«Թիմ Դանքան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 51.
'''Թիմոթի Թեոդոր (Թիմ) Դանքան''' ({{lang-en|''Timothy Theodore Duncan''}}, [[ապրիլի 25]], [[1976]]<ref>{{cite web|url=http://www.slamduncan.com/about-qa.php|title=Հարց ու պատասխան Թիմ Դանքանի հետ|publisher=slamduncan.com|accessdate=հուլիսի 16, 2016}}</ref>), ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Մասնագիտական ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել [[Բասկետբոլի ազգային ասոցիացիա]]յի (NBA) «[[Սան Անտոնիո Սփըրս]]» ակումբում՝ խաղալով [[ծանր հարձակվող]]ի և [[Կենտրոնական (բասկետբոլ)|կենտրոնական]]ի դիրքերում։
 
Լայն շրջանակներում համարվելով բոլոր ժամանակների լավագույն ծանր հարձակվողներից, Դանքանը կարիերայի ընթացքում հինգ անգամ նվաճել է [[NBA չեմպիոնների ցանկ|NBA-ի չեմպիոնական տիտղոս]]ը ([[1999]], [[2003]], [[2005]], [[2007]] և [[2014]] թվականներին), երկու անգամ ճանաչվել կանոնավոր առաջնության, երեք անգամ՝ գերեզրափակչի ամենաարժեքավոր խաղացող (MVP), 15 անգամ ճանաչվել [[NBA բոլոր աստղերի խաղ|NBA-ի աստղ]],<ref name="stats">{{cite web|url=http://www.basketball-reference.com/players/d/duncati01.html|title=Թիմ Դանքան|work=«Բասկետբոլ-ռեֆերենս»|accessdate=հուլիսի 16, 2016}}</ref>, ինչպես նաև մեկնարկային մրցաշրջանի ավարտին արժանացել տարվա նորեկի կոչմանը։ Ընգրկվել է նաև մի շարք խորհրդանշական հավաքականներում («All-NBA», «All-Defensive»)<ref>{{cite web|url=http://www.nba.com/spurs/news/tim_duncan_earns_allnba_100506.html|title=13-րդ տարին անընդմեջ Թիմ Դանքանն ընդգրկվում է «All-NBA» և «All-Defensive» խորհրդանշական հավաքականներում|work=NBA.com|date=մայիսի 6, 2010|accessdate=հուլիսի 16, 2016}}</ref>։
 
Ծնվել Է [[Ամերիկյան Վիրջինյան կղզիներ|Վիրջինյան կղզիներ]]ում գտնվող Քրիստիանսթեդ բնակավայրում։ Զբաղվել է [[լող]]ով, սակայն այն բանից հետո երբ Հյուգո անվամբ ցունամիի պատճառով ավերվում է բնակավայրի միակ օլիմպիական [[լողավազան]]ը, Դանքանն սկսում է ուժերը փորձել [[բասկետբոլ]] [[սպորտ]]աձևում։ Դանքանը նշանակալի սիրողական կարիերա է ունենում «Սենթ Դանստենս» եպիսկոպոսյան ավագ դպրոցում, իսկ այնուհետև հանդես գալիս [[Ուեյք Ֆորեսթի համալսրան]]ի հավաքականում։ Ավարտական տարում արժանանում է բազմաթիվ անհատական մրցանակների։