«Կառլ Բրյուլով»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 30 բայտ ,  7 տարի առաջ
չ
փոխարինվեց: ` → ՝ (30) oգտվելով ԱՎԲ
Content deleted Content added
չ փոխարինվեց: 2թ → 2 թ (4) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (30) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
'''Կառլ Պավլովիչ Բրյուլով''' ({{lang-ru|Карл Павлович Брюллов}}, {{ԱԾ}}, [[Իտալիա]]), ռուս նկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ։ Միլանի և Պարմի ակադեմիաների անդամ, Պետերբուրգի և Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսոր։
 
Դեկորատիվ քանդակագործության ակադեմիկոս [[Պավել Բրյուլով|Պ.Ի Բրյուլովի]] որդին։ 1809-1822 թվականներին սովորել է [[Գեղարվեստի ակադեմիա]]յում Ա.Ի Իվանովի, Ա.Ե. Եգորովի, Վ.Կ. Շեբուևի մոտ։ 1822-1834 թվականներից որպես «Նպաստառու նկարիչների ընկերության» թոշակառու, ապրել և աշխատել է [[Իտալիա]]յում, որտեղ նկարել է [[Փարիզ]]ում Գրան-Պրիի արժանացած «Պոմպեjի վերջին օրը» նկարը (1830-1833): Միաժամանակ ստեղծել է մեծ համբավ բերած մի շարք [[դիմանկար]]ներ` այդ թվում «Ձիավարուհին» (1832): 1835 թվականին ճանապարհորդել է [[Հունաստան]]ում և [[Թուրքիա]]յում, ինչի ընթացում կատարել է մի շարք գրաֆիկական աշխատանքներ։ Նույն թվականին վերադարձել է [[Ռուսաստան]], մինչև 1836 թվականը ապրել է [[Մոսկվա]]յում, որտեղ ծանոթացել է [[Պուշկին Ալեքսանդր|Ա.Ս. Պուշկինի]] հետ, այնուհետև փոխադրվել է [[Պետերբուրգ]]: 1836-1849 թվականներին դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում։ Կատարել է ռուսական մշակույթի գործիչների մի շարք դիմանկարներ`դիմանկարներ՝ այդ թվում [[Նեստոր Կուկոլնիկ|Վ.Ն.Կուկոլնիկի]] (1836), [[Իվան Կռիլով|Ա.Ի.Կռիլովի]](1839): Մտերիմ էր [[Միխայիլ Գլինկա|Մ.Ի.Գլինկայի]] և Ն.Վ Կուկոլնիկի հետ։ 1843-1847 թվականներին մասնակցել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի [[Կազանի տաճար Սանկտ-Պետերբուրգ|Կազանի տաճար]] և [[Սուրբ Իսահակի տաճար (Սանկտ-Պետերբուրգ)|Սուրբ Իսահակի տաճար]]ների նկարչական աշխատանքներին (ավարտված [[Պյոտոր Բասին|Պ.Վ Բասինի]] կողմից): Հիվանդության հետ կապված`կապված՝ 1849 թվականին փոխադրվել է [[Մադեյրա|Մադեյրա կղզի]]: Կյանքի ընթացում այնտեղ ջրաներկով իրականացրել է իր ընկերների և ծանոթների մեծ թվով դիմանկարներ («Ձիավորները. Ե.Ի.Մյուսսերի և Է. Մյուսսերի դիմանկարները» 1849): 1850 թվականից ապրել է Իտալիայում։ Եղել է [[Միլան]]ի, Պարմի ինչպես նաև [[Հռոմ]]ի [[Սուրբ Ղուկասի վանք|Սուրբ Ղուկասի]] ակադեմիաների անդամ։ Բրյուլովի ստեղծագործությունները դարձան ավելի ուշ [[ռուսական ռոմանտիզմ]]ի գագաթնակետը, երբ ներդաշնակության ամբողջականության ու աշխարհի գեղեցկության զգացումը փոխարինվում է ողբերգության ու կյանքի հակամարտության, ուժեղ կրքերի հետաքրքրության անսովոր թեմաների և իրավիճակների զգացողություններով։
 
