«Գալակտիկաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (15) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Գալակտիկաներ''' (հին հունարեն. Γαλαξίας՝ կաթնային), գրավիտացիոն ուժով կապված համակարգեր՝ բաղկացած աստղերից, աստղակույտերից, միջաստղային գազից և փոշուց, ինչպես նաև մութ նյութից։ Գալակտիկաների բոլոր բաղադրիչները գալակտիկայի մեջ մասնակցում են ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջ պտույտին <ref name="ref1">Sparke L. S., Gallagher III J. S.: «Galaxies in the Universe: An Introduction.», Cambridge University Press, 2007, էջ 442:</ref><ref name="ref2">Кононович Э. В., Мороз В. И.: «11.1. Объекты, принадлежащие нашей Галактике», «Общий курс астрономии», Иванов В. В.: Едиториал УРСС, 2004, 433—544 էջ։</ref>։[[Պատկեր:NGC 4414 (NASA-med).jpg|400px|thumb|NGC4414, պարուրաձև գալակտիկա [[Բերենիկեի Գես|Վերոնիկայի Վարսեր]] համաստեղությունում, ≈17 կպկ տրամագծով, երկրից ≈20 Մպկ հեռավորության վրա]]
== Հեռավորությունները ==
Բացի Ծիր Կաթին գալակտիկայից, որում է գտնվում է Արեգակն իր մոլորակային համակարգով, մնացած գալակտիկաները չափազանց հեռու օբյեկտներ են։ Մոտակա գալակտիկաների հեռավորություններն աստղագետները տալիս են հեռավորության մեգապարսեկ միավորներով, իսկ հեռավորներին՝ կարմիր շեղման միավորներով՝ z-ով։ 2012 թվականի դեկտեմբերի տվյալներով հեռավոր հայտնաբերված գալակտիկան UDFj-39546284-ն է (z=11.9)<ref name="refz">Wall, Mike [http://www.space.com/18879-hubble-most-distant-galaxy.html Ancient Galaxy May Be Most Distant Ever Seen], 2012, դեկտեմբեր 12:</ref>։ Անզեն աչքով երկնքում կարելի է դիտել միայն երեք գալակտիկաներ՝ [[Անդրոմեդայի միգամածություն]]ը (տեսանելի է հյուսիսային կիսագնդից, d=772 կիլոպարսեկ) և Մագելանի Մեծ ու Փոքր ամպերը (տեսանելի են հարավային կիսագնդից, d=50 <ref name="lmc">Macri, L. M.; Stanek, K. Z.; Bersier, D.; Greenhill, L. J.; Reid, M. J., [http://adsabs.harvard.edu/abs/2006ApJ...652.1133M A New Cepheid Distance to the Maser-Host Galaxy NGC 4258 and Its Implications for the Hubble Constant], The Astrophysical Journal, 2006, Volume 652, Issue 2, pp. 1133-1149:</ref> և 61 <ref name="smc">Hilditch, R. W.; Howarth, I. D.; Harries, T. J. [http://adsabs.harvard.edu/abs/2005MNRAS.357..304H Forty eclipsing binaries in the Small Magellanic Cloud: fundamental parameters and Cloud distance], Monthly Notices of the Royal Astronomical Society, 2005, Volume 357, Issue 1, pp. 304-324:</ref> կիլոպարսեկ, համապատասխանաբար)։
 
== Դիտումները ==
Տող 34.
 
Գալակտիկաների 25%-ը գնդաձև կամ ձվաձև են։ Դրանք կոչվում են էլիպսաձև և նշանակվում են E տառով։ Էլիպսաձև գալակտիկաներն ըստ ձգվածության աստիճանի բաժանվում են E0-ից E7 դասերի, որտեղ E0-ն գնդաձևն է, իսկ E7-ը՝ առավելագույն սեղմվածը։ Այս գալակտիկաներն ունեն գալակտիկայի հալոյին բնորոշ աստղային բնակչություն, դրա համար էլ կարմրավուն են։
Sd-ից Sa դաս շարժվելիս գալակտիկայի միջուկի ուռուցիկ տիրույթը՝ բալջը, սկավառակի համեմատ մեծանում է։ Կան գալակտիկաներ, որոնց դեպքում բալդնբալջն այնքան մեծ է, որ իր մեջ է ներառում ամբողջ սկավառակը։ Այս գալակտիկաները կողքից դիտելիս ունեն երկուռուցիկ ոսպնյակի տեսք և անվանվում են S0։ Դրանք կազմում են գալակտիկաների ընդհանուր թվի 20%-ը և հանդիսանում են E7 և Sa գալակտիկաների միջանկյալ դաս։
 
Գալակտիկաների մնացած 5%-ն անկանոն կառուցվածք ունեն և իրենց հատկություններով նման են Մագելանյան Մեծ և Փոքր ամպերին։ Այս գալակտիկաներն անվանվում են անկանոն գալակտիկաներ և նշանակվում են Ir (անգլերեն Irregular՝ անկանոն բառից)։