«Հարոլդ Լասսուել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 2թ → 2 թ (2) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 13.
Գիտնականի պայծառ միտքը և խոր գիտելիքները սոցիալական գիտությունների բոլոր բնագավառներում թույլ տվեցին Լասսուելին միավորել դրանք նոր քաղաքագիտական ուղղության շրջանակներում, որը սերտորեն կապված է հոգեբանության և սոցիոլոգիայի հետ։ Այդ ուղղությունը ստացավ բիհևիորիստական (վարքաբանական) անվանումը։
Լասսուելը մեծ ներդրում ունի այդ դոկտրինի փիլիսոփայական-մեթոդոլոգիական և տեսական հիմքերի մշակման գործում։ Նա եղել է [[Իելյան համալսարան]]ում պատվավոր պրոֆեսոր իրավունքի գծով, [[Նյու-Յորք]]ում քաղաքական գիտությունների դիրեկտորներից մեկը, ղեկավարել է քաղաքական գիտությունների Ամերիկյան ասոցիացիան։
Լասսուելը հեղինակ է քաղաքական տեսության վերաբերյալ բազմաթիվ աշխատանքների, ինչպես նաև իշխանության, ստատուսի և էլիտայի խնդիրներին նվիրված բազմաթիվ աշխատանքների։ Լասսուելի "Քաղաքական վարքի վերլուծություն, էմպիրիկ մոտեցում" (1949 թ.) գիրքը իրենից ներկայացնում է նրա աշխատանքների ձեռնարկ, որը գրվել է հիմնականում իր, նաև համահեղինակ այլ քաղաքագետների կողմից և հրատարակվել է տարբեր գրքերով։ Այն բաղկացած է 3 գլխից`գլխից՝
*"Ինչպես միավորել գիտությունը, բարոյականությունը և քաղաքականությունը"
*"Ինչպես վերլուծել քաղաքականությունը"
Տող 24.
Գիտությունն ընդունակ է գտնել միջոցներ, որոնք համահունչ են ընդհանուր բարոյական սահմանումներին և միաժամանակ կարող են օգնել բարոյական նպատակներին հասնելու համար։ Ավանդական ասույթները, որոնք սահմանում և բացատրում են բարոյականությունը, օգտագործում են ոչ պարզ ծագմամբ բառեր։ Յուրաքանչյուր ասացվածք ռեալության մի մաս է, բայց հարաբերվում է ավելի լայն իրականության հետ։ Գիտության խնդիրը կայանում է նրանում, որ լրացնի դրանց։
Ընդհանուր դրույթները պետք է դառնան հատուկ լեզվի մի մաս, որը բաղկացած է պոստուլատներից, սահմանումներից և կանոններից։ Կանոնները պետք է որոշեն, թե ինչպես հետազոտողները օգտվեն կարևոր տերմիններից։
Գեղարվեստական և պրոպագանդիստական նպատակներով կարելի է օգտագործել անկապ, չհիմնավորված դատողություններ։ Բայց որպես գիտնական-քաղաքագետներ, մենք լրջորեն մտահոգված ենք, որ այդ դատողությունները համապատասխանեն նախարարական նիստերի իրականությանը, Կոնգրեսի խորհրդին, արհմիությունների համագումարների ռեալությանը, իսկ դրա համար անհրաժեշտ է մասնակցել գիտական հարակեցման երկարատև գործընթացին։ Դիտարկենք արժեքների սահմանման ցանկացած պարզ սահմանում, որոնք տարբերում են դեմոկրատական հասարակությունը մյուս բոլոր ձևերից։ Կարող ենք հաստատել, որ դեմոկրատական արժեք համարվում է մարդու արժանապատվության մասին հոգ տանելը։ Հետևաբար, հասարակությունը համարվում է դեմոկրատական, եթե դրսևորում է այդ արժեքը պրակտիկայում. այդ դեպքում այդ հասարակությունը դառնում է "հասարակություն փոխադարձ հարգանքի"։ Ինչ են արդյոք նշանակում այս բառերը։ Ինչպես կարող է քաղաքական իրադարձությունների դիտորդը որոշել, թե երբ պետք է օգտագործի "դեմոկրատական" տերմինը, համապատասխան իր սահմանման։ Արդյոք պետք է ընդունենք ճշմարտություն տվյալ հասարակության մասին`սահմանափակվելովմասին՝սահմանափակվելով կառավարման համակարգով, պետք է արդյոք հետազոտողներին սովորեցնել հիմնվել այն հոդվածների վրա, որոնք ամրագրված են սահմանադրություններում կամ ընտրությունների պաշտոնական արդյունքների վրա։ Պե՞տք է դեմոկրատիայի սահմանումների մեջ շատ առաջ անցնել և կանգ առնել այնպիսի գաղափարի վրա, ինչպիսին է՝ ի՞նչ աստիճան են հասարակության անդամները շոշափում իրենց իսկական մասնակցությունը։ Առանց այսպիսի դետալավորման դեմոկրատիայի ոչ մի սահմանում չի կարող լինել ոչ այլ ինչ, քան դատարկախոսություն։
Դեմոկրատիայի ընկերները, դիմելով գիտությանը, խորապես հիասթափվում են գոյություն ունեցող քաղաքական, սոցիալական և փիլիսոփայական գրականության երկիմաստությունից։ Սխալ կլինի կարծել, որ դեմոկրատական բարոյական արժեքներից դժգոհությունն է հանգեցրել ընդհանուր սահմանումների դեվալվացիային (գործող արժեզրկված թղթադրամի փոխարինումը կայուն և լիարժեք թղթադրամով՝ դրամական ռեֆորմի միջոցով), այլ դրա պատճառը այն խոր անկատարությունն է, որոնցով սահմանումները ձևակերպվել են ավանդական գրականության մեջ։
'''"Քաղաքականություն. ով ինչ է ստանում, երբ և ինչպես"''' գիրքը մի քանի անգամ վերահրատարակվել է՝ սկսած 1936 թ-ից, որպես դասական աշխատություն։ Գրքում Լասսուելը ներմուծում և սահմանում է իր քաղաքագիտական համակարգի մի շարք կարևոր հասկացություններ՝ էլիտա և զանգված, ազդեցություն և իշխանություն։ Հատկապես ուշագրավ է Լասսուելի կողմից այնպիսի դոկտրինի հիմքերի ստեղծումը, որն այսօր կոչվում է [[ֆուտուրոլոգիա]]։