[[Պատկեր:Karl Brullov - The Last Day of Pompeii - Google Art Project.jpg|250px|մինի|ձախից|«Պոմպեյի վերջին օրը»]]
Նորից առաջին պլան է մղվում պատմական նկարը, բայց այժմ նրա գլխավոր թեման ոչ թե հերոսների պայքարն է, ինչպես կլասիցիզմում է, այլ մարդկային զանգվածների ճակատագրերն են։ Իր գլխավոր «[[Պոմպեյի վերջին օրը]]» (1830—1833) աշխատանքում Բրյուլովը գործողության դրամատիզմը միավորել է լուսավորության ռոմանտիկ էֆէկտների և ֆիգուրների քանդակային, դասականորեն կատարյալ պլաստիկայի հետ։ Նկարը հեղինակին բերեց մեծ հռչակ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ [[Եվրոպա]]յում: Ինչպես հանդիսավոր, այնպես էլ կամերային դիմանկարների կարկառուն վարպետ, Բրյուլովն իր ստեղծագործություններում իրագործեց էվոլյուցիա օրինակելի ռոմանտիզմի դարաշրջանի համար`համար՝ սկսած կյանքի ուրախ ընկալմամբ վաղ աշխատանքներով («Ձաիավարուհին» 1832), մինչև բարդացված, խորացված հոգեբանությամբ ուշ ուշագրավ աշխատանքներ`աշխատանքներ՝ («Ինքնանկար», 1848), հավակներլով հասնել դարի երկրորդ կեսի վարպետներին, ինչպիսին էր [[Իլյա Ռեպին]]ը(«[[Մուսորգսկի Մոդեստ|Մ.Պ Մուսորգսկու]] դիմանկարը», 1881): Բրյուլովը մեծ ազդեցություն է ունեցել ռուս նկարիչների վրա, որոնցից շատերը դարձել են նրա հետևորդներն ու նմանակողները։
 
Բրյուլովի իտալական շրջանի նկարներից են «Իտալական կեսօրը» ({{lang-ru|}}Итальянский полдень, 1827, Ռուսական թանգարան, Պետերբուրգ), «Բերսաբե» ({{lang-ru|Вирсавия}}, [[1832 թվական]], [[Տրետյակովյան պատկերասրահ]])։ Նա հանդես է գալիս որպես աշխարհիկ դիմանկարի վարպետ («Ձիավարուհին» ({{lang-ru|Всадница}}, 1832, Տրետյակովյան պատկերասրահ). Ձգտելով ստեղծել մոնումենտալ պատմական տեսարաններ 1830 թ. սկսում է աշխատել և 1833 թ. ավարտին է հասցնում «Պոմպեյի վերջն օրը» կտավը, որը նրա առավել հայտնի ստեղծագործություններից մեկն է ({{lang-ru|Последний день Помпей}}, Ռուսական թանգարան)։
Տող 22.
[[1809 թվական]]ին տղան ընդունվեց Սանկտ Պետերբուրգի պետական սեփականություն հանդիսացող գեղարվեստի Կայսերական ակադեմիա, որտեղ նա սովորեց մինչև 1821 թվականը։ Նրա ուսուցիչների թվում էր [[Անդրեյ Իվանով|Ա.Ի. Իվանովը]]: Կառլը շուտով դրսևորեց իրեն որպես փայլուն, բազմակողմանի շնորհալի աշակերտ, հեշտությամբ էր կատարում ուսումնական հանձնարարությունները, ինչի շնորհիվ վայելում էր բոլորի սերն ու համակրանքը։ Ավագ դասարաններում պատանին հաճախ էր օգնում համակուրսեցիներին։ Հետագայում Կառլը ստացավ ոսկե մեդալ գեղարվեստի պատմություն դասընթացի համար։
 
Բրյուլովի առաջին նշանակալի աշխատանքը`աշխատանքը՝ ստեղծված ակադեմիական պահանջներին համապատասխան, դարձավ «Արվեստի հանճարը»` (1817—1820, Սանկտ-Պետերբուրգի Ռուսական Պետական թանգարան) և գիտական խորհրդի կողմից ճանաչվեց որպես օրինակի նմուշ:
 
[[1819 թվական]]ին երիտասարդ նկարիչը ստեղծեց ևս մի հանրահայտ նկար. «Ջրի մեջ նայող Նարգիզը», որը Ա.Ի. Իվանովը գնեց իր հավաքածուի համար։ Այժմ այն պահվում է Սանկտ-Պետերբուրգի Ռուսական Պետական թանգարանում։
 
