«Մեծ ութնյակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
չ փոխարինվեց: ` → ՝ (9) oգտվելով ԱՎԲ
Տող 45.
'''Մեծ ութնյակ''' ('''Մ8'''), '''Ութի խումբ''' ({{lang-en|Group of eight, G8}}) աշխարհի առաջատար տնտեսությամբ 8 երկրների համաժողով է։ Մեծ ութնյակի կազմում ընդգրկված են [[Մեծ Բրիտանիա]]ն, [[Գերմանիա]]ն, [[Իտալիա]]ն, [[Ռուսաստան]]ը, [[ԱՄՆ]]-ն, [[Կանադա]]ն, [[Ֆրանսիա]]ն, [[Ճապոնիա]]ն։
 
''Մեծ ութնյակը'' միջազգային կազմակերպություն չէ, նրա ձևավորումը պայմանավորված չէ միջազգային պայմանագրով, չունի կանոնադրություն ու քարտուղարություն։ Ութնյակի որոշումները պարտադիր չեն։ Որպես կանոն`կանոն՝ համաժողովի մասնակիցները համաձայնեցնում են իրենց գործողությունները որևէ հարցի շուրջ կամ միջազգային կյանքի այլ մասնակիցներին որոշ երաշխավորումներ են ներկայացնում այս կամ այն հարցի վերաբերյալ։
== Անվանում ==
«Մեծ ութնյակ» տերմինը ռուսերեն «Большая восьмёрка» անվան թարգմանությունն է։ Համաժողովի ռուսերեն անվանումը կազմվել է «Большая семёрка» տերմինի համաբանությամբ։ Վերջինս մամուլում տարածում է ստացել G7 հապավումը սխալ բացելու հետևանքով. այն ընկալվել է որպես «Great Seven» («Մեծ յոթնյակ»), այնինչ իրականում այդ հապավումը նշանակում է «Group of Seven» («յոթի խումբ»)։
Տող 101.
 
== Պատմություն==
1975 թվականի նոյեմբերի 15-17-ը Ռամբույ պալատում տեղի է ունենում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԳԴՀ-ի, Իտալիայի ու Ճապոնիայի ղեկավարների հանդիպում, որով սկիզբ դրվեց ''Մեծ վեցնյակին'' (G6) (1970-ականների սկզբից նման հանդիպումներ տեղի էին ունենում ֆինանսների նախարարների մակարդակում)։ 1976 թվականին վեցնյակը վերածվեց յոթնյակի`յոթնյակի՝ իր կազմի մեջ ընդունելով Կանադային, իսկ 1991—2002 թվականների ընթացքում վերածվեց ութնյակի`ութնյակի՝ Ռուսաստանի մասնակցությամբ։
 
Աշխարհի առավել զարգացած երկրների ղեկավարների հանդիպումների անցկացման գաղափարն առաջ է եկել 1970-ականների սկզբում. դա պայմանավորված էր տնտեսական ճգնաժամով և ԱՄն-ի, Արևմտյան Եվրոպայի ու Ճապոնիայի միջև հարաբերությունների սրմամբ տնտեսական ու ֆինանսական հարցերի պատճառով։
 
Առաջին ժողովին (15—17 նոյեմբերի, 1975 թ.) Ֆրանսիայի`Ֆրանսիայի՝ այդ ժամանակվա նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենի նախաձեռնությամբ հավաքվեցին ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԳԴՀ-ի, Իտալիայի ղեկավարները։ Հանդիպման ժամանակ ընդունվեց համատեղ հռչակագիր տնտեսական խնդիրների վերաբերյալ, որում կոչ էր արվում ագրեսիա չկիրառել առևտրի ոլորտում և հրաժարվել խտրականություններ դնող նոր պատնեշներ հաստատելուց։
 
