«Հանրային կապեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ն , → ն, oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (11) oգտվելով ԱՎԲ
Տող 6.
# հաղորդակցություն և ծրագրերի իրականացում
# արդյունքների հետազոտում, գնահատական և հնարավոր վերամշակումներ։
Այս 4 մասերը հաճախ անվանում են '''RACE''', որը հետևյալ բառերի հապավումն է`է՝ '''Research''' (հետազոտում), '''Action''' (գործողություն), '''Communication''' (հաղորդակցություն), '''Evaluation''' (գնահատական)։
 
Հանրային կապեր (PR) երևույթն ուղղակիորեն կապված է ժողովրդավարության հետ։ Այն երկրները, որտեղ դեմոկրատիան ավելի բարձր մակարդակի վրա է, հանրության հետ փոխադարձ կապի անհրաժեշտությունն ավելի շատ է կարևորվում։ Պատճառն այն է, որ այդպիսի պայմաններում բոլոր կառույցները`կառույցները՝ պետական, մասնավոր, ստիպված են հարգելու հանրության իրավունքները, պայքարելու նրանց վստահության համար, քանի որ իրենց գործունեության հաջողությունը պայմանավորված է հանրային կարծիքով։ ՙԺողովրդավարական երկրներում հանրային կարծիքն ազդում է երկրի քաղաքականության, օրենսդրական, տնտեսական գործընթացների, քաղաքական կուսակցությունների վարքագծի, անգամ մշակութային միջոցառումների կազմակերպման և անցկացման վրա։
Շուկայական հարաբերությունների հաստատումը ևս նպաստեց, որպեսզի կարևորվի հանրային կապերի դերը։ Մրցակցության պայմաններում ընկերություններից յուրաքանչյուրը ձգտում է դեպի իրեն գրավել սպառողներին, ձեռք բերել նրանց վստահությունը, դրական իմիջ ձևավորել։
Թեև Հայաստանում հանրային կապերը դեռևս կարճ պատմություն ունի, սակայն, որպես գործունեության ինքնուրույն ճյուղ, այն վերաբերում է 20-րդ դարի սկզբին։
ՙPR-ի առաջին բյուրոն ստեղծվել է '''1912 թ.-ին''' ամերիկյան հեռախոսահեռագրային միավորմանն առընթեր։ 1918 թ.-ին PR-ի դասընթացներն առաջին անգամ ընդգրկվեցին Իլլինոյս նահանգի ուսումնական ծրագրում։
1923 թ.-ին '''Է. Բերնեյսը''' հրատարակեց PR -ի մասին առաջին գիրքը`գիրքը՝ «Բյուրեղացնելով հասարակական կարծիքը»։ Արդեն 1930 թ.-ին ԱՄՆ-ում հանրային կապերը ձևավորվեցին որպես կառավարման հատուկ գործառույթ։
 