=== Առաջին ճանապարհորդությունը Իտալիա. Կյանքի իտալական ժամանակահատված (1823-1835) ===
1821 թվականին Բրյուլովը ավարտում է ակադեմիան և որպես ավարտական աշխատանք նկարում «Երեք հրեշտակների հայտնությունը Աբրահամին Մավրեցու կաղնու մոտ» նկարը, ինչի համար ստանում է մեծ ոսկե մեդալ և արտասահման մեկնելու թոշակի իրավունք։ Բայց Ակադեմիայի նախագահ Ա.Ն. Օլենինը նշանակելով նրան որպես ոչ շնորհալի ուսուցիչ Ա.Ի. Երմոլաևի փոխարինող`փոխարինող՝ պնդում է, որ երիտասարդ նկարիչը մնա Ակադեմիայում ևս երեք տարի վարպետության հմտացման համար։ Բրյուլովի խնդրանքը ուսուցչի փոխարինման վերաբերյալ մերժվում է։ Կառլը հրաժարվում է արտասահման մեկնելու իրավունքից։ Հենց այդ ժամանակ էլ գեղանկարչի վրա ուշադրություն է դարձնում այն ժամանակների համար հայտնի նորաստեղծ «[[Նկարիչների խրախուսման ընկերություն]]»-ը (ՆԽԸ), և որպեսզի համոզվի նրա տաղանդի մեջ, առաջարկում է նրան կատարել մի քանի թեմատիկ աշխատանք`աշխատանք՝ խոստանալով փոխարենը վճարել արտասահմանյան ճամփորդության ծախսերը։
 
Այս առաջարկի արդյուքնում ստեղծվեցին Բրյուլովի երկու նկարներ «Էդիպն ու Անտիգոնան» (1821, Տյումենի կրայեվեդյան թանգարան) և «Պոլինիկի ապաշխարությունը» (1821, գտնվելու վայրն`վայրն՝ անհայտ), որոնցից հետո նրան առաջարկվեց ճամփորդություն արտասահման`արտասահման՝ բարելավելու վարպետությունը։ Դրա փոխարեն Բրյուլովից պահանջվեց կազմել մանրամասն հաշվետվություններ տպավորությունների և արվեստի գործերի ուսումնասիրությունների արդյունքների մասին, ինչպես նաև ներկայացնել նոր աշխատանքներ։ Կառլը համաձայնեց և իր եղբայր Ալեքսանդրի հետ [[1822 թվական]]ի օգոստոսի 16-ին մեկնեց [[Իտալիա]]։ [[1923 թվական]]ի մայիսին նրանք ժամանեցին [[Հռոմ]]` ճանապարհին այցելելով [[Ռիգա]], [[Կալինինգրադ|Քյոնիքսբերգ]], [[Բեռլին]], [[Դրեզդեն]], [[Մյունխեն]], [[Վենետիկ]],[[Պադուա]], [[Վերոնա]], [[Մանտուա]] և [[Բոլոնիա]]: Տառացիորեն Հռոմ ժամանելուն պես նկարիչը ՆԽԸ-ից ստացավ հանձնարարություն կատարել [[Ռաֆայել Սանտի|Ռաֆայելի]] «Աթենքի դպրոցը» [[որմնանկար]]ի պատճեն, որը դարձավ գեղանկարչի վերջին ուսանողական աշխատանքը։
 
Իտալիայում Բրյուլովը տարվեց ժանրային գեղանկարչությամբ և կրոնական ու պատմական թեմաների հետ համատեղ`համատեղ՝ ոգեշնչված շրջապատող իրականությունից, սկսեց նկարել նաև այդ թեմաների շուրջ։ Առաջին հաջողված նկարն այդ ժանրում եղավ «Իտալական առավոտ»-ը (1823, Կունստխալե, Կիլ): Պետերբուրգում տեսնելով այն, ժամանակակիցները հիացած էին թեմայի օրիգինալ ներկայացմամբ և թարմությամբ։ Իսկ կայսր [[Նիկոլայ I]]-ը, այն բանից հետո, երբ ՆԽԸ-ը նվիրեց նրան այդ նկարը, Բրյուլովին նվիրեց ադամանդե մատանի և հանձնարարեց դրան զուգորդող այլ նկար։ Դա եղավ «Իտալական կեսօրը (Խաղող քաղող իտալուհին)» (1827, Սանկտ-Պետերբուրգի Պետական Ռուսական թանգարան), սակայն այն դուր չեկավ ոչ կայսրին, ոչ ՆԽԸ-ին ըստ բարձր արվեստի ընդհանուր տեսակետի ոչ պատշաճության համար։ Ի պատասխան նկարի Բրյուլովը [[1829 թվական]]ին խզեց հարաբերությունները ՆԽԸ-ի հետ։
 
