«Արժեք (Տնտեսագիտություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (21) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ]]<nowiki/> → ]] (2) oգտվելով ԱՎԲ
Տող 6.
== Արժեքի աշխատանքային տեսություն ==
{{Հիմնական|Արժեքի աշխատանքային տեսություն}}
Արժեքի աշխատանքային տեսությունը համակարգվել է անգլիական դասական քաղաքատնտեսության (տնտեսագիտության) ներկայացուցիչների կողմից՝ հանձինս [[Վիլյամ Պետի]]ի, [[Ադամ Սմիթ]]ի և [[Դավիթ Ռիկարդո]]յի։ Արժեքի աշխատանքային տեսությունը հետագայում զարգացրեց գերմանացի տնտեսագետ [[Կարլ Մարքս]]ը։ Արժեքի աշխատանքային տեսության համաձայն՝ երկու տարբեր սպառողական հատկություններ ունեցող բարիքների՝ ընդհանրականն այն է, որ դրանք [[մարդ]]ու[[աշխատանք|աշխատանք<nowiki/>ի ]]<nowiki/> արդյունք են։ Հենց արդյունքի մեջ առարկայացած աշխատանքն էլ կազմում է դրա արժեքը։ Երբ փոխանակության ժամանակ, ապրանքները նույն արժեքն ունեն, նշանակում է՝ առաջին [[բարիք]]ի վրա ծախսվել է այնքան աշխատանք, որքան երկրորդի վրա։ Արդյունքի մեջ առարկայացած աշխատանքը, ըստ [[Կարլ Մարքս]]ի, երկակի բնույթ ունի։ Դա մի կողմից՝ որոշակի (կոնկրետ) աշխատանք է, իսկ մյուս կողմից՝ վերացական։ Որպես որոշակի աշխատանքի ծախսում ստեղծվում է այս կամ այն սպառողական հատկությամբ արդյունք (հաց, կոշիկ, կոստյում և այլն)։ Արդյունք արտադրողների աշխատանքները տարբեր են։ Այդ տարբերություններն արտահայտվում են հումքի, նյութերի, սարքավորումների, գործիքների, արտադրության բնույթի և պայմանների, ինչպես նաև որոշակի արդյունքի ([[հաց]], [[կոշիկ]], կոստյում և այլն) միջոցով։ Անկախ ծախսված որոշակի աշխատանքի բնույթից՝ այն իրենից ներկայացնում է մարդկային էներգիայի ([[մկան]]ների, [[ուղեղ]]ի, [[Նյարդային համակարգ|նյարդերի]] և այլն), այսինքն՝ աշխատանքի ծախսում ընդհանրապես։ Եթե վերացարկում կատարենք որոշակի աշխատանքից, ապա արդյունքում կունենանք աշխատանքի ծախսում ընդհանրապես։ Դա էլ վերացական աշխատանքն է։ Ըստ արժեքի աշխատանքային տեսության մարքսյան մեկնաբանության՝ արդյունքների փոխանակության ժամանակ հիմք է ընդունվում հենց վերացական աշխատանքը, այսինքն՝ աշխատանքի ծախսումն ընդհանրապես՝ անկախ դրա որոշակի ձևից։ Վերացական աշխատանքն էլ կազմում է այս կամ այն արդյունքի արժեքը։ Արժեքն, ըստ Կարլ Մարքսի, արդյունքի մեջ մարմնավորված (բյուրեղացած) վերացական աշխատանքն է։ Յուրաքանչյուր բարիք այս կամ այն որոշակի աշխատանքի արդյունքն է, իսկ փոխանակության ժամանակ հանդես է գալիս որպես վերացական աշխատանքի արդյունք։<ref>К. Маркс «Капитал» т.3, гл. VII — Добавления с.153 «Стоимость всякого товара, — а следовательно, и товаров, из которых состоит капитал, — определяется не тем необходимым рабочим временем, которое заключается в нём самом, а рабочим временем, общественно необходимым для его воспроизводства.»</ref>
<ref>К. Маркс «Капитал» т.3, гл. L с.948 «…стоимость рабочей силы, как и всякого другого товара, определяется рабочим временем, необходимым для её воспроизводства.»</ref>
 
Տող 13.
