«Կենսածառ արևելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Նոճազգիներ ՀոթՔաթ գործիքով
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 24.
[[Պատկեր:Mitteilungen der Deutschen Dendrologischen Gesellschaft (1912) (14797568003).jpg|մինի]]
Տարածված է ամենուրեք․ դժվար է պատկերացնել մի բնակավայր, որտեղ կենսածառ աճելիս չլինի։ [[Երևան]]ում հանդիպում են մոտ 70 տարեկան ծառեր, որոնք 30-35 տարեկան հասակում նախկին «[[Սարդարի այգի|Սարդարի այգուց]]» տեղափոխվել և տնկվել են [[Շահումյան]]ի անվան բուլվարում։ 1965 թվականին այդ ծառերի բարձրությունը անցնում էր 10-12 մ-ից, բնի բարձրությունը կազմում էր 2,2-3,0, տրամագիծը 25-30 սմ, սաղարթի լայնությունը՝ 4,0X4,5 մ։ Ըստ բարձրության տարեկան աճը կազմում էր հազիվ 6-10 սմ։ Այդ բույսերը ոչնչացվեցին բուլվարի վերակառուցման ընթացքում։
Երևանի կանաչ գոտում և բուսաբանական այգում արևելյան կենսածաոը առատ ինքնացան է տալիս։ Ձմռան ընթացքում սաղարթը գորշանում է։ Պտղաբերում է ամեն տարի՝ չափազանց առատորեն։ Լավ է աճում նույնիսկ թույլ աղակալած և խիստ քարքարոտ հողերի վրա։ Վնասատուներով և հիվանդություններով չի վարակվում։ [[Ընձյուղ]]ների աճը սկսվում է ապրիլի սկզբին։ Ծաղկում է [[ապրիլ]]ի կեսերին։ Կոները հասունանում են [[հոկտեմբեր]]ին: Որոշ տարիներին ծաղկում է երկրորդ անգամ`անգամ՝ [[մայիս]]ն:
[[Կիրովական]]ում 22 տարեկանում այն հասնում է 4,2-4,5 մ բարձրության, 8,0-8,5 սմ բնի տրամագծով, 2,3X2,5 մ սաղարթի լայնությամբ։ Չի ցրտահարում, ամեն տարի առատ պտղաբերում է։
[[Գյուլագարակ]]ի «Սոճուտում» նույնպես լավ է աճում, սակայն ավելի թույլ է պտղաբերում, քան Երևանում։