«Կամախ (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 78.
 
== Բնակչություն ==
XIX—XX դարերում Կամախը սովորական գավառական բնակավայր էր, միայն մի փոքր ավելի խոշոր և գավառակի կենտրոն, [[1872]]—[[1873]] թթ. ուներ 2000 հայ և թուրք բնակիչ, XX դարի սկզբին նրա բնակչության թիվը հասնում էր 15000 մարդու, որի մոտավորապես կեսը կազմում էին հայերը<ref>«Բազմավեպ» ամսագիր, Վենետիկ, 1918, էջ 294։</ref>: Այլ աղբյուրների համաձայն, [[1914]] թվականի դրությամբ գյուղաքաղաքն ունեցել է 7000 բնակիչ, որից 3000-ը՝ հայեր։ Կամախում հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը սկսվել էր [[1915]] թ. մայիսին։ Նրա բնակիչներից շատ քչերին է հաջողվել ազատվել և իրենց կյանքը փրկել`փրկել՝ ապաստան գտնելով Դերսիմի քրդերի մոտ։ Նրանք հետագայում վերաբնակվել են [[Երզնկա]]յում, իսկ Կամախում [[1915]] թ. [[Մեծ եղեռն]]ից հետո այլևս հայեր չէին մնացել, միայն 2-3 տարի անց ընդամենը 100 հոգի կամախցի տարագիրներ նորից են վերահաստատվել իրենց հայրենի քաղաքում։
 
== Տնտեսություն ==
Տող 91.
 
== Մշակույթը ==
Հեթանոսական շրջանում Անի–Կամախը մշակույթի նշանակալի կենտրոն է եղել։ Պատմագիրների վկայություններից կարելի է կռահել, որ քրիստոնեությունն ընդունելու ժամանակ ոչ միայն կործանել են նրա տաճարները, կալվածքները տվել եկեղեցուն, այլև ոչնչացրել են բազմաթիվ ձեռագրեր`ձեռագրեր՝ «հեթանոսական մատյաններ», որոնց գաղափարախոսությունն անընդունելի էր քրիստոնեական եկեղեցու համար։
 
XV դարում Կամախը նորից դարձել էր գրչության կենտրոն։ Այստեղ այդ հարյուրամյակում ընդօրինակվել են մի շարք ձեռագրեր, որոնցից երկուսը՝ մի ճաշոց, որ գրվել է [[1439]] թ. Քրման Խաթունի պատվերով, և մի Մաշտոց՝ գրված 50—80-ական թվականներին, մեզ հայտնի են։ Տակավին II — III դդ. (մոտ [[154]]-[[222]] թթ.) Անիում աշխատել է Բարդածան Եդեսացի մատենագիրը։
Տող 114.
{{Պատմական Հայաստանի քաղաքները}}
{{Կամախի գավառ}}
 
[[Կատեգորիա:Մեծ Հայքի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Բարձր Հայք նահանգ]]