«Հնդկացորեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ փոխարինվեց: ` → ՝ (11) oգտվելով ԱՎԲ
Տող 21.
[[Պատկեր:Buckwheat fields in Shirak Province, Armenia 7-15-16, 16 47 38.jpg|մինի|Հնդկացորենի արտ ՀՀ [[Շիրակի մարզ]]ում]]
'''Հնդկացորեն''' ({{lang-lat|Fagopyrum}}) [[հնդկացորենազգիներ]]ի ընտանիքին պատկանող բույսերի ցեղ է։ Միամյա և բազմամյա խոտաբույսեր են, նման մատիտեղ ցեղին, բայց ծաղկապատը չի մեծանում։ Տեսակներից են {{bt-armlat|հնդկացորեն մշակովի|F. esculentum}} – ցողունը ցածր է կարմիր։ Ծաղկաբույլերը ծոցային են, ծաղիկները երկսեռ են, տարբերասռնակ, հոտավետ։ Առէջները 8-ն են, վարսանդն ունի 3 սռնակ։ Պտուղը թուխ է, սերմը՝ օսլային։ {{bt-armlat|հնդկացորեն թաթարական|F. tataricum}}։
Ծաղիկները բազմերանգ են, բուրումնավետ։ Ծաղկահյութի արտադրությունը բարձր է առավոտյան ժամերին`ժամերին՝ մինչև կեսօր, երաշտի ժամանակ գրեթե դադարում է։
Բույսը պտղաբերում է օգոստոսին, բերքի քանակը մեծապես կախված է մեղուների այցելությունների քանակից։ Եթե մոտակայքում չկան մեղվափեթակներ, ապա բերքատվությունը կնվազի մոտ երեք անգամ։ Չորս հազար քառակուսի մետր ցանքատարածքի լիարժեք փոշոտման համար բավարար է մեկ ուժեղ մեղվաընտանիք։ Սակայն, ցավոք, պետք է նշել, որ վերջին տարիներին Երկիր մոլորակի բազմաթիվ երկրներում գրանցվում է մեղուների զանգվածային «անհետացում»։ Պատճառները ակնհայտ են։ Այնուամենայնիվ, ՀՀ-ում ուժեղ մեղվաընտանիքների թիվը կարծես թե ավելացել է։
== Քիմիական կազմը ==
Սերմը պարունակում է մոտ 14 տոկոս սպիտակուց, որի մեջ կան արժեքավոր լիզին և տրիպտոֆան ամինաթթուները, 70 տոկոս օսլա, 3 տոկոս ճարպ, 0,5 տոկոս շաքարներ, 1 տոկոս բջջանյութ, օրգանական թթուներ (թրթնջուկի, կիտրոնի, խնձորի)։ Հարյուր գրամ հումքի մեջ կան վիտամիններ`վիտամիններ՝ E-6,65 մգ, B1-0,43, B2-0,2, B6-04, B9-32 մկգ, PP-4,19 մգ, բետա կարոտին-0,006 մգ, յոդ-4 մկգ, կոբալտ 3,1 մկգ, պղինձ-0,64 մգ, ցինկ, բոր, երկաթ և այլն։
 
Բավարարին մոտ է կալցիումի (55 մգ), ֆոսֆորի (298), մագնիումի (78), կալիումի (380) փոխհարաբերակցությունը։ Դրական է համարվում, որ չի պարունակում գլյուտեն, չի կլանում նիտրատներ։
 
== Բուժիչ նշանակությունը ==
Բուժիչ նպատակներով մթերում են բույսի ցողունի գագաթային մասը`մասը՝ ծաղկման շրջանում։ Պարունակում է մեծ քանակությամբ ռուտին, թթուներ (գալլի, սուրճի, քլորոգենի), կատեխինային նյութեր, ֆագոպիրին։
Պարունակվող միկրոտարրերի բազմազանության շնորհիվ հնդկացորենն օգտակար է շաքարային դիաբետի, պանկրեատիտի, խպիպի դեպքում։ [[Լեցիտին]]ը նպաստում է խոլեստերինի մակարդակի կարգավորմանը։
 
Տող 35.
 
