը քայքայվում է և ներծծվում։ Դրան մասնակցում են ամեոբաձև բջիջները, որոնք [[կեղծ ոտիկներ]]ով շրջապատում և ներբջջային մարսման են ենթարկում քայքայված հյուսվածքների մասնիկները։ Չեն քայքայվում միայն [[նյարդային համակարգ]]ը և [[տրախեաներ]]ի մի մասը։ Վերակառուցումն ավարտվելուց հետո հարսնյակի ծածկույթները պատռվում են, նրանցից դուրս է գալիս հասուն միջատը։ Լրիվ կերպարանափոխությամբ են զարգանում [[թիթեռներ]]ը, [[բզեզներ]]ը, [[ճանճեր]]ը, [[մոծակներ]]ը և այլն։