Մեծ ժանրային գեղանկարին զուգահեռ [[1827 թվական]]ին նկարիչը տարվեց չափերով ոչ մեծ ջրաներկով աշխատանքների ստեղծմամբ, որոնք դարձան վարպետի համար կենսական դիտարկումները փոխանցելու հաջող հնարավորություն։ Իրենց թեմատիկայից ելնելով այս աշխատանքները կրում էին «իտալական ժանրի» անվանումը, քանի որ ավելի հաճախ պատվիրվում էին արիստոկրատների կողմից որպես հուշանվեր Իտալիայից և նախատեսված էին ծառայելու որպես զվարճանքի և դեկորատիվ նպատակներին։ Այնուամենայնիվ, ջրաներկով աշխատանքների պատվերներին զուգահետ, Բրյուլովը նկարում էր նաև բավականին անկախ նկարներ այդ ժանրում։ Դրանք բոլորն առանձնանում էին անհոգությամբ, լուսավորությամբ, թեթևությամբ, թեմատիկայով, երբեմն`երբեմն՝ հեղինակի իր հերոսների նկատմամբ հեգնանքով «Միանձնուհու երազը» (1831, Սանկտ-Պետերբուրգի Պետական Ռուսական թանգարան): Որպես կանոն նկարիչը ջրաներկով նկարում էր կարճ գունային վրձնահարվածներով`վրձնահարվածներով՝ հասնելով նրանց արտահտչականության համադրությանը։ Նրա առաջին աշխատանքները քիչ ֆիգուրներով էին և հիմնականում փոխանցում էին գլխավոր հերոսների ապրումները՝ «Ընդհատված հանդիպում» (1827, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովյան Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]), հետագայում դրանք սկսեցին ներառել իրենց մեջ մարդկանց ավելի մեծ քանակ («Զբոսանք Ալբանոյում», {{lang-ru|Гулянье в Альбано}}, 1830—1833, Տրետյակովյան Պետական պատկերասրահ, Մոսկվա), ոչ վերջին դերը նրանցում սկսեց խաղալ բնությունը։ Մի քանի գունանկարները խորը բնանկարային էին («Իտոմյան հովիտը փոթորկից առաջ», 1835, [[Ա.Ս. Պուշկինի անվան Պետական Ազգային թանգարան]], Մոսկվա): Այդ ստեղծագործությունների ընդհանուր թերությունը, թերևս, կերպարների հոգբանական լուծումների բացակայությունն էր, բայց ժանրի կանոնները ջրաներկում դա չի ենթադրում։ Դրանցից շատերը արտահայտում էին Իտալիան իր հրաշալի բնությամբ և գեղեցիկի ու [[Գեղագիտություն|գեղագիտության]] կանոններով ապրող, բնածին օժտված շարժումների ու դիրքերի պլաստիկությամբ իտալացիներին`իտալացիներին՝ որպես իրենց նախնիների գեղեցկությունը գենետիկորեն պահպանողը։
Բայց երիտասարդ նկարչին Իտալիայում իրական ճանաչում և փառք բերեցին իտալական արիստոկրատիայի և նրա հայրենակիցների դիմանկարները։ Բրյուլովի ՆԽԸ-ի հետ հարաբերությունները խզելու որոշման մեջ ոչ պակաս դեր ունեցան այդ պահին բազմաթիվ պատվերները, ինչը հնարավորություն տվեց նրան ապրել առանց ֆինանսական աջակցության։ Բրյուլովի իտալական ժրջանի դիմանկարները առանձնանում են [[կլասիցիզմ]]ի, [[Ռեալիզմ (գրականություն)|ռեալիզմի]] և [[բարոկկո]]յի էլեմենտների համադրությամբ, հերոսների ներքին կյանքի հաղորդման ձգտումով, երբեմն կենցաղային մանրամասների առատությամբ`առատությամբ՝ նախատեսված լիարժեքորեն բացահայտելու այն աշխարհը, որում ապրում էին դիմանկարի հերոսները։ Իրավիճակի և պատկերվող բնորդների ընդգծված նրբաճաշակության շնորհիվ, երբեմն նրա ստեղծագործությունները կրում էին ավելի դեկորատիվ բնույթ։ Այդ հատկությունները պահպանվում են նաև գեղանկարչի մի քանի ավելի ուշ շրջանի դիմանկարներում։
 