Ըստ տեսության՝ ցանկացած սուբյեկտ [[բարիք]]ը գնահատում է՝ ելնելով դրա օգտակարությունից։ Այն, որ ցանկացած բարիք [[արժեք]] ունի, պայմանավորված է սպառողի կամ գնորդի նախասիրություններով, ինչն իր հերթին կախված է բազմաթիվ գործոններից (տնտեսության ընդհանուր վիճակ, մշակութային զարգացման մակարդակ, ազգային հոգեբանություն, ճաշակ և այլն)։ Սահմանային օգտակարության տեսության համաձայն՝ արդյունքի իրացմամբ է պարզվում դրա իրական արժեքը (գնահատականը), որովհետև վերջնական որոշումը սպառողինն է՝ գնե՞լ, թե՞ չգնել։ Ելնելով այս ընդհանուր դատողություններից՝ սահմանային օգտակարության տեսությունը հանգում է այն եզրակացության, որ «արժեքը ենթադրում է առարկաների քանակի ուղղակի սահմանափակություն, և արժեքի բացակայությունը ենթադրում է դրանց առատություն»։<ref>Бем-Баверк Е., Основы теории ценности хозяйственных благ. Австрийская школа в политической экономии. М., 1992, с. 262.</ref> Արդյունքի արժեքի մեծությունը նախևառաջ պայմանավորված է դրա սահմանափակության աստիճանով։ Սահմանային օգտակարություն որոշելու ժամանակ անհրաժեշտություն է առաջանում գնահատելու օգտակարության նվազման սահմանը։ Որպես այդպիսի սահման համարվում է [[բարիք]]ի այն չափը, որը բավարարում է «անհետաձգելի պահանջմունքը»։ Այդ չափը (քանակությունը) կամ նմուշը դեռևս բավարարման շրջանակներ ունի։ Որոշակի սահմանից հետո բարիքի մասնաչափի կամ նմուշի վերջին միավորի ավելացումը, դրա նկատմամբ հագեցվածության պատճառով, այլևս չի իրացվում։ Վերջին միավորը համարվում է օգտակարության սահմանը։
== Ալֆրեդ Մարշալի տեսություն ==
Ալֆրեդ Մարշալի կարծիքով՝ որևէ արդյունքի [[արժեք|արժեք<nowiki/>ը ]](գնահատականը) կախված է ոչ միայն սպառողի, այլև արտադրողի վարքագծից։ Նույն բարիքի արժեքը պետք է մի կողմից՝ դիտարկել սպառողի, իսկ մյուս կողմից՝ արտադրողի տեսանկյունից։ Սպառողին հետաքրքրում է բարիքի կամ արդյունքի օգտակարությունը, այսինքն՝ թե դա ինչ չափով է բավարարում նրա այս կամ այն [[պահանջմունք|պահանջմունք<nowiki/>ը]]։ Թե ինչ ծախսերի արդյունքում է ստեղծվել այդ բարիքը, սպառողին չի հետաքրքրում։ Դա կարևոր է արտադրողի համար։ Արտադրողի տեսանկյունից՝ տվյալ բարիքի օգտակարությունը կախված է համապատասխան եկամուտ ապահովելու հատկությունից։ Այդ բարիքի արտադրությունը պահանջում է որոշակի ծախսեր։ Դրանք հիմնականում հանդես են գալիս արտադրության գործոնների ([[կապիտա|կապիտա<nowiki/>լի]], [[աշխատանք|աշխատանք<nowiki/>ի]], [[հող|հող<nowiki/>ի ]]<nowiki/> կամ [[բնական ռեսուրս|բնական ռեսուրս<nowiki/>ների]]) օգտագործման հետևանքով։ Արտադրողի համար այդ բարիքի օգտակարությունը ծախսերի փոխհատուցման արդյունքում անհրաժեշտ եկամտի ապահովումն է։ Այդ երկու սուբյեկտների (սպառողի և արտադրողի) կամ պահանջարկի և առաջարկի փոխհարաբերության արդյունքում ձևավորվում է բարիքի արժեքը։ Մարշալի կարծիքով՝
{{Քաղվածք|«Մենք կարող ենք հավասար հիմքով վիճարկել, թե արդյոք արժեքը կարգավորվում է օգտակարությա՞մբ, թե՞ արտադրության ծախսերով»։}}
Սպառողի և արտադրողի (կամ [[պահանջարկ]]ի և [[առաջարկ]]ի) փոխհարաբերության արդյունքում այդ երկու կողմերը գալիս են համաձայնության և որոշում, թե ինչ համամասնությամբ պետք է փոխանակվեն իրենց [[բարիք|բարիք<nowiki/>ները]]։ Սա նշանակում է, որ բարիքի արժեքը պայմանավորված է բազմաթիվ գործոններով։ Սպառողի պահանջարկը կախված է նրա հակումներից, նախասիրություններից, եկամտի չափից, բարիքի [[սահմանային օգտակարություն|սահմանային օգտակարություն<nowiki/>ից]] և այլն։