«Ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: ]]<nowiki/> → ]] (3) oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: ]]<nowiki/> → ]] (3) oգտվելով ԱՎԲ)
 
Ստրկատիրական պետությունների շատ քաղաքներ նաև ամրոցներ էին։ Միջնադարում ամրացվում էին նաև վանքերը։ 15–16-րդ դարերում ամրոցների կառուցվածքում նշանակալի փոփոխություն է մտցրել հրետանու զարգացումը։ Բարձր պատերին փոխարինել են քարե պատերով ամրացված հողաթմբերը, իսկ անկյունային աշտարակներին՝ բաստիոնները (ամրոցի պարիսպների անկյուններում կառուցված հնգանկյուն ամրություն)։ 19-րդ դարում, պայմանավորված հրետանու հետագա զարգացմամբ, կառուցվել է պաշտպանական ամրոցների նոր տեսակ՝ կազմված միջուկից (հին ամրոցից) և 2–3 կմ շառավղով առանձին ամրությունների գոտուց։
Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18 թթ.) հետո հրաժարվել են ներփակ ամրոցներից և կառուցել ամրացված շրջաններ ու գոտիներ. օրինակ՝ [[Ֆրանսիա]]<nowiki/>յում՝ Մաժինոյի, [[Գերմանիա]]<nowiki/>յում՝ Զիգֆրիդի, [[Ֆինլանդիա]]<nowiki/>յում՝ Մաններհայմի գծերը և այլն։
 
==Հայկական ամրոցներ==