[[1830 թվական]]ին Բրյուլովն անցավ պատմական թեմայով «[[Պոմպեյի վերջին օրը]]» (1830—1833) մեծ նկարի աշխատանքներին, որը պատվիրված էր [[Անատոլի Դեմիդով|Անատոլի Նիկոլայեվիչ Դեմիդովի]] կողմից։ Նկարի գաղափարը կապված էր այն ժամանակվա համար նորաձև դարձած [[Հնագիտություն|հնագիտությամբ]] և [[Հրաբուխ|Վեզուվի]] ժայթքման ակտուալությամբ։ Ողբերգության ավելի լիարժեք ու ճիշտ փոխանցման համար Բրյուլովը մանրամասն ուսումնասիրեց հնագույն աղետի մասին պատմող բազմաթիվ գրական աղբյուրներ և այցելեց [[Պոմպեյ (քաղաք)|Պոմպեյ]], որտեղ կատարեց մի շարք ավերակների ու քարացած ֆիգուրների [[էսքիզ]]ներ: Հայտնի է, որ կտավի վրա պատկերված է գերեզմանոցի փողոցի մի մաս, որը նկարիչը պատկերել է քաղաքային դարպասներին թիկունքով կանգնած։ Այս շրջանում է եղել ծանոթությունը [[Եկատերինա I|Եկատերինա I-]]ի զարմուհու`զարմուհու՝ արիստոկրատ [[Յուլիա Սամոյլովա|Յուլիա Պավլովնա Սամոյլովայի]] հետ [[Սկավրոնսկի]]ների դինաստիայից։ Որպես Բրյուլովի պրպտումների ու նաև կյանքի այս էտապի ամփոփում են հանդիսանում «Յուլիա Սամոյլովան աշակերտուհու և սև տղայի հետ ({{lang-ru|Юлия Самойлова с воспитанницей и арапчонком}})» հայտնի դիմանկարը և «[[Ձիավարուհին]]» (1832, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովյան Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]), ինչպես նաև անավարտ նկար «Բերսաբեն, {{lang-ru|Вирсавия}}» (1832, Տրետյակովյան Պետական պատկերասրահ, Մոսկվա):
 
