«Հան (ազգություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (20)
չ փոխարինվեց: ` → ՝ (10) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հան''' (ավանդ. չին. 漢族), [[չինացիներ]], [[ազգ]]: [[Չինաստան]]ի հիմնական բնակչությունը։ Առավել խոշոր խմբերով բնակվում են նաև [[Թաիլանդ]]ում, [[Մալայզիա]]յում, [[Ինդոնեզիա]]յում, [[Սինգապուր]]ում, [[Վիետնամ]]ում, [[Բիրմա]]յում, [[Ֆիլիպիններ]]ում, [[Կամբոջա]]յում: Թվաքանակով աշխարհում գրավում են առաջին տեղը։
 
Լեզուն [[չինարեն]]ն է, որը պատկանում է չին-տիբեթական ընտանիքին, ընդգրկում է միմյանցից խիստ տարբերվող մի քանի բարբառ։ Գիրը [[հիերոգլիֆ]]ային է։ Մարդաբանորեն միատարր չեն։ Հիմնականում պատկանում են [[մոնղոլոիդ ռասա]]յի խաղաղօվկիանոսյան ճյուղին, հյուսիսային Չինաստանի մեջ գերակշռում են արևելաասիական, իսկ հարավային Չինաստանի մեջ`մեջ՝ հարավասիական խմբերի տարատեսակներ։ [[Կրոն]]ական պատկերացումներում համադրված են տարբեր կրոնների և հավատալիքների զանազան տարրեր։ Առավել նշանակալից է եղել նախնիների պաշտամունքը։ Սկզբում տարածված են եղել [[դաոսականություն]]ն ու [[կոնֆուցիոսականություն]]ը, այնուհետև`այնուհետև՝ [[բուդդայականություն]]ը, մասամբ`մասամբ՝ [[քրիստոնեություն]]ը, առավել քիչ`քիչ՝ [[մահմեդականություն]]ը ([[իսլամ]]):
 
Նրանց նախնիների թվին են պատկանում [[Հուանհե]] և [[Յանցզի]] [[գետ]]երի ավազանների երկրագործ ցեղերը, որոնք ստեղծել են մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների [[նեոլիթ]]յան մշակույթ։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյարկում այժմյան [[Հենան]], [[Շենսի]], [[Շանսի]] [[նահանգ]]ների տարածքում առաջացել է [[Ին]] պետական կազմավորումը, որի բնակիչների լեզվի հիման վրա զարգացել է հին չինարենը։ Մ.թ.ա. 11-րդ դարում արևմտյան հարևան [[չժոու]] ցեղը նվաճել է Ին պետությունը։ Մ.թ.ա. 11-3-րդ դարերում ին և չժոու ժողովուրդների միախառնված հետնորդների շրջակայքում ապրել են չինական աղբյուրներում հավաքական անվանումներով հայտնի զանազան ցեղեր (հարավում`հարավում՝ ման, արևմուտքում`արևմուտքում՝ ժուն, հյուսիսում`հյուսիսում՝ դի, արևելքում`արևելքում՝ ի): Մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսից չինական աղբյուրներում հիշատակված Յանցզիից հարավում բնակվող յուէ բազմաթիվ ցեղերը։ Դրանք հիմնականում եղել են տայ ժողովուրդների նախնիները։
 
[[Հան դինաստիա]]յի (Յանցզիի Հան վտակի անունից) ժամանակաշրջանում (մ.թ.ա. 3-րդ - մ.թ. 3-րդ դարեր) կազմավորվել է հին չինական ժողովուրդը, իսկ դինաստիայի անունը դարձել է չինացիների ինքնանվանումը (հան): Ըստ չինացի պատմագիր [[Սիմա Ցյան]]ի «[[Շի-ցզի]]» աշխատության, հաների նախնին եղել է լեգենդար [[Հուան-դի]]ն ([[Դեղին կայսր]]): Հան պետության ընդարձակումն ուղեկցվել է հաների նշանակալից վերաբնակեցումներով և որպես կանոն, Արևելյան [[Ասիա]]յի այլ ժողովուրդների ձուլմամբ։ [[Տան դինաստիա]]յի ժամանակաշրջանում (6-9-րդ դարեր) տրոհված Չինաստանի վերամիավորումը նպաստել է չինացիների էթնիկական համախմբմանը։ Սակայն այդ ժամանակաշրջանում էլ նրանց բնակության ոլորտը ամենևին չէր ընդգրկում այժմյան Չինաստանի ամբողջ տարածքը։ Հյուսիսում միմյանց հաջորդել են թյուրքական և մոնղոլական անկախ քոչվոր միավորումները, իսկ հարավ-արևմուտքում գոյատևել են գլխավորապես ի, տան, մոն-քմերական ժողովուրդների նախնիներով բնակեցված պետություններ։
 
[[Սուն դինաստիա]]յի ժամանակաշրջանում (10-13-րդ դարեր) Չինաստանը բաժանվել է հյուսիսային և հարավային մասերի։ Հյուսիսում սկզբում տիրապետել են մոնղոլալեզու [[կիդաններ]]ը (որոնց անունով էլ`էլ՝ ռուսերեն «Կիտայ» անվանումը), այնուհետև`այնուհետև՝ տունգուսա-մանջուրական լեզվով խոսող [[չժուրչժեններ]]ը: 13-րդ դարի կեսին այժմյան չինացիների տարածքը նվաճել են մոնղոլները։
Մանջուրական [[Ցին դինաստիա]]յի ժամանակաշրջանում (1664-1911 թթ) հիմնականում ձևավորվեցին Չինաստանի այժմյան քաղաքական սահմանները։