«Շվեդական սեղան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ|Նարինե Մուրադյան}} Պատկեր:Julbord 1990b.jpg|thumb|250px|Ուտեստներ, որոնք մատուցվում են «Շվեդակա...»:
 
No edit summary
Տող 2.
[[Պատկեր:Julbord 1990b.jpg|thumb|250px|Ուտեստներ, որոնք մատուցվում են «Շվեդական սեղան»-ի սկզբունքով]]
'''Շվեդական սեղան''', ուտելիքի մատուցման ձև, որի դեպքում տարատեսակ ուտեստներ դրվում են կողք կողքի, և իրենց նախընտրած ուտելիքը ափսեի մեջ են դնում հյուրերը: Շատ երկրներում մատուցման այս եղանակը կոչվում է «բուֆետային»: «Շվեդական սեղան» անվանումն օգտագործվում է տարբեր լեզուներում ({{lang-ru|Шведский стол}}, [[բելառուսերեն]]` шведскі стол, {{lang-uk|шведський стіл}}, [[լեհերեն]]` szwedzki stół, [[հունգարերեն]]` svédasztal, [[խորվաթերեն]]` švedski stol):
 
[[Պատկեր:Sveas brunch.jpg|thumb|250px|Նույն սկզբունքով ուտեստների մատուցման մեկ այլ տարբերակ]]
 
== Պատմություն ==
Շվեդական սեղանը [[Սկանդինավյան թերակղզի|սկանդինավյան]] ավանդույթ է, որը ժամանակի ընթացքում ընդունվել է ամբողջ աշխարհում: Դրա ստեղծման պատմությունը սկսվել է հեռավոր անցյալում<ref>[http://www.gazeta-nd.com.ua/rubrics/dela-raznie/542.php Շվեդիայի ամենահայտնի երեք «հայտնագործությունները»]</ref>:
 
Հարյուրամյակներ առաջ սկանդինավները հավաքում էին երկար ժամանակ պահպանվող մթերքի պաշարներ` աղ դրած [[ձուկ]], [[արմատապտուղներ]] և [[բանջարեղեն]], ապխտած միս: Երբ հյուրեր էին գալիս, ամբողջ կերակուրը մատուցվում էր միանգամից` մեծ ճաշամաններով: Այդպիսով տանտերերն իրենց ազատում էին լրացուցիչ արարողություններից և ժամանակ էին խնայում շփման համար: [[20-րդ դար]]ում կոլեկտիվ ճաշկերույթի այդ եղանակը յուրացվեց ամբողջ աշխարհի կողմից:
 
== Առանձնահատկություն ==
Շվեդական սեղանի սկզբունքով ինքնասպասարկման դեպքում սրահում գտնվում է մեկ կամ մի քանի սեղան, որոնց վրա դրված են նախուտեստներ, առաջին և երկրորդ ուտեստներ` պատրաստված ձկից, մսից, բանջարեղեն, [[պանիր|պանրի]] տեսականի, աղանդեր: Հյուրը, անցնելով սեղանների կողքով, կարող է վերցնել իր նախընտրած ուտեստը: Նա կարող է ուտեստը ինքնուրույն դնել ափսեի մեջ կամ խնդրել մատուցողին:
 
== Տարատեսակներ ==
Գոյություն ունի շվեդական սեղանի կազմակերպման երկու հիմնական տեսակ` կախված վճարման ձևից:
 
Առաջինի դեպքում կարելի է ընտրել ցանկացած մեծության ափսե և մի քանի անգամ մոտենալ ուտեստներին: Այս դեպքում ճաշի գինը ֆիքսված է և կախված չէ ընտրած մթերքների քանակից:
 
Երկրորդ դեպքում վճարման չափը կախված է ափսեի մեծությունից և մոտեցումների քանակից. յուրաքանչյուր մոտեցման դեպքում լրացուցիչ գումար պետք է վճարել:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}