=== Վերադարձ Ռուսաստան: Կյանքի պետերբուրգյան շրջան (1836 - 1849) ===
«[[Պոմպեյի վերջին օրը]]» նկարը ավարտվեց [[1833 թվական]]ին և առաջացրեց իսկական սենսացիա Ռուսաստանում և Եվրոպայում։ Ռուսական գեղանկարչության համար այդ ստեղծագործությունը դարձավ նորարարություն առաջին հերթին թեմայի համար, որը արտացոլում էր ոչ թե որևէ պատմական անձնավորության, այլ մի ողջ ժողովրդի`ժողովրդի՝ աղետի ժամին։ Կայսր [[Նիկոլայ I]]-ը տեսնելով նկարը, ցանկություն հայտնեց անձամբ տեսնել Բրյուլովին Պետերբուրգում և տվեց նրան հրաման վերադառնալ հայրենիք։ Սակայն մինչև վերադառնալը, գեղանկարիչը ընդունեց կոմս Վ.Պ. Դավիդովի [[Փոքր Ասիա]]յի, [[Հունաստան]]ի և [[Իոնյան կղզիներ]] ճամփորդության հրավերը։ [[Աթենք]]ում Բրյուլովը ծանր հիվանդանում է [[դեղին տենդ]]ով, ինչի պատճառով ստիպված է լինում հրաժեշտ տալ ուղեկիցներին։ Փոքր-ինչ կազդուրվելով`կազդուրվելով՝ գեղանկարիչը Փոքր Ասիայով ուղղորդվում է [[Պոլիս|Կոնստանդնուպոլիս]], որտեղ նրան սպասում էր կայսեր նոր հրամանը`հրամանը՝ անհապաղ վերադառնալ Պետերբուրգ, որպեսզի զբաղեցնի Կայսերական Գեղարվեստի Ակադեմիայի պրոֆեսորի տեղը։ Վերջապես, [[1836 թվական]]ին, [[Մոսկվա]] և [[Օդեսա]] այցելելուց հետո, Բրյուլովը վերադառնում է Պետերբուրգ։
Այցը Մոսկվա, ուր նկարիչը ժամանեց [[1835 թվական]]ի դեկտեմբերին, ձգձգվում էր մի քանի ամիս. Մոսկվան դիմավորեց Բրյուլովին ինչպես հերոսի`հերոսի՝ կազմակերպելով նրա պատվին տոնակատարություններ։ Այդպիսի մի ընդունելության ժամանակ նկարիչը ծանոթանում է [[Պուշկին Ալեքսանդր|Ա.Ս.Պուշկինի]] հետ։ Եվս մի իրադարձություն դարձավ նրա ծանոթությունը ճանաչված մոսկովյան դիմանկարիչ [[Տրոպինին Վասիլի|Վ.Ա. Տրոպինինի]] հետ, ում մասին դեռ Իտալիայում Բրյուլովը շատ էր լսել։ Ծանոթությունը վերաճեց ընկերության։ Մոսկվա եղած ժամանակ բարձր գնահատելով նկարչի ոչ միայն տաղանդն ու արհեստավարժությունն այլ նաև անձնական որակները, Բրյուլովը հաճախ էր այցելում Տրոպինինին իր պատվին կազմակերպած ընդունելություններին։ Բրյուլովը շարունակելով աշխատել նոր ստեղծագործությունների վրա, ստեղծեց [[Տոլստոյ|Ա.Կ. Տոլստոյի]], նրա զարմիկ Ա.Ա. Պերովսկու, պոետ [[Անտոն Պոգորելսկի]]ի դիմանկարները և շատ պոետիկ ու ռոմանտիկ նկար «Գուշակող Սվետլանան» ({{lang-ru|Гадающая Светлана}} 1836, [[Նիժնի Նովգորոդ|Նիժնի Նովգորոդ արվեստի թանգարան]]), հավանաբար`հավանաբար՝ ըստ Վ.Ա. Ժուկովսկու համանուն բալլադի։ Պետերբուրգում գեղանկարչին սպասվում էր տոնական ընդունելություն Գեղարվեստի Ակադեմիայում որպես «Պոմպեի վերջին օրվա» տրիումֆ։ Մինչ նրա ժամանումը նկարը հասցրել էր լինել [[Փարիզ]]ում ([[Լուվր]] 1834), որտեղ սառն էր ընդունվել փարիզյան քննադատների կողմից, չնայած այն հանգամանքի, որ փարիզյան սալոնում 1834 թվականին արժանացել էր առաջին մրցանակին։ Դա արդեն [[Դելակրուա Էժեն|Դելակրուայի]] և ֆրանսիական ռոմանտիզմի նոր շրջան էր։ Նկարը Դեմիդովը նվիրեց [[Նիկոլայ I]]-ին, որը տեղավորեց այն կայսերական [[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)|Էրմիտաժում]], այնուհետև նվիրեց Գեղարվեստի Ակադեմիային։ Ներկայումս նկարը գտնվում է [[Ռուսական Պետական թանգարան]]ում:
{{քաղվածք|Եվ դարձավ «Պոմպեյի վերջին օրը» Ռուսական վրձնի համար առաջին օր:|[[Եվգենի Բարատինսկի]]|}}
 