== Թունավոր հատկություններ ==
Բույսի կանաչ մասը ուտելի չէ, պարունակում է թունավոր նյութեր։ [[Սերմ]]ը բարձրացնում է արյան մակարդելիությունը, ավելացնում մաղձը, լորձը, առաջացնում է գազեր։ Ահա սա էր պատճառը, որ հազարամյակներ շարունակ ազնվական դասը չէր ուտում այն, այնինչ 20-րդ դարում հնդկացորենը ստացավ «Ձավարեղենի թագուհի» մակդիրը։ Որպես դիետիկ սնունդ`սնունդ՝ խորհուրդ է տրվում ուտել շաբաթական 150-250 գրամ։
 
== Հնդկացորենի մեղր ==
Բույսի ծաղկման շրջանը մոտ մեկ ամիս է։ Մեղուները հավաքում են ծաղկահյութ և ծաղկափոշի։ Մեկ ծաղիկը օրվա ընթացքում արտադրում է 0,044-0,358 մգ շաքար և ծաղկահյութ։ Բարենպաստ եղանակի դեպքում մեկ մեղվաընտանիքը կարող է հավաքել 2-8 կգ մեղրի հումք։ Մեկ հեկտար հնդկացորենի մեղրատու հումքի արտադրողականությունը 100-200 կգ է։ Մեղրը ունի կարմրավուն երանգ, գույնը փոփոխական է`է՝ շագանակագույնի բաց երանգից`երանգից՝ մինչև մուգը։ Ունի հաճելի արտահայտված բուրմունք և համ, բյուրեղացումից հետո (2-3 ամիս) առաջանում են մանր բյուրեղիկներ, որոնք կազմում են շիլայանման զանգված։
 
Հարուստ է երկաթով`երկաթով՝ մի քանի անգամ ավելի շատ, քան բաց գույնի տեսակներում, տարբերվում է սպիտակուցների բարձր պարունակությամբ։ Կիրառվում է անեմիայի, աթերոսկլերոզի, սիրտ-անոթային, աղեստամոքսային, մաշկային հիվանդությունների դեպքում։
 
== Արտադրական նշանակություն ==
Տող 46.
 
== Պատմական ակնարկ ==
Զարմանալի պատմական անցյալ և ճակատագիր ունի այդ բույսը։ Հայրենիքը [[Հիմալայան լեռներ]]ի արևմտյան հարթավայրերն են, մշակվում է ավելի քան չորս հազարամյակ, Պատմական Հայաստանի տարածքում`տարածքում՝ մոտ կես հազարամյակ ավելի ուշ։ Այն հնում համարել են ունդ և անվանել են «սև բրինձ»։ Արաբները բերել են այն [[Պիրենեյան թերակղզի]], որտեղից տարածվել է դեպի իսպանական գաղութ հանդիսացող [[Ֆլանդրիա]] (Բելգիա, Հոլանդիա), որտեղ մշակվում և նույնիսկ արտահանվում է նորագույն ժամանակաշրջանում։ Հետաքրքիր է, որ ռուսներն անվանում են բույսը «գրեչիխա» (հունական) այնինչ հույները և իտալացիները այն անվանում են «թաթարական», իսկ բուլղարացիները`բուլղարացիները՝ «ելդա»։
 
Ունդի կարգավիճակում բույսը մնացել է այնքան ժամանակ, մինչև [[Կարլ Լինեյ]]ը ելնելով հնդկացորենի սերմի և հաճարենու (Fagos) ընկուզիկի արտաքին նմանությունից, անվանել է այն Fagopyrum, գերմաներեն հնչում է այլ ձևով`ձևով՝ Buchweizen, սակայն կրում է նույն իմաստը`իմաստը՝ «հաճարանման ընկույզ»։
 
== Գրականություն ==