Հետագայում նման հանդիպումներ անցկացվում են ամեն տարի։
Տող 113.
* '''1975 [[Ռամբույե]]''' [[Գործազրկություն]], [[ինֆլյացիա]], էներգետիկ ճգնաժամ, միջազգային արտարժույթային համակարգի բարեփոխումներ։
* '''1976 [[Սան-Խուան]]''' Միջազգային առևտուր, Արևելքի ու Արևմուտքի փոխհարաբերությունները։
* '''1977 [[Լոնդոն]]''' Գործազրկությունը երիտասարդության շրջանում, [[Արժույթի միջազգային հիմնադրամ]]յի դերը համաշխարհային տնտեսության կայունացման հարցում, [[էներգիա]]յի այլընտրանքային աղբյուրներ, զարգացած երկրների`երկրների՝ նավթ արտահանող երկրներից կախման նվազեցում։
* '''1978 [[Բոնն]]''' Ինֆլյացիայի հաղթահարման ուղիներ, զարգացող երկրներին օգնության ցուցաբերում Համաշխարհային բանկի ու տարածքային զարգացման բանկերի միջոցով։
* '''1979 [[Տոկիո]]''' Նավթի գնի աճ, էներգակիրների աղություն, ատոմային էներգիայի զարգացման անհրաժեշտություն, Հնդկաչինից փախստականների խնդիրը։
Տող 120.
* '''1982 [[Վերսալ]]''' ԽՍՀՄ-ի ու Արևմտյան Եվրոպայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացում, իրադրությունը [[Լիբանան]]ում։
* '''1983 [[Վիլյամսբուրգ]]''' Ֆինանսական դրությունն աշխարհում, զարգացող երկրների պարտքերը, զինավորման վերահսկողություն։
* '''1984 [[Լոնդոն]]''' Համաշխարհային տնտեսության`տնտեսության՝ սկիզբ առնող ''առողջացումը'', իրանա-իրաքյան հակամարտություն, պայքար միջազգային ահաբեկչության դեմ, դեմոկրատական արժեքների պահպանություն։
* '''1985 [[Բոնն]]''' Տնտեսական պրոտեկցիոնիզմի վտանգները, շրջակա միջավայրի պահպանության քաղաքականություն, համագործակցություն գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում։
* '''1986 [[Տոկիո]]''' Հարկային ու ֆինանսական քաղաքականության սահմանում, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի միջոցներ, [[Չեռնոբիլի ատոմակայանի վթար]]։
Տող 127.
* '''1989 [[Փարիզ]]''' Երկխոսություն «ասիական վագրերի» հետ, տնտեսական դրությունը Հարավսլավիայում, պարտատեր-երկրների նկատմամբ քաղաքականության մշակում, թմրամոլության աճ, համագործակցություն [[ՁԻԱՀ]]-ի դեմ պայքարի ոլորտում, մարդու իրավունքները [[Չինաստան]]ում, տնտեսական բարեփոխումները Արևելյան Եվրոպայում, արաբա-իսրաելյան հակամարտություն։
* '''1990 [[Լոնդոն]]''' Ներդրումներ ու կրեդիտներ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների համար, դրությունը ԽՍՀՄ-ում և օգնություն ԽՍՀՄ-ին շուկայական տնտեսության ձևավորման հարցում, զարգացող երկրների համար ներդրումային բարենպաստ պայմանների ստեղծում, Գերմանիայի միավորում։
* '''1991 [[Հյուսթոն]]''' Ֆինանսական օգնություն Պարսից ծոցի`ծոցի՝ պատերազմից տուժած երկրներին, միգրացիան ''Մեծ յոթնյակի'' (G7) երկրներում, միջուկային, քիմիական, կենսաբանական զենքերի ու սովորական զինամթերքի չտարածում։
* '''1992 [[Մյունխեն]]''' Շրջակա միջավայրի պահպանության խնդիրներ, Լեհաստանում շուկայական հարաբերույթունների զարգացման խթանում, հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ, այդ երկրներում առկա ատոմային օբյեկտների անվտանգության ապահովում, ''Մեծ յոթնյակի'' (G7) ու Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների համագործակցություն, [[ԵԱՀԿ]]-ի դերը ազգային ու այլ փոքրամասնությունների իրավունքների պահպանության հարցում, դրությունը նախկին Հարավսլավիայում։
* '''1993 [[Տոկիո]]''' Դրությունը անցումային տնտեսություն ունեցող երկրներում, ԱՊՀ երկրների միջուկային զենքի վերացում, հրթիռային տեխնոլոգիաների վերհսկողություն, նախկին Հարավսլավիայի իրավիճակի վատթարացում, Մերձավոր Արևելքի հակամարտության խաղաղ կարգավորում։
* '''1994 [[Նեապոլ]]''' Մերձավոր Արևելքի տնտեսական զարգացում, միջուկային անվտանգությունը Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում ու ԱՊՀ երկրներում, միջազգային հանցագործություններ ու փողերի լվացում, իրադրությունը [[Սարաևո]]յում, [[Հյուսիսային Կորեա]]ն [[Կիմ Իր Սեն]]ի մահից հետո։
* '''1995 [[Գալիֆաքս]]''' Գագաթնաժողովների անցկացման նոր ձևաչափ, միջազգային ինստիտուտների`ինստիտուտների՝ [[Արժույթի միջազգային հիմնադրամ]]ի, [[Համաշխարհային բանկ]]ի բարեփոխումներ, տնտեսական ճգնաժամերի կանխարգելում ու դրանց հաղթահարման ռազմավարություն, իրադրությունը նախկին Հարավսլավիայուն։
*'''1996 [[Մոսկվա]]''' (հանդիպում) Միջուկային անվտանգություն, պայքար միջուկային նյութերի անօրինական առևտրի դեմ, իրադրությունը Լիբանանում և մերձավորարևելյան հարցի խաղաղ կարգավորում, իրադրությունն [[Ուկրաինա]]յում։
* '''1996 [[Լիոն]]''' (գագաթնաժողով) Գլոբալ համագործակցություն, անցումային տնտեսություն ունեցող երկրների ներգրավում համաշխարհային տնտեսական համագործակցության մեջ, միջազգային ահաբեկչություն, իրադրությունը [[Բոսնիա և Հերցեգովինա]]յում։
* '''1997 [[Դենվեր]]''' Բնակչության ծերացում, փոքր ու միջին բիզնեսի զարգացում, բնապահպանություն ու երեխաների առողջություն, վարակիչ հիվանդությունների տարածում, միջազգային կազմակերպված հանցագործություն, մարդկանց կլոնավորում, ՄԱԿ-ի բարեփոխումներ, տիեզերքի նվաճում, հակահետիոտնային արկեր, քաղաքական իրավիճակը Հոնկոնգում, Մերձավոր Արևելքում, Կիպրոսում ու Ալբանիայում։
* '''1998 [[Բերմինգեմ]]''' Հանդիպումների նոր ձևաչափ`ձևաչափ՝ «միայն առաջնորդներ», ֆինանսների ու արտաքին գործերի նախարարները հանդիպումներ կունենան գագաթնաժողովների նախօրյակին։ Գլոբալ ու տարածաշրջանային անվտանգություն։
* '''1999 [[Քյոլն]]''' Տնտեսության գլոբալացման սոցիալական նշանակությունը, աղքատ երկրների պարտքի մարում, պայքար ֆինանսական ոլորտում միջազգային հանցագործությունների դեմ։
* '''2000 [[Նագո]]''' Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման ազդեցությունը տնտեսության ու ֆինանսների վրա, պայքար [[թոքախտ]]ի դեմ, կրթություն, բիոտեխնոլոգիաներ, հակամարտությունների կանխարգելում։