«Լյուդմիլա Ռուդենկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
[[1953]] թվականին Լյուդմիլա Ռուդենկոն աշխարհի առաջնության մրցամարտում մրցեց խորհրդային մեկ այլ շախմատիստուհու` [[Ելիզավետա Բիկովա]]յի հետ: «Շախմատային թագի» համար համառ պայքարում հաղթեց Բիկովան +7-5=2 հաշվով:
 
Ռուդենկոն ԽՍՀՄ 1-ին և երկրի 16 այլ առաջնությունների մասնակից է. 1952` 1-ին տեղ, 1936, 1945, 1947/48 և 1953` 2-րդ տեղ: Մոսկվայի (1928), Լենինգրադի (1932, 1936, 1947, 1957, 1958, 1962, 1963) չեմպիոնուհի, «Սպարտակ» (1937) և «Զենիթ» (1954) մարզական ընկերությունների, [[Ուզբեկական ԽՍՀ]] և [[Ուկրաինական ԽՍՀ]] բաց առաջնությունների հաղթող (1956): Մի շարք միջազգային մրցաշարերի մասնակից, ինչպես նաև ԽՍՀՄ - Մեծ Բրիտանիա ռադիոմրցախաղի (1946) և ԽՍՀՄ - [[Չեխոսլովակիա]], Լենինգրադ - [[Բուդապեշտ]] մրցամարտերի հաղթող (1957):
 
[[1957]] թվականին շախմատի բնակավառում իր նվաճումների համար պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:
 
== Արտաքին հղումներ ==