==Հանրային կապերի սահմանումները==
Տող 21.
==Հանրային կապերը և ԶԼՄ-ները==
Հաղորդակցության և ծրագրերի իրականացման փուլում PR-ը սերտ համագործակցում է ԶԼՄ-ների հետ, քանի որ հիմնականում դրանց միջոցով է հանրության հետ հաղորդակցություն իրականացվում։ Այստեղ կարևոր է ընդգծել, որ շատերը, հանրային կապեր ասելով, հասկանում են միայն ԶԼՄ-ների հետ կապը։ Այնինչ, դա գործունեության ընդամենը մի մասն է։
ԶԼՄ-ների միջոցով հնարավոր է դառնում երկխոսություն ապահովել կառույցի և հանրության միջև, որի ընթացքում պարզ է դառնում, թե ինչ պահանջներ ունի հանրությունը, ինչ քայլեր ձեռնարկել վերջինիս գոհացնելու համար։ Սա բխում է թե հանրության, թե կառույցի շահերից։ Առաջինը ներկայացնելով ճշմարիտ և ամբողջական տեղեկատվություն գործունեության, ծրագրերի, խնդիրների մասին `՝ կարելի է խուսափել անցանկալի, հեղինակությանը վնասող տեղեկատվությունից։ Այս դեպքում հանրությունը, որը միշտ այլընտրանք ունի, սկսում է վստահել։
Հաճախ այն ընկերությունները, ովքեր հաշվի չեն առնում հանրության պահանջները, կարծիքը, նրանց հետ չեն փոխհամաձայնեցնում իրենց քայլերը, այլ փորձում են պարտադրել իրենց ծառայությունները, կարճ կյանք են ունենում։ Այս ընկերությունները չեն կարողանում հաղթահարել դժվարությունները, ճգնաժամը, քանի որ չունեն լավ հեղինակություն, որը հանրային կապերի միջոցով է ձևավորվում։
ՙ'''Հեղինակությունը ընկերության արժանիքների և թերությունների մասին ընդհանուր գնահատականը, կարծիքն է։ Ի տարբերություն իմիջի, որը մենք, կարելի է ասել, արհեստականորեն ենք ստեղծում, հեղինակությունը ձևավորվում է ռեալ փաստերի և գործողությունների հիման վրա։ Հեղինակությունը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական։ Լավ հեղինակությունը լրացուցիչ ֆինանսական հոսքերի ձևավորման հիմք է հանդիսանում։ Հեղինակության կառավարումը երկարատև և մշտական պրոցես է, որը ուղղված է ոչ թե այժմրոպեական շահ ունենալուն, այլ ընկերության ապագային։'''
Տող 34.
Լոբբիստական աշխատանքը ևս հանրային կապերի տարատեսակ է, որի նպատակն է կապ հաստատել պետական պաշտոնյաների հետ։ Լոբբիստական խմբերի խնդիրն է համոզել իրավասու մարմիններին կայացնել այս կամ այն որոշումը, ընդունել օրենքներ, որոնք բխում են լոբբիստական խմբերի շահերից։
Սփիչռայթինգը ընկերության ղեկավար մարմինների համար ելույթների տեքստեր գրելն է՚։
ՙՄարքեթինգը`ՙՄարքեթինգը՝ շուկայագիտությունը, ապրանք ստեղծելու գործընթացն է, գների պլանավորումը և ձևավորումը, ապրանքի առաջխաղացումը և ապրանքը վաճառելու շահագրգռումը, որի դեպքում գնորդը և վաճառողը ստանում են որոշակի շահույթ։
Բրենդինգը բրենդ ստեղծելու գործընթացն է, իսկ բրենդը`բրենդը՝ ապրանքանիշ, հեղինակություն, իմիջ, տպավորություն է, որը առաջանում է մարդկանց գիտակցության մեջ այն պահին, երբ նրանք ընկալում են օբյեկտին բնորոշ մանրամասները։ Պետք է հիշել, որ բրենդը ոչ թե վերաբերում է ապրանքի նշանին`նշանին՝ լոգոտիպին, այլ ապրանքանիշին`ապրանքանիշին՝ որոշակի արտադրողի որոշակի արտադրանք կամ ապրանքախումբ։
Փաբլիսիթին`Փաբլիսիթին՝ հրապարակայնությունը, ընկերության կամ արտադրանքի մասին ԶԼՄ-ում տարածվող բազմազան տեղեկատվությունն է, որի նպատակը հանրության ուշադրությունը գրավելն է։ Սակայն հրապարակայնության համար ընկերությունը գումար չի վճարում լրատվամիջոցին։
Գովազդը տեղեկություն է, որը տեղադրվում է ԶԼՄ-ում հատուկ գովազդատուի կողմից, ով վճարում է գովազդի տեղի կամ ժամանակի համար։ Գովազդն ունի մեկ նպատակ`նպատակ՝ ապահովել տվյալ ապրանքի վաճառքը՚։
ՙՀանրային կապերի կազմում գովազդը կոչված է էմոցիոնալ և ամփոփ ձևով հանրային խմբերին հասցնել կառույցում տեղի ունեցող գործընթացների էությունը։
Այս մասնագիտություններից յուրաքանչյուրի հիմքում ընկած է ինֆորմացիան, որը նրանցից յուրաքանչյուրն իր ձևով է մշակում և ներկայացնում հանրությանը։ Եվ հանրության վրա դրանց ազդեցությունների համագումարի արդյունքում ընկերությունը հաջողակ գործունեություն է ծավալում։
Տող 47.
*Доскова И.С., ,,Паблик рилейшнз. Теориа и практика,,, Альфа-пресс, Москва, 2007
*Кузнецов В.Ф.,,Связи с общественностью; теория и технологии., учебник для студентов вузов, ,,Аспект-пресс,,, Москва, 2008
*Ավետիսյան Ա. Շ. «Հանրային կապեր» դասախոսություններ, «Անտարես» հրատարակչություն, խմբ.`՝ Հովսեփյան Մ, Երևան, 2008 թ
 
[[Կատեգորիա:Հանրություն]]