«Հոշոտված Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
չ փոխարինվեց: ` → ՝ (6) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
}}
 
'''Հոշոտված Հայաստան''', փաստագրական հուշագրություն, որ պատմված է [[Հայոց ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] վկաներից մեկի`մեկի՝ [[Արշալույս Մարտիկանյան]]ի կողմից։ Հուշագրությունում Արշալույսը Մարտիկանյանը պատմում է իր և իր ժողովրդի չարչարանքների, ջարդերի ու կոտորածների, հայ ազգաբնակչության տեղահանությունների մասին։
 
== Բովանդակություն ==
Արշալույս Մարտիկանյանը ծնվել է [[Խարբերդի նահանգ]]ի [[Չմշկածագ]] քաղաքում։ Նրա հայրը հարուստ դրամագործ էր և ճանաչված անձնավորություն։ Հուշագրությունում նկարագրված դեպքերը սկիզբ են առնում [[1915]] թվականի ապրիլից։ Արշալույսը, որ ընդամենը 14 տարեկան աղջնակ էր, տեսել է իր սեփական մոր, հոր, եղբայրների և քույրերի սպանությունը։ Նրա ծնողներին դաժանաբար սպանել էին իր աչքի առջև Տիրոջն ապավինելու և Նրան հավատարիմ մնալու համար։ Անցնելով տարբեր թուրք փաշաների և քուրդ ելուզակների ձեռքի տակով, ընկնելով հարեմներ և ենթարկվելով տանջանքների`տանջանքների՝ փոքրիկ Արշալույսը մինչև վերջ հավատարիմ է մնում իր հավատքին։
 
Երկարատև չարչարանքներից հետո նա ապաստան է գտնում մի ամերիկացու տանը։ Հետագայում պարզվում է, որ ամերիկացին ճանաչված միսիոներ-բժիշկ Ֆրեդերիկ Մակքալըմն է։ Վերջինս գտնվում էր [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]], երբ սկսվեց [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը։ Նա առաջիններից մեկն էր, ով վերադառնալով [[Էրզրում]], օգնություն ցուցաբերեց հայ ժողովրդին։ Այդ ժամանակ ռուսական բանակն արդեն մուտք էր գործել Էրզրում։
 
Արշալույսը [[Զորավար Անդրանիկ]]ի միջնորդությամբ և Մեծ դուքսի`դուքսի՝ Կովկասի ռազմաճակատի ընդհանուր հրամանատարի հրամանով տեղափոխվում է [[Ամերիկա]]: Նա մեկնեց այդ երկիր`երկիր՝ ոչ միայն փրկվելու, այլև փրկություն հայցելու իր ժողովրդին, հասցնելու մեծն Զորավարի հայտնի ուղերձը ամերիկացիներին`ամերիկացիներին՝
 
«Մեծ դուքսը կարգադրել է քեզ ուղարկել Ամերիկա, որտեղ մեր խեղճ ժողովուրդը շատ բարեկամներ ունի։ Երբ հասնես այդ սիրելի երկիրը, նրա ժողովրդին ասա, որ Հայաստանը հյուծված է, հոշոտված և արյունաքամ, բայց նորից կբարձրանա, միայն եթե Ամերիկան օգնություն տրամադրի մեզ, սնունդ ուղարկի մեր սովյալներին, դրամ` նրանց վերադարձնելու իրենց տները, երբ պատերազմն ավարտվի»:
Տող 21.
 
== Աղբյուրներ ==
* «Հոշոտված Հայաստան», գրի է առել`առել՝ Հ. Գեյթս, Լոս Անջելես, «Երազ» տպարան, 1995
* [http://www.genocide-museum.am/arm/online_exhibition_6.php «Հոգիների աճուրդ» կամ «ճշմարտության հուշարձան»]
{{commons|Category:Ravished Armenia}}