«Մարտին Քարամյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (8) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Մարտին Խաչատուրի Քարամյան''' ([[1912]], [[մարտի 25]], գ. Վարխունո, այժմ`այժմ՝ [[Վրաստան]]ի Թիթրիծղարոյի շրջանում - [[1993]], [[դեկտեմբերի 30]], [[Երևան]]), [[հայ]] բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։
 
[[Թբիլիսիի հայկական մանկավարժական ուսումնարան]]ն ավարտելուց հետո սովորել է Թբիլիսիի համալսարանի հայկական բաժանմունքի հայոց լեզվի և գրականության բաժնում։ 1931-32-ին եղել է Վրացական ԽՍՀ Աղբուլաղի (այժմ`այժմ՝ Թեթրիծղարոյի) շրջանային «Կոլխոզային ուղի» թերթի հայկական բաժնի վարիչ, 1932-33-ին`ին՝ Երևանի «Ավանգարդ» թերթի գյուղբաժնի վարիչ, 1933-34-ին`ին՝ Թիֆլիսի «Պրոլետար» թերթի գյուղբաժնի վարիչի տեղակալ, 1934-37-ին`ին՝ «Կոլխոզային ուղի» թերթի պատասխանատու քարտուղար, 1937-41-ին`ին՝ Վրաստանի ռադիոկոմիտեի հայկական հաղորդումների խմբագիր։ 1941-56-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ 1956-64-ին ավագ խմբագիր էր Վրաստանի ռադիոկոմիտեի հայկական հաղորդումների խմբագրությունում։ 1964-71-ին աշխատել է «Սովետական Վրաստան» թերթում որպես բաժնի վարիչ, 1972-76-ին`ին՝ «[[Մերանի]]» հրատարակչությունում որպես ավագ խմբագիր։ Հեղինակ է քնարական [[բանաստեղծություն]]ների («Ցասման կրակ», 1945, «Մտերիմ խոսքեր», 1952, «Հայրենիքի ճամփաներում», 1961, «Դարի բովում», 1975, «Ձմեռնամուտի արշալույս», 1982), [[պատմվածք]]ների, հուշերի («Աշխարհը Լալվարից», 1972, «Ապրած տարիներ», 1978) ժողովածուների։ [[Ռուսերեն]] լույս են տեսել նրա «Գովք աշնան» ժողովածուն (Թբիլիսի, 1965), վրացերեն`վրացերեն՝ «Կյանքի ուղիներ» (Թբիլիսի, 1973), «Տարիներ և հանդիպումներ» (Թբիլիսի, 1984) գրքերը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով։ Կատարել է թարգմանություններ [[վրացերեն]]ից։
 
{{DEFAULTSORT:Քարամյան, Մարտին}}