«Ջրոլորտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ ջնջվեց: <nowiki/> (3) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
== Ջրոլորտի առաջացումը և զարգացումը ==
Երկրաքիմիական ուսումնասիրությանները պարզել են, որ Երկրի մակերևույթի վրա ջուրն առաջացել է նրա զարգացման որոշակի էտապում՝ մոտ 3,0-3,5 միլիարդ տարի առաջ։ Մոլորակի ձևավորման և զարգացման ընթացքում [[քիմիա]]<nowiki/>կան թեթև տարրերը դանդաղ բարձրացել են Երկրի մակերևույթ, ծանրերը՝ իջել դեպի [[միջուկ]]։ Երբ ձգողական ուժի ներգործությամբ և ռադիոակտիվ նյութերի տրոեմամբ միջուկն սկսել է տաքանալ ու շիկանալ, [[ջրածին]]<nowiki/>ն ու թթվածինը բարձրացել են վեր՝ կուտակվելով միջնա-պատյանում և երկրակեղևում։ Այստեղ ջերմային նպաստավոր պայմանները հնարավորություն են տվել դրանց միանալու և կազմելու ջրի [[մոլեկուլ]]։ Դա է պատճառը, որ միջուկում և միջնապատյանի ստորին շերտերում բարձր ջերմաստիճանների պատճառով [[ջուր]] չկա։ Միջին և վերին միջնապատյանում ջուրը լուծված է [[մագմա]]յի մեջ, իսկ Երկրի մակերևույթին գտնվում է հեղուկ, պինդ և գազային վիճակներում։
 
=== Ջրոլորտի զարգացումը ===
Ջրոլորտի զարգացումը, փաստորեն, սկսվել է այն պահից, երբ [[Երկիր|Երկրի]] կարծր կեղևի վրա առաջացել է ջրի [[հեղուկ]] վիճակ։ Դա, մասնագետների կարծիքով, տեղի է ունեցել մոտ 3 միլիարդ տարի առաջ՝ արխեյան [[դար]]<nowiki/>աշրջանի կեսերին։ Ջրոլորտի զարգացման առավելագույն տեմպերը նկատվել են պրոտերոզոյան դարաշրջանի կեսերին՝ մոտ 1,5 միլիարդ [[տարի]] առաջ։ Ջրոլորտի առաջացումն ընթանում էր [[մթնոլորտ]]ի, [[քարոլորտ]]ի, իսկ հետո նաև կենսոլորտի հետ փոխադարձ կապի պայմաններում։ Երկրի ընդերքից ջրի դուրս մղումը կատարվում է հրաբխի գործունեության ընթացքում։ Բազալտային լավայի բաղադրության ուսումնասիրությունները պարզել են, որ նրա կազմում 5-10%-ը [[ջուր]]ն է։ Հետևաբար, Երկրի երկրաբանական զարգացման ողջ ընթացքում մագմայի ջրերը, դուրս գալով Երկրի [[մակերևույթ]], կուտակվել են՝ առաջացնելով Համաշխարհային [[օվկիանոս]]ը և ցամաքային ջրերը։ Շատ գիտնականների կարծիքով՝ վերին և միջին միջնապատյանում գտնվող ջուրն ու ջրային [[գոլորշի]]ներն իրենց ծավալով մի քանի անգամ գերազանցում են ջրոլորտի ջրին։ Երկրի ընդերքից ջրի դուրս մղումը կատարվում է նաև մեր [[օր]]երում։
 
Ընդհանրապես ընդունված է ջրոլորտը առանձնացնել [[Համաշխարհային օվկիանոս]]ի, մայրցամաքային ջրերի և [[ստորգետնյա ջրեր]]ի։ Ջրի մեծ մասը կենտրոնացված է օվկիանոսում և համեմատաբար քիչ մասը՝ գետերում և ստորգետնյա ջրերում։ Ջրի մեծ զանգված էլ մթնոլորտում է ` ամպերի և գոլորշու տեսքով։ Ջրոլորտի ծավալի 96%-ից ավելին կազմում են օվկիանոսներն ու ծովերը, մոտ 2%-ը ` ստորգետնյա ջրերը, մոտ 2%-ը՝ սառույցները և ձյունը, մոտ 0,02%-ն էլ ցամաքի մակերեսային ջրերը։ Ջրի մի մասը գտնվում է պինդ վիճակում ՝ սառցե, ձնային ծածկի և հավերժական սառեցվածության տեսքով, որն իրենից ներկայացնում է [[կրիոսֆերա]]ն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջրոլորտ» էջից