«Գինձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 22.
Եթերայուղը կիրառում են ձեռքի [[օճառ]]ների, [[օծանելիք]]ի և այլնի արտադրության մեջ։ Ճարպայուղը կիրառվում է [[շոկոլադ]] պատրաստելու համար։ Բույսը մշակվում է և լայնորեն օգտագործվում որպես [[համեմունք]]։ .Բուժական նպատակով օգտագործում են սերմերի թուրմը, որն ունի հակասեպտիկ, սպազմոլիտիկ և ցավամեղմացուցիչ` ստամոքսի խոցի և [[Տասներկումատնյա աղու խոց|տասներկումատնյա աղիք]]ի ցավերի դեպքում:Այդ թուրմը բարերար ազդեցություն ունի նաև մարսողության և նյարդային գրգռվածության ժամանակ:
== Բուժական նշանակությունը==
Այն ունի հանգստացնող, քնաբեր հատկություն: Օգնում է գլխացավերի, ինչպես նաեւ ականջացավի դեպքում: Կրծքով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում համեմ ուտել, քանի որ այն ավելացնում է կրծքի կաթը: Համեմն օգտակար է նաև մեջքացավերի դեպքում, փափկացնում է կարծր ուռուցքները: Սակայն այն վնասակար է աչքերի համար: Համեմին կարող է փոխարինել երիցուկը: Մի թեթև ւխաշած համեմը դրեք դուրս եկած թութքի վրա. դա կհանգստացնի և կթեթևացնի ցավերը: Չափաբաժինը` 14,7 գրամ:Հին մոնղոլական ժողովրդական բժշկության մեջ համեմի թուրմը հանդիսանում է նաև շաքարային դիբետի կանխարգելման միջոց: Նախնական փուլում հնարավոր է վիճակի զգալի բարելավում։ Քրոնիկ բնույթի դեպքում հնարավոր է նվազեցնել ներարկվող ինսուլինի չափաբաժինը։
Համեմը գերազանց մեղրատու է, մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլև կատարում խաչաձեւ փոշոտում, ինչը նպաստում է սերմի բարձր բերքատվությանը։ Եթե մեղվափեթակը գտնվում է համեմի ցանքի մոտակայքում, ապա մեղուների հավաքած ծաղկի հյութի եւ փոշու ընդհանուր քաշը կազմում է օրական 3,5-5 կգ։ Ծաղկման շրջանում 1 հա համեմի հոծ դաշտի մեղրատվությունը հասնում է 500 կգ։ Մեղրն ունի սուր, հաճելի բուրմունք, յուրահատուկ համ, սաթի գույն, բյուրեղանում է քամելուց 4-6ամիս անց։
 
==Գրականություն==
* Diederichsen A. Promoting the conservation and use of underutilized and neglected crops 3։ Coriander Coriandrum sativum L. — 1996. — 83 с.
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գինձ» էջից