«Ջութակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Special:Permalink/4183030#Անավարտի կաղապար, մաս N, ջնջվեց: {{Երաժշտական գործիք-անավարտ}} oգտվելով ԱՎԲ
չ ջնջվեց: <nowiki/> (2) oգտվելով ԱՎԲ
Տող 21.
== Պատմություն ==
Ծագել է [[8–րդ դար|8-րդ դարում]] արաբների կողմից [[Եվրոպա]]կան երկրներ բերված [[աղեղնավոր նվագարան]]ներից, ըստ այլ վարկածի միջնադարյան նվագարաններից՝ կրոտայից և վիելայից։ Ջութակի դասական տեսակը մշակվել է 15-16-րդ դարերի ընթացքում միաժամանակ [[Իտալիա]]յում, [[Ֆրանսիա]]յում, [[Լեհաստան]]ում։ 16-18-րդ դարերում հյուսիսային [[Իտալիա]]յում ձևավորվեցին ջութակի վարպետների խոշորագույն դպրոցներ՝ [[Բրեգա]]յում (Գ. Դա սալո, Ջ. Մաջինի) և [[Կրեմոնա]]յում ([[Անդրեա Ամատի|Անդրեա]] և [[Նիկոլո Ամատի]]ներ, [[Ջուզեպպե Գվառների|Ջ. Գվառների]], [[Անտոնիո Ստրադիվարի|Ա. Ստրադիվարի]])։ Վերջնականապես հաստատվեց ջութակի կառուցվածքը, մշակվեց գործիքների յուրահատուկ տեմբրը։ [[Կրեմոնա]]յի ջութակները մինչև այսօր էլ օգտագործվում են և համարվում են չգերազանցված։ Ջութակը որպես մենակատարային համերգային գործիք, մեծ դեր խաղաց երաժշտական արվեստի պատմության մեջ։ 17-18-րդ դարերի երաժշտական գործիքային նոր ժանրերը (մենանվագ սոնատ, կոնցերտ) առաջացան սկզբնապես որպես ջութակի երաժշտական ժանրեր։ Ջութակների ընտանիքը կազմում է [[Սիմֆոնիկ նվագախումբ|սիմֆոնիկ նվագախմբի]] կորիզը։
Հայ իրականության մեջ Ջութակի մասին առաջին հիշատակությանը հանդիպում ենք [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկաց]]ու «<nowiki/>[[Մատյան ողբերգության]]<nowiki/>» պոեմում (10-րդ դար)։
 
== Կառուցվածքը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջութակ» էջից