[[Պատկեր:6279 - Roma - Cimitero acattolico - Tomba Karl Brulloff (1799-1852) - Foto Giovanni Dall'Orto, 31-March-2008.jpg|200px|մինի|Կառլ Բրյուլովի շիրմաքարը [[Հռոմեկան ոչ կաթոլիկների գերեզմանոց|Հռոմեկան ընդդիմադիրների գերեզմանոցում]]]]
[[1836]]-[[1849]] թվականներին Բրյուլովն ապրել և աշխատել է Պետերբուրգում։ Մայրաքաղաք վերադառնալուն պես նրան շնորհվեց կրտսեր (երկրորդ աստիճանի) պրոֆեսորի կոչում Գեղարվեստի Ակադեմիայում, վստահվեց Ակադեմիայի պատմական դասի ղեկավարությունը և ավագ պրոֆեսորի կոչման համար առաջարկվեց նկարել մեծ նկար ռուսական պատմության թեմայով`թեմայով՝ հաստատված Ակադեմիայի և կայսեր կողմից։ Այդպիսի նկար պետք է դառնար «Պսկովի պաշարումը լեհ թագավոր Ստեֆան Բատորիի կողմից 1581 թվականին [[1581]]» (1839—1843, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]): Բրյուլովն ու նրան ուղեկցող նկարիչ-հնագետ Ֆ.Գ. Սոլնցևը կայսրի հրամանով այցելեցին [[Պսկով]], որտեղ նկարիչը կատարեց բազմաթիվ բնության էսքիզներ և ուսումնասիրեց պահպանված հնությունները։ Չնայած նկարի ստեղծման այդպիսի մանրակրկիտ մոտեցման`մոտեցման՝ այնուամենայնիվ նկարն այդպես էլ անավարտ մնաց։ Պետերբուրգում Բրյուլովի փառքը հաստատվել էր որպես մոդայիկ վիրտուոզ դիմանկարիչ։ Շատերը պատիվ էին համարում պատկերվել փառաբանված վարպետի կողմից։ Այդ շրջանում նրա վրձնին են պատկանում ռուսական ազնվականության բազմաթիվ պաշտոնական դիմանկարներ և այլն։ Իր ժամանակի կարկառուն դեմքերի «Ինտիմ-մտերմիկ դիմանկարներ»-ը առանձնանում էին մոդելի ավելի խոր ու իմաստնացած մեկնաբանմամբ։ Այդ ժանրի առավել հաջողված ստեղծագործություններին են պատկանում [[Կուկոլնիկ|Ն.Վ.Կուկոլնիկի]] դիմանկարը (1836, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]), [[Ժուկովսկի Վասիլի|Վ.Ա. Ժուկովսկու]] դիմանկարը (1837—1838), [[Իվան Կռիլով|Ի.Ա. Կռիլովի]] ([[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]) դիմանկարը, Յու. Պ. Սամոյլովայի աշակերտուհու հետ (այլ անվանումը «Դիմակահանդես»), գրող Ա.Ն. Ստրուգովշիկովի դիմանկարը (1840, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]), եղբոր`եղբոր՝ Ա. Պ. Բրյուլովի դիմանկարը (1841, [[Ռուսաստանի Ազգային թանգարան|Պետական Ռուսական թանգարան]], [[Սանկտ-Պետերբուրգ]]) և շատ այլ դիմանկարներ։ Այդ ժամանակաշրջանին է պատկանում նաև նշանավոր «Ինքնանկար»-ը (1848, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]): Նկարիչը փորձել է նաև իրեն գեղանկարչության մոնումենտալ-դեկորատիվ ժանրում`ժանրում՝ նկարելով [[Սուրբ Պետրոսի և Պավելի Լյութերական եկեղեցի (Սանկտ-Պետերբուրգ)|Լյութերական եկեղեցին Նևայի պողոտայում]]:
 
=== Կյանքի և գործունեության վերջին տարիներ ===
[[1843 թվական]]ին Բրյուլովը ակադեմիական դպրոցի լավագույն գեղանկարիչների հետ ստացավ հրավեր մասնակցելու նկարելու [[Սուրբ Իսահակ տաճար|Սուրբ Իսահակի տաճարում]]: Նրան առաջարկվեց մեծ գմբեթի առաստաղը`առաստաղը՝ պատկերել առաքյալների ֆիգուրներ, ավետարանիչների կերպարներ և մի շարք «Քրիստոսի կրքերը» թեմաներով նկարներ նկարել։ Նկարիչը մեծ հետաքրքրությամբ անցավ էսքիզների աշխատանքներին։ 1848 թվականին դրանք ավարտված էին, և Բրյուլովը անցավ բուն գեղանկարին։ Սակայն ծանր աշխատանքը`աշխատանքը՝ խոնավ, անավարտ տաճարում, վատացնում է նրա առանց այդ էլ թույլ առողջությունը`առողջությունը՝ տալով բարդություններ սրտին և սրացնում ռևմատիզմը։ Այդ պատճառով, արդեն փետրվարին նկարիչը աշխատանքը թողնելու թույլտվություն է խնդրում։ Նրա խնդրանքն ընդունվում է։ Այդ ընթացքում նա արդեն նկարել էր գմբեթի գրեթե բոլոր հիմնական ֆիգուրները, այնպես որ`որ՝ նրա աշխատանքն ավարտին հասցնող Պ.Վ. Բասինին մնում էր միայն ավելացնել հետին պլանի ֆոնն ու Բրյուլովի կողմից արված էսքիզներից մի քանի նկար եկեղեցու կենտրոնական տարածության համար։
 
