«Ռոնալդ դե Բուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ստեղծվել է «Де Бур, Рональд» էջը թարգմանելիս
(Տարբերություն չկա)

09:33, 18 Հուլիսի 2016-ի տարբերակ

Ռոնալդ դե Բուր (հոլանդ. Ronald de Boer, ծնվ. 15 մայիսի 1970) — հոլանդացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Ազգային հավաքականի խաղացող (1993—2003): Ավարտել է ֆուտբոլիստի կարիերան 2008 թվականին: Ֆրանկ դե Բուրի երկվորյակ եղբայրն է: 

Անձնական կյանքը

Ամուսնացած էր Շերոն Քոենի հետ: Համատեղ ամուսնությունից նրանք ունեցան 3 դուստր` Մաքսիմը (1992թ.), Դեմին (1995թ.) և Բրուկը (2000թ.): 

2000 թվականի օգոստոսի 12-ին Ռոնալդն իր ընկերուհու` Սյուզ վան Ռոզելի հետ ունեցավ ևս մեկ դուստր` Ֆեննան, իսկ 2015 թվականի մայիսի 29 ծնվեց նրանց համատեղ երկրորդ, իսկ Ռոնալդի հինգերորդ դուստրը` Լինդը[1]:

Կարիերա

Հանդես է եկել «Այաքս» (1988-91 և 1993-98), «Տվենտե» (1991-93), «Բարսելոնա» (1998-2000), «Ռեյնջերս»  (2000-2004), «Ալ-Ռայան»  (2004-2005) և «Ալ-Շամալ»  (2005-2008) ակումբներում: 2008 թվականին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան:

Նիդերլանդների հավաքականի կազմում անցկացրել է 67 խաղ և դարձել 13 գոլի հեղինակ: Մասնակցել է Աշխարհի 1994, 1998 և Եվրոպայի 1992, 2000 թվականների առաջնություններին: Հավաքականում խաղացել է տարբեր դիրքերում` կենտրոնական հարձակվող, ենթահարձակվող և հարձակողական կիսապաշտպան: 

Ձեռքբերումները

  • Այաքս
Նիդերլանդների չեմպիոն (5): 1990, 1994, 1995, 1996, 1998
Նիդերլանդների գավաթակիր (2): 1993, 1998
Նիդերլանդների սուպերգավաթակիր (3): 1993, 1994, 1995
Նիդերլանդների տարվա ֆուտբոլիստ (2): 1994, 1996
Չեմպիոնների լիգայի հաղթող (1): 1995
Եվրոպայի սուպերգավաթի հաղթող (1): 1995
Միջմայրցամաքային գավաթի հաղթող (1): 1995
Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից (1): 1996
  • Բարսելոնա
Իսպանիայի չեմպիոն (1): 1999
  • Ռեյնջերս
Շոտլանդիայի չեմպիոն (1): 2003
Շոտլանդիայի գավաթակիր (1): 2002, 2003
Շոտլանդիայի լիգայի գավաթակիր (2): 2002, 2003
  • Հոլանդիայի հավաքական
4-րդ հորիզոնական աշխարհի 1998 թվականի առաջնությունում

Ծանոթագրություններ


  1. «Ronald de Boer had liever een zoon» (հոլանդերեն).