«Հուլիսյան հեղափոխություն (1952)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (6) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
== Պատմություն ==
Հեղափոխության համար Եգիպտոսում հասունացել էին բոլոր պայմանները։ 1948 թվականի [[Արաբա-իսրայելական առաջին պատերազմ]]ը անդառնալի հետևանքներ ունեցավ արաբական պետությունների համար։ Այն ավելի վճռական դարձրեց հայրենասեր սպաներին` Եգիպտոսն ազատագրելու օտարերկրյա տիրապետությունից։ 1952 թվականի հուլիսի 16-ին «Ազատ սպաների» գործադիր կոմիտեի նիստում, որին ներկա էին նրա 9-ը անդամները`անդամները՝ Նասերը, Ամերը, [[Անվար Սադաթ]]ը, [[Խալիդ Մոհի ալ-Դին]]ը, Բաղդադին, [[Հասան Իբրահիմ]]ը և [[Քամալ ալ-Դին Հուսեյն]]ը, միաձայն որոշում ընդունվեց հեղափոխությունը սկսել ուղիղ մեկ շաբաթ անց՝ 1952թ. հուլիսի 23-ին վաղ առավոտյան։
 
== Միապետության տապալում ==
«Ազատ սպաներին» հավատարիմ զինվորները յոթ սպաների գլխավորությամբ գրավեցին Եգիպտոսի բանակի գլխավոր շտաբը և ձերբակալեցին բանակի հրամանատարությանը։ Առավոտյան ժամը 7։30-ին [[Կահիրե]]ի ռադիոն տեղյակ պահեց մայրաքաղաքի և ամբողջ երկրի բնակչությանը, որ երկրում կատարվել է հեղափոխություն։ Հուլիսի 26-ին հեղափոխությունը հաղթանակեց իր նշանակությամբ Եգիպտոսի երկրորդ քաղաքում`քաղաքում՝ [[Ալեքսանդրիա]]յում։ Բանակի նոր ղեկավարության պահանջով [[Ֆարուկ II]]-ը հրաժարական տվեց հօգուտ իր անչափահաս որդու`որդու՝ Ահմադ Ֆուադի, որի անչափահասության պատճառով ստեղծվեց Խնամակալության խորհուրդ։ Ամբողջ իշխանությունը կենտրոնացվեց «Ազատ սպաների» գործադիր կոմիտեի ձեռքում Նասերի գլխավորությամբ, որն այդ օրվանից վերակոչվեց Հեղափոխության ղեկավարության խորհրդի (ՀՂԽ)։
 
Նասերը նախընտրեց գործել վարագույրի հետևում և առաջաբեմում թողնել գեներալ [[Մուհամմադ Նագիբ]]ին` նրան ձևականորեն հանձնելով բոլոր կարևոր պաշտոնները։ Դրա համար կային պատճառներ։ Նախ այն, որ «Ազատ սպաներ» կազմակերպությունը գաղտնի կազմակերպություն էր, և նրա անդամները հայտնի չէին հանրությանը։ Եվ դրա համար նրանք գտնում էին, որ հարկավոր է եգիպտական հասարակությանը ցույց տալ, որ նորաստեղծ իշխանության ղեկավարը բոլորի կողմից ճանաչված, հարգված և ընդունված անձնավորություն է։ Երկորդը`այսԵրկորդը՝այս քայլով Նասերը ցանկանում էր հանգստացնել նաև [[Մեծ Բրիտանիա]]յին, որպեսզի նա չանհանգստանար Ֆարուկին գահընկեց անելու և խոշոր բուրժուական ուժերին երկրի կառավարումից հեռացնելու համար։ Նրանք հաշվի էին առնում այն հանգամանքը, որ Եգիպտոսում կենտրոնացված էր 100-հազարանոց լավ զինված անգլիական բանակ, որը, եթե Անգլիան տեսներ, որ իր շահերին վտանգ է սպառնում, կուղղեր Եգիպտոսի նոր իշխանությունների դեմ։
 
== Հանրապետության հռչակում ==
Տող 16.
1953 թվականի հունիսի 18-ին Եգիպտոսը հռչակվեց հանրապետություն։ Առաջին նախագահ դարձավ Մուհամմադ Նագիբը, սակայն երկրի փաստացի ղեկավարը Նասերն էր։ Նագիբը օրեցօր ավելի էր հակվում սեփական քաղաքականությունը վարելու մտքին, և աստիճանաբար սրվեցին նրա հարաբերությունները Նասերի հետ ինչի արդյունքում ՀՂԽ-ի որոշմամբ նա ազատվում է իր զբաղեցրած պաշտոններից և 1954 թվականի ապրիլի 16-ին Նասերը նշանակվում է վարչապետ և ՀՂԽ նախագահ։
 
Կարողանալով ձախողության մատնել բոլոր դավադրությունները`Նասերըդավադրությունները՝Նասերը ներկայացնում է կառավարության ծրագիրը 1955 թվականի մարտի 28-ին։ Նրա հիմնական կետերն էին`իմպերիալիզմիէին՝իմպերիալիզմի վերացում, ֆեոդալիզմի վերացում, կապիտալիստական մոնոպոլիաների վերացում, սոց. արդարության հաստատում, ազգային ուժեղ բանակի ստեղծում, ժողովրդավարական համակարգի հաստատում։ 1956 թվականի հունիսի 23-ին ընդունվում է նոր սահմանադրություն և համընդհանուր քվեարկությամբ Եգիպտոսի Հանրապետության նախագահ է ընտրվում Գամալ Աբդել Նասերը։
 
== Ծանոթագրություններ ==