[[1849]] թվականի ապրիլի 27-ին, բժիշկների պնդմամբ, Բրյուլովը թողեց [[Ռուսաստան]]ը և անցնելով [[Լեհաստան]]ով, [[Պրուսիայի թագավորություն|Պրուսիայով]], [[Բելգիա]]յով, [[Անգլիա]]յով և [[Պորտուգալիա]]յով, ուղղորդվեց [[Մադեյրա|Մադեյրա կղզի]]` բուժվելու: Նույն տարում նկարիչը վերադառնում է [[Իտալիա]], իսկ 1850 թվականի գարնանն ու ամռանը այցելում է [[Իսպանիա]], ուսումնասիրում [[Վելասկես]]ին և [[Գոյա Ֆրանցիսկո|Գոյային]]: Կրկին նույն տարում վերջնականապես վերադառնում է Իտալիա: Այդ ընթացքում նկարիչը ծանոթանում է Գարիբալդիի թիմակից Ա.Տիտոնիի հետ, ում տանը նա գործնականորեն ապրել է իր կյանքի վերջին տարիները: Բրյուլովի ուշ դիմանկարներն ու ջրաներկով նկարները մինչ այժմ պահպանվում են այդ ընտանիքի մասնավոր հավաքծուում: Այդ շրջանի շատ ստեղծագործությունների համար բնորոշ են թատերականացումն ու ռոմանտիկ զգացմունքայնությունը, ինչպես նաև ներկայացված կերպարների միջոցով ժամանակների ոգին հաղորդելու ձգտումը` դարձնելով նրանց ճշգրիտ պատմության վկաներ։
Տող 60.
Երկար տարիներ Բրյուլովը կապված էր կոմսուհի [[Յուլիա Սամոյլովա]]յի հետ, որը նրա ներշնչանքի աղբյուրն ու բնորդուհին էր։
 
1838 թվականին Բրյուլովը ծանոթացավ Ռիգայի քաղաքապետ [[Ֆրեդերիկ Ջորջ|Ջորջ Ֆրեդերիկի]] 18-ամյա աղջկա`աղջկա՝ Էմիլիա Թիմի հետ և սիրահարվեց նրան։ [[1839 թվական]]ի [[հունվարի 27]]-ին նրանք ամուսնացան, սակայն մեկ ամիս անց ընդմիշտ բաժանվեցին։ Էմիլիան հեռացավ ծնողների հետ Ռիգա, Բրյուլովի կողմից առաջ քաշված ամուսնալուծության գործընթացը ձգձգվեց մինչև 1841 թվականը։ Բաժանման պատճառը պետերբուրգյան հանրությանը, որը մշտապես մեղադրում էր ամուսնուն`ամուսնուն՝ մնաց անհայտ։ Կնոջ և նրա հարազատներից զրպարտված Բրյուլովը դարձավ մերժված հասարակության կողմից։ Հետազոտողները պնդում են, որ բաժանման իրական պատճառը Էմիլիայի կապն էր իր հարազատներից մեկի հետ, որը շարունակվում էր նույնիսկ ամուսնությունից հետո։ Հավանաբար, հարսնացուի անհավատարմության մասին Բրյուլովը իմացել է հենց հարսանիքից առաջ, որը սակայն կայացավ Էմիլիայի ծնողների ճնշման տակ։ Նկարչի համար այդ ոչ հեշտ ժամանակներին սատարում էր Իտալիայից Պետերբուրգ ժամանած Սամոյլովան<ref>{{գիրք|հեղինակ=Бочаров И., Глушакова Ю.|часть=Миланские адреса|վերնագիր=Итальянская Пушкиниана|ответственный=Рецензент [[Кунин, Виктор Владимирович|В. В. Кунин]] |место=М. |издательство=Современник|год=1991|էջեր=54, 69—71|isbn=5-270-00630-8}}</ref>:
 
== Հայտնի աշխատանքների պատկերասրահ ==