«Կելտեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Անվան ծագումը: մանր-մունր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
==Անվան ծագումը==
Որպես էթնիկ խմբի տրված անվանում`անվանում՝ Κελτοί (կելտեր) տարբերակի առաջին գրավոր արձանագրությունը հանդիպում է մ.թ.ա. 517 թ. հույն աշխարհագրագետ [[Հեկատեոս Միլեթացի|Հեկատեոս Միլեթացու]] մոտ`մոտ՝ Մասսիլիայի (ժամանակակից [[Մարսել]]) մոտակայքում բնակվող մարդկանց մասին հիշատակություններում։ Մ.թ.ա. 5-րդ դարում [[Հերոդոտոս]]ը նույն անվանանումն է տալիս [[Դանուբ]] գետի ակունքի և Եվրոպայի հեռավոր արևմտյան շրջաններում բնակվող ցեղերին։ Անվանման ծագումնաբանությունը պարզ չէ։ Որոշ հեղինակների կարծիքով այն կելտական ծագում ունի, մինչդեռ մյուսները համարում են, որ այն ստեղծվել է հույների կողմից։
 
Մ.թ.ա. առաջին դարում [[Հուլիոս Կեսար]]ը հիշատակում է, որ հռոմեացիներին որպես գալլեր հայտնի ցեղերն իրենց անվանում են կելտեր, ինչից կարելի է ենթադրել, որ եթե նույնիսկ «կելտեր» անվանումը տրվել է հույների կողմից, այն որպես հավաքական անվանում որոշ չափով ընդունվել է Գալիայի ցեղերի կողմից։ Աշխարհագրագետ [[Ստրաբոն]]ը մ.թ.ա. 1-ին դարի վերջին Գալիայի մասին գրելիս «գալլ» և «կելտ» անվանումները գործածում է հոմանշաբար։
Տող 10.
 
==Պատմությունը==
Միջցեղային պատերազմները թուլացնում էին կելտերին և նպաստավոր պայմաններ ստեղծում արևելքից [[գերմանացիներ]]ի և արևմուտքից [[Հին Հռոմ|հռոմեացիների]] հարձակման համար։ Գերմանացիները մ.թ.ա. 1 դարում ստիպեցին կելտերին հեռանալ [[Հռենոս]]ի ափերից։ [[Հուլիոս Կեսար]]ն իր հերթին մ.թ.ա. 58-51 թթ. գրավեց ամբողջ [[Գալլիա]]ն։ [[Օկտավիանոս Օգոստոս]]ի օրոք գրավվեցին [[Դանուբ]]ի վերին հոսանքում ընկած շրջանները, հյուսիսային [[Իսպանիա]]ն, [[Գալաթիա]]ն, իսկ [[Կլավդիոս]]ի օրոք`օրոք՝ մ.թ. 1 դարի սկզբին, [[Բրիտանիա]]յի զգալի մասը։ Այն կելտերը, որոնք ցանկացան մնալ [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] սահմաններում, ենթարկվեցին խիստ հռոմեացման։
 
==Կելտերի հավատալիքները==
Հույն պատմիչ [[Դիոդորոս Սիկիլիացի]]ն գրում էր, որ կելտերն իրենց սպանած թշնամիների գլուխներն անջատում էին մարմիններից և կախում իրենց ձիերի պարանոցներից։ Տուն վերադառնալուց անմիջապես հետո արյունաքամ եղած գլուխը մեխում էին դռանը։ Բացի այդ, կելտերը պարտված թշնամիների գլուխները պահում էին մայրու ձեթի մեջ։ Այսպիսի գործողությունները բացատրվում էին կելտերի այն համոզմունքով, որ գլուխը հոգու տունն է հանդիսանում։ Տանելով իրենց հետ թշնամու գլուխը`գլուխը՝ նրանք համոզված էին, որ թշնամին այլևս չի կենդանանա։ Հավանաբար, մարմնից անջատված գլուխները ոչ միայն հաղթողի ամենանշանակալի ռազմավարն էին, այլև [[պաշտամունք]]ի մաս էին հանդիսանում։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կելտեր» էջից