«Կվաս»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1 բայտ ,  4 տարի առաջ
չ
փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
չ (oգտվելով ԱՎԲ)
չ (փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ)
Կվասն ունի հաճելի ու թարմացնող համ, կարգավորում է [[նյութափոխանակություն]]ը, լավ է անրադառնում սիրտ-[[անոթային համակարգ]]ի վրա: Կվասն ունի ընտիր համային որակներ և իր մեջ պարունակվող կաթնաթթուների և քացախաթթուների շնորհիվ հագեցնում է ծարավը, ունի բարձր էներգետիկական արժեք և իր մեջ եղած [[ածխաթթու գազ]]ի շնորհիվ հեշտացնում է կերակուրը մարսելու պրոցեսը և նրա ներծծումը [[օրգանիզմ]]ի կողմից, ինչպես նաև բացում է ախորժակը, այդպիսով օգնելով [[մարսողություն|մարսողության]] գործընթացին: Բացի այդ կվասն իր մեջ պարունակում է [[վիտամիններ]] B1 և E: Ալկոհոլի պարունակությունը թթխմորային հացից պատրաստված կվասի տեսակների մեջ 0,7%-ից մինչև 2,6% է: Խմորման ճանապարհով պատրաստված և շշալցված կվասը հաճախ նաև գազավորում են: Կվասը խորհուրդ չի տրվում [[լյարդի ցիրոզ]]ով, [[գաստրիտ]]ով և [[գերճնշում]]ով հիվանդ մարդկանց:
 
Ըստ որոշ կարծիքների, [[օղի|օղու]] ի հայտ գալուց հետո, կվասի պատրաստման տեխնոլոգիան ենթարկվեց փոփոխության: Այլևս ուշադրություն չէին դարձնում նրա թնդության վրա`վրա՝ այն իջավ մոտավորապես 8-ից մինչև 4% և ավելի ցածր: Դրանից առավելապես շահեցին համն ու որակը:
 
[[Կատեգորիա:Ռուսական խոհանոց]]