«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ)
 
== Անցած ուղին ==
[[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] (ՀՀ) կառավարության [[2001]] թվականի [[հունիսի 11]]-ի որոշմամբ ստեղծվեց «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնը»։ Կարևորելով երիտասարդական հիմնախնդիրների լուծման ոլորտում նմանատիպ գործունեության անհրաժեշտությունը, արդեն [[2010]] թվականի [[հունիսի 9]]-ին [[ՀՀ նախագահ]]ի հատուկ ուշադրության արդյունքում որոշում կայացվեց «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնը» վերանվանել '''Հայաստանի երիտասարդական հիմնադրամ'''։ Դա մեկնարկն էր այն երիտասարդական նախաձեռնությունների իրականացման ուղու, որոնք այսօր հիմնադրամի ամենօրյա աշխատանքն ու հիմնական նպատակներն են դարձել։ Հիմնադրամի գործունեության առանձնահատկությունն այն է, որ այն հավասարապես ուշադրություն է դարձնում երիտասարդներին հուզող բոլոր բնագավառներին։ Կրթական, գիտական, երիտասարդների սոցիալ-տնտեսական, զբաղվածության հիմնախնդիրներին, հոգևոր-հայրենասիրական, մշակութային դաստիարակությանն ուղղված ծրագրերին զուգահեռ հիմնադրամը հոգում է նաև երիտասարդների առողջ ապրելակերպի կազմակերպման մասին`մասին՝ իրականացնելով առողջապահական տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում երիտասարդներին տրվում են գործնական գիտելիքներ առողջապահական ոլորտի վերաբերյալ։ Հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդների գիտական, կրթական, մշակութային, հոգևոր-հայրենասիրական դաստիարակությանը`դաստիարակությանը՝ հիմնադրամը միևնույն ժամանակ կարևորում է երիտասարդական ձեռներեցության զարգացումը։ Այս ուղղությամբ ևս իրականացվում են տարաբնույթ ծրագրեր, սահմանվում [[դրամաշնորհ]]ներ։
 
Հիմնադրամը նպաստում է նաև երիտասարդների միջազգային և համահայկական համագործակցությանը`համագործակցությանը՝ երիտասարդական ծրագրերի միջոցով ամրապնդելով [[Արցախ]]-[[Հայաստան]]-[[Սփյուռք]] կամուրջը։
 
Հիմնադրամն իր կենսագրության ողջ ընթացքում գերխնդիր է համարել ծավալել ակտիվ և կառուցողական գործունեություն, որն ուղղված է հայ երիտասարդության առջև ծառացած նշված հիմնախնդիրների լուծմանը։ Խոսքը գործ դարձնելու համար հիմնադրամի նախաձեռնությամբ հավասարապես աշխատանք են ծավալում նաև երիտասարդները`երիտասարդները՝ բուհերի ուսխորհուրդներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվ երիտասարդներ։
 
Հիմնադրամի ծրագրերի աշխարհագրությունը չի սահմանափակվում միայն Հայաստանով։ Արցախում, Սփյուռքում, նաև [[Ջավախք]]ում հիմնադրամը համակարգում և ղեկավարում է մշակութային, գիտակրթական, սպորտային, առողջապահական, երիտասարդների սոցիալական պաշտպանության, զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման և այլ ոլորտների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր։ Այս գործընթացի իրագործման ճանապարհին հիմնադրամը համագործակցում է համանման այլ տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։ Հիմնադրամի գործունեության հիմքում ընկած է կարգապահությունը, թափանցիկությունը և կառուցվածքային հստակությունը։ Հիմնադրամն ունի կառավարման երկու մարմին. հոգաբարձուների խորհուրդը, որտեղ ընդգրկված են երկրի հասարակական-քաղաքական, մշակութային ոլորտներում մեծ ավանդ ունեցող մարդիկ, ու գործադիր տնօրենը։