«Ձի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.70.214.135 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել TonJ մասնակցի վերջին տարբերակին։
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 41.
Այդ ձիերի մնդավի բարձրությունը 50–185 սմ է։ Սեռահասուն են դառնում 1,5 տարեկանում։ Հղիությունը տևում է մոտ 11 ամիս։ Կաթնատվությունը 11–15 լ է։ Ապրում են 25–30 տարի։
Ընտելացած ձին երկար ժամանակ եղել է մարդու մշտական օգնականը երկրագործական ու փոխադրական աշխատանքներում և կարևոր դեր է խաղացել բանակում։ XX դարի 1-ին կեսին գյուղատնտեսական արտադրության մեքենայացման և փոխադրամիջոցների զարգացման հետևանքով աշխարհում (հատկապես՝ բարձր զարգացած երկրներում) ձիերի գլխաքանակը կրճատվել է գրեթե կրկնակի անգամ։ Սակայն շատ երկրներում բանող ձիեր դեռևս օգտագործվում են։ Մեծ քանակությամբ ձիեր բուծվում են նաև ձիասպորտի և զբոսաշրջության զարգացման, միս ու կումիս ստանալու, բժշկության և անասնաբուժության մեջ գործածվող շիճուկներ ու պատրաստուկներ արտադրելու նպատակով։
Հայաստանում հայտնի է Ղարաբաղյան ձին. լեռնային հեծկան ձիերի ցեղ է, որն ստեղծվել է հնագույն ժամանակներում՝ ժողովրդական ընտրասերմամբ (պարսկական, թուրքմենական հնագույն, հետագայում՝ նաև արաբական ձիերի ցեղերի ներազդմամբ)`՝ Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքում։ Հայոց այրուձիի կազմում հայտնի էր որպես լավագույն հեծկան։ Արտահանվել է Իրան, Ֆրանսիա, Լեհաստան և այլ երկրներ։ Աչքի է ընկնում գեղեցիկ մարմնակազմվածքով, իսկ հեզ վարքագծով նման է արաբական ձիերին։ Գլխի շարժումը թեթև է, իրանը՝ ուղիղ։ Մնդավի բարձրությունը 145–150 սմ է, իրանի թեք երկարությունը՝ 145–150 սմ։ Օգտագործվել է Դոնի, այսրկովկասյան հանրապետությունների, Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների տարբեր ձիերի ցեղերի բուծման և բարելավման նպատակով։ Սահմանափակ քանակով բուծվում է ԼՂՀ տարբեր շրջաններում։
{{վիքիքաղվածք}}
{{Արտաքին հղումներ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձի» էջից