«Հյուսվածքաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հոդվածի հետ կապ չունեցող հատվածի հեռացում
չ փոխարինվեց: ` → ՝ (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{անաղբյուր}}
[[Պատկեր:Peripheral nerve, cross section.jpg|250px|մինի|Նյարդային հյուսվածք]]
'''Հյուսվածքաբանություն''', հիստոլոգիան (հուն. histos`histos՝ [[հյուսվածք]], logos`logos՝ գիտություն) գիտություն է հյուսվածքների մասին, սակայն այն ուսումնասիրում է նաև բջիջը և օրգանների հյուսվածքաբանական կառուցվածքը: Հիստոլոգիա տերմինն առաջարկել է գերմանացի գիտնական Կ. Մեյերը 1819 թվականին: Հյուսվածքաբանության խնդիրներն են`են՝ բացահայտել հյուսվածքների էվոլյուցիան, օրգանիզմում դրանց զարգացումը (հիստոգենեզ), մասնագիտացված բջիջների փոխազդեցությունը, հյուսվածքային կառույցների վերականգնումը, դրանք կարգավորող մեխանիզմները, որոնք ապահովում են հյուսվածքների ամբողջականությունն ու համատեղ գործունեությունը: Հյուսվածքաբանությունը սերտորեն շաղկապված է բջջաբանության, սաղմնաբանության, անատոմիայի և ֆիզիոլոգիայի հետ: Առաձնացվում են ընդհանուր և տեղային հյուսվածքաբանություն հասկացությունները:
== Հյուսվածքաբանություն առարկա ==
=== Համառոտ պատմական ակնարկ ===
'''Ընդհանուր հյուսվածքաբանությունը''' զբաղվում է հյուսվածքների զարգացման, կազմության և ֆունկցիաների հիմնական սկզբունքների ուսումնասիրությամբ, իսկ '''տեղային հյուսվածքաբանությունը'''` պարզաբանում է բազմաբջիջ կենդանիների և մարդու օրգանների կազմի մեջ մտնող հյուսվածքային համալիրների հատկությունները: Հյուսվածքաբանությանը բնորոշ է հետազոտման մանրադիտակային մեթոդը:
Հյուսվածքաբանությունը որպես առանձին գիտություն առանձնացվել է 19-րդ դարում 20-ականներին: Սակայն դեռ վաղուց նշվել է, որ կենդանիների օրգանները կազմված են տարբեր բաղադրամասերից, որոնք միմյանցից տարբերվում են ամրությամբ և գույնով: Նշված փաստերից ելնելով Արիստոտելը (մ.թ.ա. 4 դարում) օրգանների կազմության մեջ առանձնացնում էր ՙմիատարր մասեր՚, որոնց դասակարգումը հարյուրամյակների ընթացքում բազմիցս վերարտադրվել է բազմաթիվ գիտնականների կողմից: 18-րդ դարում մանրադիտակի գյուտը անմիջապես չավելացրեց օրգանների նուրբ կառուցվածքի մասին գիտելիքները: Հոլանդացի օպտիկ Լևենհուկը կատարելագործեց մանրադիտակը, նկարագրեց էրիթրոցիտները, դրանց շարժումը մազանոթների մեջ, հայտնագործեց կմախքային և սրտի մկանաթելերի միջաձիգ զոլավորությունը, նյարդային և ջլային թելիկները: Սակայն նույնիսկ 19-րդ դարում սկզբին հյուսվածքների մասին պատկերացումները հիմնվում էին անզեն աչքով տեսանելի տվյալների վրա: Հյուսվածքաբանության ՙմակրոսկոպիկ՚ ժամանակաշրջանն ավարտվեց ֆրանսացի անատոմ և ֆիզիոլոգ Մ. Բիշայի հիմնարար աշխատությամբ: Օրգանների մասերը նշելու համար նա առաջինը օգտագործեց ՙհյուսվածք՚ տերմինը: Չեխական գիտնական Յա. Պուրկինեի և գերմանացի գիտնական Յ. Մյուլլերի դպրոցները մեծ դեր խաղացին մանրադիտակը կատարելագործման և պատրաստուկների պատրաստման ձևերի զարգացման գործում: Կուտակված գիտական փաստերի հիման վրա Տ. Եվանը հիմնավորեց ու ձևակերպեց բջջային տեսությունը (1839): Ֆ. Լեյդիգը (1853) և Ա. Քյոլիկերը (1855) տվեցին հյուսվածքների ռացիոնալ դասակարգումը, որը ընդհանուր գծերով պահպանվել է մինչ այժմ: Հյուսվածքաբանության բնագավառում կարևոր տվյալներ ստացվեցին 19-րդ դարում 2-րդ կեսին և 20-րդ դարում սկզբին` միտոզի նկարագրությունը, միտոթոնդրիումների, Գոլջիի կոմպլեքսի բացահայտումը և ուսումնասիրությունը: Ն. Յակուբովիչը, ապա`ապա՝ Ֆ. Օվսյաննիկովը ուսումնասիրեցին գլխուղեղի մանրադիտակային կառուցվածքը, կենտրոնական նյարդային համակարգի զգայական և շարժիչ նեյրոնները: Հյուսվածքաբանության զարգացումը կապված է նաև Ա. Բաբուխինի, Մ. Լավանդովսկու, Ա. Դոգելի, Կ. Արնշտեյնի անունների հետ: Հյուսվածքաբանության հարցերով սկսեցին զբաղվել նաև բժշկական ինստիտուտները, ուր ստեղծվեցին Ա. Զավարզինի, Ն. Խլոպինի, Բ. Լավրենտևի դպրոցները:
 
Էլեկտրոնային մանրադիտակի շնորհիվ հնարավոր դարձավ բացահայտել հյուսվածքների բջիջների ենթամանրադիտակային կառուցվածքը, միմյանց և միջբջջային բաղադրամասերի հետ ունեցած դրանց սերտ հարաբերությունները: Ավտոռադիոգրաֆիական (ինքնաճառագայթագրական) մեթոդով հետազոտում են բջջային պոպուլյացիաների կինետիկան, հիստոգենեզը, հյուսվածքների նյութափոխանակության ակտիվությունը: Էապես կատարելագործվել են հետազոտությունների հյուսվածքաքիմիական մեթոդները, որոնց միջոցով արժեքավոր տվյալներ են ստացվել հյուսվածքների զարգացման, գործունեության և ախտաբանության վերաբերյալ:
 
Որպես գիտություն հյուսվածքաբանությունը Հայաստանում սկսել է զարգանալ 20-րդ դարում 20-ականներից`ականներից՝ Երևանի Պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի հյուսվածքաբանության ամբիոնի կազմակերպման հետ մեկտեղ:
 
[[Կատեգորիա:Հյուսվածաբանություն]]