«Բնակչություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
ջնջվեց: <nowiki/> oգտվելով ԱՎԲ
չ (ջնջվեց: <nowiki/> oգտվելով ԱՎԲ)
'''Ազգաբնակչություն''' տերմինը, ի տարբերություն նախորդի, վերաբերում է միայն պետության բնակչությանը։
 
Ծնելիության և մահացության հետևանքով բնակչության սերունդների նորացման և հերթափոխման գործընթացը անվանում են '''բնակչության վերարտադրություն'''։ Աշխարհի բնակչության վերարտադրության գործընթացը տեղի է ունենում բացառապես բնակչության բնական շարժի միջոցով։ Բնակչության '''բնական շարժը''' բնակչության թվի փոփոխությունն է (աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետևանքով։ Բնակչության բնական վերարտադրության (շարժի) ցուցանիշներն են՝ ''ծնելիությունը, մահացությունը'' և դրանց տարբերությունը՝ ''բնական աճը''։ Դրանք հաշվարկվում են ինչպես ''բացարձակ ցուցանիշներով'' (ծնվածների և մահացածների թվով), այնպես էլ ''հարաբերական ցուցանիշներով''` տոկոսներով (%, յուրաքանչյուր 100 մարդու հաշվով) կամ պրոմիլեներով (‰, յուրաքանչյուր 1000 մարդու հաշվով)։ Ի տարբերություն ամբողջ աշխարհի, առանձին երկրների և տարածաշրջանների բնակչության թվի աճը և սերունդների հերթափոխումն ու նորացումը տեղի են ունենում ոչ միայն բնական շարժի, այլ նաև [[մեխանիկական շարժ]]<nowiki/>ի հաշվին։ Այսինքն` տվյալ երկիր կամ տարածաշրջան ժամանածների և այնտեղից մեկնածների թվաքանակների տարբերության արդյունքում փոփոխվում են դրանց բնակչության թիվը, բնական շարժի և կազմի ցուցանիշները։
 
Ծնելիության ու մահացության ցուցանիշների տարբերությամբ պայմանավորված է բնակչության բնական '''վերարտադրության ռեժիմը (վարքը)'''։ Առանձնացնում են բնակչության վերարտադրության երեք ռեժիմ՝ պարզ, ընդլայնված և նեղացված։ '''Պարզ վերարտադրության''' դեպքում ծնելիության և մահացության ցուցանիշները հավասար են, այսինքն բնակչության թիվը չի փոփոխվում և բնական աճ չկա։ '''Ընդլայնված վերարտադրության''' դեպքում ծնելիության ցուցանիշը գերազանցում է մահացության ցուցանիշին, և տեղի է ունենում բնակչության թվի աճ։ '''Նեղացված վերարտադրության''' դեպքում մահացության ցուցանիշը գերազանցում է ծնելիության ցուցանիշին, և բնակչության թիվը նվազում է։