«Հալեպի սարսափները, Գերմանացի ականատեսի կողմից»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (6) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
|թվային տարբերակ = [https://archive.org/details/horrorsofaleppos00niep archive.org կայքում]
}}
'''Հալեպի սարսափները, Գերմանացի ականատեսի կողմից''' ({{lang-en|The Horrors of Aleppo, Seen by a german eyewitness}}), Մարտին Նիպագեի`Նիպագեի՝ [[1917]] թվականին [[Լոնդոն]]ում հրատարակված գիրքն է։
 
== Գրքի մասին ==
Մարտին Նիպագեի այս դիմում-գրքույկը «Հալեպի սարսափները. գերմանացի ականատեսի կողմից» հայերի կոտորածների մասին գերմանացի ականատեսների առաջին փաստաթղթերից մեկն է։ Առաջին անգամ հրատարկվել է {{lang-fr|Quelques documents sur le sort des Armeniens en 1915}} ժողովածուի 3-րդ պրակում, ապա Բրայսի ժողովածուի ֆրանսիական հրատարակության մեջ, նոր փաստաթղթերի բաժնում։ Նիպագեի դիմումը գերմաներեն լույս է տեսել առանձին գրքույկով 1919 թ.։ Գրքույկում նա ընդգծել է, որ [[Մոսուլ]]ի, [[Ալեքսանդրետ]]ի, գերմանական հյուպատասորանների հաշվետվություններում կան բազմաթիվ փաստեր թուրքական կառավարության հայ ժողովրդին վերջնականապես ոչնչացնելու ծրագիրն իրականցանելու համար։ Նա մանրամասն ներկայացրել է Հալեպ հասած հայ տարագիրների իրավիճակը, նրանց նկատմամբ տարվող քաղաքականությունը`քաղաքականությունը՝ նշելով, որ [[Հալեպ]]ից այն կողմ գնացողների համար կյանքի ապահովությունն այլևս բացառվում էր։ Նա անդրադարձել է նաև մուսուլմանների մի հատվածին, ովքեր դատապարտել են նման ոճրագործ քայլերը, վերջինիս սադրիչներին։ Անգամ տեղեկացրել է, որ որոշ կրոնական գործիչներ այն տեսակետն են արտահայտում, որ հայերի նկատմամբ տարվող այս քաղաքականությունը գալիս է ոչ այնքան թուրքերից, որքան գերմանացի սպաներից։ Մարտին Նիպագեն նշել է, որ թուրքական կառավարությունը խոչընդոտում է միսիոներների, գթության քույրերի և այլ բարեգործական ընկերությունների հայ տարագիրների օգնություն ցուցաբերելու ցանկացած քայլ։
 
== Հեղինակ ==
Մարտին Նիպագե (1886-1963). գերմանացի ուսուցիչ, հայկական ջարդերի ականատես։ Մ. Նիպագեն 1915 թվականի սեպտեմբերին [[Բեյրութ]]ից մեկնել է Հալեպ, որտեղ աշխատել է գերմանական տեխնիկական դպրոցում`դպրոցում՝ որպես բարձր որակավորում ունեցող ավագ ուսուցիչ։ Նա Հալեպում ականատես է եղել հայ տարագիրների ստվար զանգվածների համակենտրոնացմանը, որտեղից նրանք կառավարության հրամանով աքսորվել են Դեր Զոր, Մեսքենե, Ռաս ուլ-Այն`Այն՝ վերջնականապես դատապարտվելով մահվան։ Նա անձամբ այցելել է վրանաքաղաքներ, տեսել այնտեղ տիրող ծանր վիճակը։ Ականատես լինելով ու ուսումնասիրելով դեպքերը`դեպքերը՝ 1915 թվականի սեպտեմբերին Մարտին Նիպագեն Հալեպից զեկուցագիր է ներկայացրել իր կառավարոււթյանը հայերի ծանր վիճակի վերաբերյալ։ Նա իր և իր կոլեգաների պարտքն է համարում տեղեկացնել հայերի հետ կատարվող դեպքերին`դեպքերին՝ ակնկալելով որոշակի կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։
 
== Քաղվածքներ գրքից ==