«Համանունների բառարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Համանունների բառարան''', [[բառարան]]ի տեսակ։ Բառացանկն ընդգրկում է [[համանունություն|համանունությամբ]] առնչվող բառերը, յուրաքանչյուր համանունի դիմաց կամ հաջորդական շարքով տրվում են համանունները։ Ե. Գևորգյանի «Ժամանակակից հայոց լեզվի համանունների բառարանը» (Ե., 1978) ընդգրկում է 12000 համանուն ([[բառ]], [[բառաձև]], կայուն [[բառակապակցություն]]` [[դարձվածք]]): Բառամթերքը ներկայացված է երեք բաժնով` [[նույնանուններ]], նույնագիրներ և նույնահունչներ։ Համանունության շարքի յուրաքանչյուր անդամ ներկայացվում է գլխաբառի դիրքով, համարակալումով, տրվում են բառաքերականական նշումներ (սերումը, խոսքիմասային պատկանելությունը, բառագործածության ոլորտը), ապա`ապա՝ բացատրությունը`բացատրությունը՝ երբեմն տեքստային վկայություններով, անհրաժեշտության դեպքում կողմնորոշում է տրվում գրության և արտասանության անհամապատասխանության վերաբերյալ։
 
Ռ. Ն. Շալունցի «Արդի հայերենի համանունների դպրոցական բառարանում» (Երևան, 1980) տրված են 20-րդ դարի կեսերից մինչ 80-ական թվականներն ընկած շրջանի գեղարվեստական [[Գրականություն|գրականության]] մեջ և դպրոցական դասագրքերում հանդիպող համանունները։ Բառարանը նպատակ ունի «ճիշտ կողմնորոշել ընթերցողներին միևնույն արտասանություն և գրություն, բայց տարբեր իմաստ ունեցող բառերը գործածելիս»։ Բառարանը, պայմանավորված դպրոցական-ուսուցողական խնդիրներով, համեմատաբար քիչ բառեր է ընդգրկում։